Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
11 հկտ 2024 19

ԶԵԿՈՒՅՑ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2023-2025թթ համար ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ նոր ռազմավարությունը (այսուհետ՝ ՀԱՊ ռազմավարություն կամ Ռազմավարություն) մշակվել է «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության համար։ 

Ռազմավարության մշակման նպատակով իրականացվել է Եվրամիության Արևելյան Գործընկերության (ԱԼԳ) ու նրա Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) առաջնահերթությունների ուսումնասիրություն, գնահատում և հաշվառում՝ տարածաշրջանային համատեքստի ու հիմնական խաղացողների, դերակատարների ռազմավարությունների ու քաղաքականության վերագնահատման, Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ներուժի և 2022թ. հունիսից մինչև 2023թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների արդյունավետության գնահատման միջոցով, ինստիտուցիոնալ խնդիրների բացահայտման և քարտեզագրման ճանապարհով։

Վերոթվարկյալի կապակցությամբ ու առաջադրված խնդիրների լուծման նպատակով

  • հաշվեգրվել և մանրակրկիտ ուսումնասիրվել են Արևելյան գործընկերության, նրա քաղաքացիական հասարակության ֆորումի, Հայաստանի Ազգային պլատֆորմի հիմնարար փաստաթղթերն ու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեությունը, մասնավորապես
  •   «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ռազմավարությունը 2022-2030թթ»[1]  այդ փաստաթղթում ԱլԳ ՔՀՖ համար վերախմբագրված տեսլականը և առաքելությունը, նախասահմանված ռազմավարական արդյունքները, ինչպես նաև՝ ռազմավարության մշակման համար հիմք հանդիսացած ԱլԳ տարածաշրջանի համատեքստային (որը ԵՄ հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության համար պայմանավորում է արտաքին համատեքստ) վերլուծության արդյունքում վերհանված միտումները և մարտահրավերները համադրվել ու համակշռվել են Հայաստանի համար վերաշարադրված ռազմավարական նպատակների, տեսլականի ու արտաքին/տարածաշրջանային համատեքստի միտումների և մարտահրավերների հետ,

· Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային պլատֆորմի ռազմավարությունը 2021-2022թթ համար»[2] կատարվել է այդ փաստաթղթում նկարագրված իրավիճակային վերլուծության, այդ թվում՝ արտաքին ու ներքին համատեքստի, ռազմավարության մեջ տեղ գտած ոլորտների համար արձանագրված միտումների, վտանգների վերագնահատում՝ մշակված նոր ռազմավարության մեջ ներառելով նրանք, որոնք պահպանել են իրենց ակտուալությունը նաև այժմ ու առաջիկա տարիների համար, 

  • Վերլուծվել ու համադրվել են ԱլԳ ՔՀՖ կանոնադրական փաստաթղթերը[3] և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ[4] և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարություն» ՀԿ[5] կանոնադրությունները՝    2022թ. հունիսից մինչև 2023թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունավետության գնահատման, ինստիտուցիոնալ խնդիրների բացահայտման և քարտեզագրման տեսանկյունից,  
  • Մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել հաշվետու ժամանակաշրջանում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ընդունախ հիմնրար, ոլորտային կամ թեմատիկ հայտարաությունները[6] և հաշվետվությունները, 
  • Խորացված հարցազրույցներ են իրականցվել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ նախկին համակարգողների, ՀԱՊ անդամ կազմակերպությունների ընտրված ներկայացուցիչների հետ, 
  • Հայաստանի եվրոպական նկրտումների, վերաշարադրված տեսլականի գնահատման համար վերլուծվել են 2023թ  հոկտեմբերի 16-ին Եվրոպական խորհրդարանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը[7], 2023թ  նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 13-րդ տարեկան վեհաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը[8], ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը 2023թ նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում (Բելգիա) տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան» խորագրով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովին[9],  ինչպես նաև՝ Հայաստանի եվրոպական քաղաքականության համար առանցքային փաստաղթերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը (2021-2026 թթ)[10], Հայաստան-ԵՄ Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ ստորագրված  2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում,  և ուժի մեջ մտած 2021թ մարտի 1-ին[11]։
  • 2022թ. հունիսից մինչև 2023թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի համար ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ եվրոպական հաստատությունների որոշումները, ԵՄ պաշտոնատար անձանց հայտարարությունները[12], Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևերը[13],

Արևելյան գործընկերության, նրա քաղաքացիական հասարակության ֆորումի անցած ճանապարհի, մարտահրավերների, ԵՄ-ԱլԳ անդամ-պետությունների համագործակցության խորացման ու ընդլայնման, առաջիկա տարիների համար տարբեր կանխատեսումների, մոտեցումների, տեսլականների գնահատման, հետությունների ու քաղաքականության հանձնարարականների համար արժեքավոր հիմք են հանդիսացել նաև՝

  • 2023թ հունիսի 25-30-ը Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցած «Արևելյան գործընկերության իմաստը և նպատակը հրատապ մարտահրավերների իրավիճակում» աշխատաժովը, որին մասնակցում էին ԵՄ կառույցների, ԵՄ ու ԱլԳ անդամ պետությունների քաղհասարակության, ազգային պլատֆորմների 70 մասնակիցներ։  

· 2023թ նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում (Բելգիա) տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան» խորագրով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովը, որին մասնակցում էին ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների, եվրոպական օրակարգին հանձնառու հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարական գործիչներ ու ինֆլուենսերներ, ինչպես նաև ԵՄ կառույցների ներկայացուցիչներ, Եվրոպական հանձնաժողովի պատգամավորներ[14], ինչպես նաև՝ այդ համաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը[15]

  • ԱլԳ անդամ երկրների վերաբերյալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից իրականացված մի շարք հետազոտություններ[16]։

Կատարված ուսումնասիրությունների ու հետազոտության շրջանակներում իրականացվել է SWOT վերլուծություն, ինչպես նաև՝ կազմվել է Փոփոխությունների տեսության (Theory of Change) ճանապարհային քարտեզ, որոնց հիման վրա էլ մշակվել և առաջարկվել են քաղաքականության հանձնարարականներ։

 

ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2024-2025ԹԹ

 

ԱՌԱՋԱԲԱՆ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ռազմավարությունը (այսուհետ՝ ՀԱՊ ռազմավարություն կամ Ռազմավարություն) ներառում է 2024-2025 թթ. ընկած ժամանակահատվածը։ Ռազմավարությունը նախանշում է Հայաստանի և ԵՄ ԱԼԳ ՔՀՖ ներքին և արտաքին համատեքստի հիմնական գործոնները, որոնք կազդեն ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի աշխատանքի վրա։ Այն նշված ժամանակահատվածի համար ձևակերպում է ԱլԳ ՔՀՖ-ի տեսլականը, առաքելությունը, ռազմավարական արդյունքները, սահմանում է նպատակներն ու գործառնական թիրախները, որոնք ներդաշնակեցված ու համակշռված են 2022-2030թթ․ ժամանակահատվածի համար ընդունված Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ռազմավարության տեսլականի, առաքելությանը ռազմավարական արդյունքների հետ։ Ռազմավարությունը ըստ ոլորտների նկարագրում է նաև ՀԱՊ գործողությունները, որոնք կպաստեն սահմանված նպատակներից յուրաքանչյուրի ձեռքբերմանը, ինչպես նաև առաջարկում է գործիքակազմ ու մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ՀԱՊ շրջանակներում արդյունավետորեն բաշխել պարտականությունները և սահմանել թեմատիկ առաջնահերթությունները։

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) 2024-2025 թվականների նոր ռազմավարությունը ձևակերպվել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության ու ԱլԳ առանձին երկրների, ի մասնավորի՝ Հայաստանի ու ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ կարևոր և շատ դժվարին ժամանակաշրջանում:

 

Արտաքին համատեքստ․ վտանգներ և հնարավորություններ

2020-ի տարեսկզբից Հայաստանում ու աշխարհում բռնկված COVID-19-ի գլոբալ համավարակի շրջանում 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի չճանաչված Հանրապետության դեմ բռնապետական ռեժիմ ունեցող և եվրոինտեգրման զրոյական հավակնություններով ԱլԳ անդամ Ադրբեջանի սանձազերծած երկրորդ ագրեսիոն պատերազմը ոչ միայն ազդեց Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության վրա և ունեցավ ավերիչ հումանիտար հետևանքներ, այդ թվում՝ հայկական կողմից 3,825 զոհ, 217 անհետ կորած,   շուրջ 40 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի, Հադրութի ու Շուշի շրջանների հայաբնակ բնակավայրերից, այլև սպառնաց ԱլԳ ամբողջ ճարտարապետությանը, նրա արժեքներին, քաղաքականությանն ու ռազմավարությանը։ 44-օրյա պատերազմը կանգնեցվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությամբ, որի արդյունքում Արցախի մնացյալ մասում ու Հայաստանի հետ նրան կապող Լաչինի միջանցքում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբ, որի ներկայության ու «լուռ դիտորդության» պայմաններում և ի խախտումն եռակողմ հայտարարության «փուլային հարձակման ու առաջխաղացման եղանակով» ռուսական պատասխանատվության գոտին կազմող զգալի տարածքներ իրենց բնակավայրերով (2020թ․ դեկտեմբերի 13-ին Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, 2021թ․ մարտի 24-ին Փառուխ բնակավայրը և հարակից Քարագլուխ բարձունքը, 2021թ․ օգոստոսի 1-ին՝ Շուշիի շրջանի Եղցահող գյուղի հարակից տարածքի բարձունքները, օգոստոսի 26-ից Լաչինի միջանցքում հայտնված երեք հայաբնակ բնակավայրերը (Բերձոր քաղաքն ու Սուս, Աղավնո գյուղերը)) հայաթափվեցին ու հանձնվեցին Ադրբեջանին։  

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը և սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում և մինչև 4 կիլոմետր ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը՝ անեքսիայի ենթարկելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանամերձ գոտիներ: Հայաստանի վրա Ադրբեջանի հաջորդ լայնածավալ հարձակումը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր, որի հետևանքով տեղի ունեցավ Հայաստանի հավելյալ ինքնիշխան տարածքների օկուպացիա, հայկական կողմը տվեց 224 զոհ, անհետ կորավ ևս 29 մարդ։

Ադրբեջանի կողմից անեքսիայի ենթարկված տարածքների ընդհանուր մակերեսը կազմեց շուրջ 200 քառակուսի կիլոմետր՝ այդ տարածքներում մինչ օրս ադրբեջանական օկուպացիոն ուժերի ներկայությամբ, Հայաստանի սահմանամարձ բնակչության ու միջպետական նշանակության ճանապարհների ուղիղ նշանառության տակ անցնելու հետևանքներով:

Չնայած 2021թ․ տարվերջից մինչ օրս ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երկու երկրների միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանի դեմարկացման ու դելիմիտացման, տարածաշրջանային բոլոր հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի ու ԵՄ խորհրդի նախագահի միջև համաձայնեցված սկզբունքներին, Ադրբեջանը խուսափում է դրանց գործնական իրականացումից՝ Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի համար Հայաստանից պահանջելով արտատարածքային միջանցք Հայաստանի հարավով, նորանոր տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանի Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից ու «Արևմտյան Ադրբեջանի» թարմացված հայեցակարգի շրջանակներում հիմնավորելով ոչ միայն Հայաստանից զավթած ու օկուպացրած տարածքները, այլ նաև նոր տարածքային հավակնությունները։ 

Հայաստան-Ադրբեջան սահմանին նոր պատերազմի բռնկման նման բարձր ռիսկը նվազեցնելու նպատակով Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա 2022թ․ հոկտեմբերից ԵՄ քաղաքացիական դիտորդներ նախ երկամսյա, ապա 2023թ․փետրվարից՝ երկամյա տեղակայման որոշումները ժամանակային առումով հետաձգեցին Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա։ Հայաստանի վրա Ադրբեջանի նոր հարձակման սպառնալիքը Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում «շահագործել» է նույն սահմանագծին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու մտադրությունը կյանքի կոչելու, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանային օկուպացիան տևապես սառեցնելու, Հայաստանի հարավում երկրի իրավազորությունից ու փաստացի ինքնիշխանությունից դուրս ռուսական վերահսկողությամբ գոտի / միջանցք ստեղծելու, Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ հաղորդուղիները վերահսկելու ու այդպիսով Հայաստան պետության կենսունակությունը ոչնչացնելու համար, որի պատճառով էլ պաշտոնական Մոսկվան ցավագին արտահայտվեց Երևանի այդ քայլի ու Հայաստանում ԵՄ ներկայության հաստատման կապակցությամբ։ Ի հակառակ դրա և Հայաստանին պատժելու համար Ռուսաստանի վաղորոք տեղեկացվածության, լուռ համաձայնության ու դիտորդության պայմաններում 2013թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը նոր ագրեսիա իրականացրեցին Արցախի դեմ, որը նրանք լիակատար շրջափակման մեջ էին դրել 2022-ի դեկտեմբերի 13-ից ու հրաժարվելով կատարել Արցախի շրջափակում վերացնելու ու Լաչինի միջանցքը վերաբեցելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարման միջազգային, այդ թվում եվրոպական կառուցների  պահանջներն ու բանաձևերը։ Ադրբեջանի այդ վերջին ագրեսիայի արդյունքում ուժի սպառնալիքի ներքո պարտադրվեց կապիտուլյացիոն հրադադար՝ չճանաչված Հանրապետության նորընտիր նախագահին պարտադրելով ստորագրել «ԼՂ պաշտպանական ուժերի զինաթափման և Հանրապետության պետական ինստիտուտների լուծարման» հայտարարությունը, իսկ տարածաշրջանի ավելի քան 100․000 հայ ազգաբնակչությունը բռնի տեղահանվեց։ 

Ռուսաստանի երբեմն լուռ, երբեմն բացահայտ համախոհությունը Արցախի ու արցախահայության, Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ու հռետորաբանական ոտնձգություններին, որպես «խաղաղապահ» Արցախում «դիտորդությունը» նրա ու ՀԱՊ կողմից բացահայտ անգործությունը երկկողմ ու բազմակողմ պայմանագրային պարտավորությունները կատարելու ու ագրեսիայի հետևանքները վերացնելու գործում, ավելին՝ հետպատերազմյա ու հետագրեսիոն շրջաններում քաղաքական, քարոզչական ու ապատեղեկատվական հարձակումները Հայաստանի օրինական ընտրված իշխանությունների ու ԵՄ/ԱՄՆ հետ վարած քաղաքականությունների վրա ի ցույց դրեցին բռնապետական ռեժիմների կողմից Հայաստանում ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը ոչնչացնելու և պետությունը Ռուսաստանի կազմում կլանելու բացահայտ մտադրությունները, որոնք էապես փոխեցին Հայաստանի հասարակության, քաղհասարակության ու իշխանությունների վերաբերմունքը Հայաստանի «ավանդական անվտանգային ընտրության» վերաբերյալ, անհետաձգելի հրամայական հասունացրեցին ու լայն պատուհան բացեցին Հայաստանի անվտանգային (թե՛ արտաքին, թե՛ ներքին) քաղաքականությունների դիվերսիֆիկացման, ավելի մեծ եվրոպական նկրտումների և Հայաստանում ԵՄ ներգրավվածության մեծացման ու այդ ամենում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ էլ ավելի մեծ դերակատարման համար։

Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 21-ին ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ նախաձեռնությամբ հրավիրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի առաջին համաժողով, որի ամփոփիչ հռչակագիրը ստորագրած կամ դրան միացած 34 հասարակական և քաղաքական ուժեր ու գործիչներ համախոհություն հայտնեցին, որ «ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության կայացումը ու մարդու իրավունքների և ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը և մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում», «2020-ի պատերազմը և հաջորդող գործընթացները ակնհայտ դարձրեցին մեր դիրքորոշման ճշմարտացիությունը, առ այն, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ շահերն ու նպատակները չեն համապատասխանում Հայաստանի պետականության, Հայաստանի քաղաքացիների և համայն հայության շահերին» և այդ իրավիճակում հրատապ համարեցին «Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում՝ Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ», վճռականություն հայտնեցին «աջակցելու Եվրամիությանը և Արևմուտքին Հայաստանի ինտեգրման քայլերին և կոշտ ընդդիմանալու այդ գործընթացից շեղվելու և դանդաղելու դեպքում՝ գործադրելով քաղաքական գործունեության՝ օրենքով թույլատրվող բոլոր գործիքները», անընդունելի և պետական հանցագործություն համարեցին «խոսքի և մտքի ազատության սահմանափակման, կոռուպցիոն հարաբերությունների հաստատման, հակասահմանադրական միջոցներով իշխանափոխություն, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու որևէ քայլ կամ փորձ» և վերջապես պատրաստակամություն հայտնեցին «գործուն ջանքեր ներդնել Հայաստանի եվրոպական և եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական և այլ համակարգերին ինտեգրման գործընթացում և այդ ուղղությամբ հասունացած հասարակական պահանջի ձևակերպման, արտահայտման և սպասարկման հարցում:»[17]

Իսկ սեպտեմբերի 30-ին հրավիրված Հայաստանի Անկախության համաժողովում շուրջ 50 հասարակական և քաղաքական ուժեր, գործիչներ, նրանց թվում՝ համաժողովի նախաձեռնողներ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը դատապարտեցին Ռուսաստանից և Ադրբեջանից Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ հնչող սպառնալիքները, Արցախի ռուսական պատասխանատվության գոտում «Արցախի Հանրապետության ինքնալուծարման հրամանագիրը», երախտագիտութուն հայտնեցին միջազգային հանրությանը՝ Եվրամիությանը, նրա անդամ պետություններին, ԱՄՆ-ին և մյուս երկրներին «ծանր օրերին Հայաստանին և Արցախի ժողովրդին ցուցաբերած քաղաքական, բարոյական և նյութական աջակցության համար», կոչ արեցին արևմտյան գործընկերներին՝ «դիվանագիտական և քաղաքական անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ որպես առաջին քայլ հասնել Արցախից ռուսական օկուպացիոն ուժերի դուրսբերմանը, Արցախի տարածքում միջքազգային փաստահավաք և մոնիտորինգային առաքելության տեղակայելուն», և ՀՀ կառավարությանը՝ ի թիվս այլոց «անհապաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց՝ լուծարելով Ռուսաստանի հետ բոլոր ռազմական և տնտեսական պայմանագրերը, որոնք ներկա պահին ոչ թե Հայաստանի անվտանգության բաղադրիչներ են, այլ այդ անվտանգության ուղիղ սպառնալիք», «արգելել հայկական մուլտիպլեքսում և կաբելային ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետական և պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների խախտման հիմքով», «դիմել Եվրոպական Միությանը՝ վեջինին լիիրավ անդամակցության հայտով․ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, միասնական Արևմուտքի այլ ժողովրդավարական երկրների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր», «զարկ տալ արևմտյան երկրների և եվրատլանտյան անվտանգային համակարգերի հետ երկկողմ և բազմակողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության խորացմանը»[18]։

Վերջապես, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համակազմակերպմամբ 2023թ նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում (Բելգիա) տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան» խորագրով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովի հռչակագրով, ի թիվս այլոց, վերահաստատվեցին վերոնշյալ համաժողովների դիրքորոշումները Հայաստանի եվրաատլանտյան ինտեգրման, առկա սպառնալիքների ու մարտահրավերների առնչությամբ՝ հռչակելով, որ Հայաստանի ռազմավարական ապագան «Եվրոպական Միությանը լիիրավ անդամակցությունը», «եվրատլանտյան անվտանգային համակարգին ինտեգրումը», «քաղաքակիրթ ազգերի ընտանիքին մաս կազմելը» և «ժողովրդավարության զարգացումն ու պաշտպանված մարդու հիմնարար իրավունքներն» են[19]։

Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի վերոթվարկյալ լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու դրանց ռազմա-քաղաքական, հումանիտար հետևանքները պարբերաբար լուրջ փորձության ենթարկեցին Հայաստանի ներքաղաքական կայունությունը, ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ինստիտուտները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը, որն էական դերակատարում ստանձնեց հետպատերազմական /  հետագրեսիոն շրջաններում ներքաղաքական կայունության ու ժողովրդավարության անշրջելիության ապահովման (2020թ․ նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության ստորագրմանը հաջորդեցին ներքաղաքական անկայունություններ Երևանում, 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում, իսկ Արցախի դեմ 2023թ․ սեպտեմբերի 19-ի ագրեսիան ու նրա հայաթափումը տեղի ունեցավ Երևանում տեղական ընտրությունների քարոզարշավի շրջանում), ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունների դիտարկման, հումանիտար բնույթի խնդիրների լուծման (բռնի տեղահանված անձանց տեղավորման, շահապաշտպանության, ինտեգրման և այլն) հարցերում և ԵՄ/ԱՄՆ աջակցությամբ մեկնարկած բարեփոխումների իրականացման և մշտադիտարկման աշխատանքներում։

Չնայած վերոնշյալ իրավիճակներում ու ժամանակահատվածներում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծած արտաքին դերակատարների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի, հետապնդած հեռահար ծրագրերը խոշոր հաշվով տապալվել են, այդուհանդերձ նույն Ռուսաստանին հաջողվել է 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և 2023թ․ Երևանի քաղաքային ընտրությունների արդյունքում համապատասխանաբար Ազգային ժողովում ու Երևանի ավագանում ձեռքբերել պրոքսի ուժերի խմբակցություններ, որոնք ջատագովում են Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների խորացումը, իսկ իրականում՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին առաջադրած պահանջների աներկբա կատարումը, ինչպես նաև դեմ են Հայաստանի եվրոպականացմանն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը։ Այս տեսանկյունից կարևոր է, որ 2026թ․ գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուժեղանան կամ ի հայտ գան ժողովրդավարամետ, եվրոպամետ քաղաքական ուժեր, որոնց հետ աշխատանքն ու համագործակցությունն էլ կարող է լինել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջնահերթություններից մեկը։ Միանգամայն հավանական ռիսկ է պատկերանում այն, որ Հայաստանի հասարակության տրմադրությունների ուժագծի նման փոփոխության միտումները կանխելու ուղղությամբ իրենց հիբրիդային գործունեությունը կուժգնացնեն դրանում շահագրգռված արտաքին դերակատարները՝ հարևան բռնապետական երկրներից մինչև դաշնակից Ռուսաստանը՝ 2026թ․ այլ աշխարհաքաղաքական նախընտրություններով քաղաքական կոնֆիգուրացիա կամ իշխանություն ունենալու համար։

Ուսումնասիրության առարկա ժամանակաշրջանում ՀՀ կառավարության դիրքորոշումների ոչ պակաս համարձակ փոփոխություններ նույնպես արձանագրվել են, որոնք 2023-ի աշնանից աննախադեպ համահունչ ու գրեթե հավասարազոր են դարձել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ դիրքորոշումներին և նկրտումներին ու դրանց հետ համախոհ, դրանց շուրջ կոնսոլիդացող հասարակական ու քաղաքական ուժերի, գործիչների դիրքորոշումներին։ Եթե 2021թ․ օգոստոսին հաստատված ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026 թթ․ համար), սոսկ ամրագրել է, որ «Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով  Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա» և ընդամենը «շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունն սկսելու ուղղությամբ»[20], ապա արդեն 2023թ․ հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությամբ արձանագրվում է, որ «Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին», «այս դժվարին ժամանակներում կանգնած են ուս-ուսի տված», «հանձնառու են առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները», իսկ «երկարաժամկետ հեռանկարում վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ» [21]։

2023թ․ հոկտեմբերի 16-ին Եվրոպական խորհրդարանում իր ունեցած ելույթում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «կարևորագույն իրադարձություն» որակվեց «առաջին անգամ Հայաստանի անվտանգային օրակարգում Եվրամիությունը ներգրավումն» ի դեմս Հայաստանում գործող Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելության, որը Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտարկում է անվտանգային իրավիճակը, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի քառակողմ հանդիպման ընթացքում», մինչդեռ «Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին» ի հակառակ Հայաստան պետությանը սպառնացող գոյութենական այդ սպառնալիքների հանդեպ ԵՄ  այդպիսի արձագանքմանն ու գերզգայունությանը։

Եվրոպական օրենսդրի ամբիոնից ժողովրդավարությունը հռչակվեց որպես «անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն ապահովող», ինչն ապացուցեցին վերջին տարիներին Հայաստանում նրան բաժին հասած մեծ հաշվով անխուսափելի փորձությունները, որոնցից «Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար», պետականության պաշտպանության գրավական համարվեցին  ժողովրդավարական եղանակով ձեւավորված, ժողովրդավարության որեւէ սկզբունք չխախտող ամուր ինստիտուտները, իսկ ազատ, մրցակցային ու թափանցիկ ընտրությունները՝ «ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը»։ Նա նաև հայտարարեց, որ «ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել և շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից»։  Վարչապետի վերոնշյալ գնահատակնները ժամանակային առումով ետ ընկած, բայց նույնությամբ կրկնում էին քաղաքացիական հասարակության ու մասնավորապես ՀԱՊ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովների գնահատակնները, նույնական մարտահրավերների ու դրանց դիմակայելու մասին էին։

ՀՀ Վարչապետը  ԵՄ-ին համարեց «վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկեր», ընդգծեց ակտիվ իրագործման փուլում գտնվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որպես  «բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկը»։

Իսկ ԵՄ-Հայաստան պաշտոնական մակարդակով վերարաժևորված ու վերասահմանված հարաբերություններում կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով երկուստեք համաձայնեցված օրակարգային հարցեր են հռչակվել՝ 

  • ԵՄ աջակցությունը և համագործակցության շարունակականությունը ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, այդ թվում՝  ոստիկանության, փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության և հանրային կառավարման ուղղություններով[22],
  • ԵՄ  ֆինանսական օժանդակությունը Հայաստանին, մասնավորապես՝ 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնությունը և այլ անհապաղ աջակցությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախուստի դիմած ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալու համար, որպես բյուջետային աջակցություն Հայաստանին 15 միլիոն եվրոյի հատկացումը Եվրոպական հանձնաժողով տարեկան ծրագրից՝ հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները լուծելու և սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը աջակցելու համար,
  • առաջիկա հինգ տարիների համար Հայաստանի համար ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված մինչև 2,6 միլիարդ եվրոյի տրամադրումը Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով, որոնք Կառավարությունն ուղղելու է կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների իրականացմանը, մասնավորապես Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթ յոթ նախաձեռնություններին՝ փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը»[23]։

· Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանի հետ կարևոր ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ վերջինիս մասնակցությունը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը, ինչպես նաև՝ տեխնիկական աջակցության ավելացումը մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում[24]

  • ԵՄ և անդամ երկրների քաղաքական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, տարածաշրջանային հաղորդուղիների բացմանը երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
  • ԵՄ քաղաքական աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած, ի մասնավորի՝ ԵՄ շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվածության են եկել Եվրոպական խորհրդի նախագահ նախագահի մասնակցությամբ, սակայն որոնք մինչ օրս կյանքի չեն կոչվել Ադրբեջանի խուսանավումների արդյունքում,
  • ԵՄ քաղաքական աջակցությունը Արցախում հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքների պաշտպանության գործում, ինչի հիմքը Եվրոպական խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատճաճ և ճշմարիտ որակումն են ընդունված բանաձևերում[25],

·  Տնտեսության ուղղությամբ համաձայնեցվել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարևոր նպատակներից են` կայուն և համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Դրա շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով[26]:

Մանրամասնելով ու լրացնելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հետ ստորագրած համատեղ հայտարարության «ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված» արտահայտությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարը ձևակերպեց Հայաստանի եվրոպական ինտեգրման ու նկրտումների սահմանը՝ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», ասել է թե՝ ԵՄ պատրաստակամության և ցանկության դեպքում Հայաստանը պատրաստ է անգամ առաջադրել ԵՄ-ին անդամակցության օրակարգ կամ ընդհուպ ավելի քիչ[27]:

ՀՀ վարչապետի ու ԵՄ պաշտոնյաների վերոնշյալ համաձայնեցված դիրքորոշումները վերահաստատեցին ՀՀ Անվտանգության խորհրդֆի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2023թ․ նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում (Բելգիա) տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան» խորագրով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովում, հայտարարելով, որ «Արեւմուտքի հետ հարաբերությունները եթե փորձենք շերտերի բաժանել, դրանք երեք կարեւոր շերտ ունեն՝ գործադիր-օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն․ այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երևի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ըստ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»[28]։

Նույնպիսի շեշտադրումներ կատարեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 13-րդ տարեկան վեհաժողովում, հայտարարելով, որ ՀՀ կառավարությունը «շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին», երբ «դժվար է պահպանել ժողովրդավարությունը, եթե չկա բարենպաստ միջավայր», քանի որ Եվրոպական անվտանգության ճարտարապետության փլուզումը, ավտորիտարիզմի աճն աշխարհում, մի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, մյուս կողմից ժողովրդավարական արժեքների զանգվածային խախտումները ստիպում են լրջորեն վերանայել, թե ինչպես պետք է ԵՄ-ն իրեն դիրքավորի: Եվ սա պահանջում է ԵՄ-ից ոչ միայն ամրապնդել իր կապերն Արևելյան գործընկերների հետ, այլև խրախուսել  Արևելյան գործընկերների միջև համագործակցությունը»: Ի տարբերություն ՀՀ վարչապետի, ով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը, ինտեգրման մակարդակն ավելի զգուշավոր ձևակերպեց, ՀՀ ԱԳ նախարարը  ՀՀ իշխանությունների ու հասարակության անունից «ողջունեց Եվրոպական հանձնաժողովի որոշումն առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, ովքեր նույնպես ունեն  եվրոպական ձգտումներ»։ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման առումով նա ընդգծեց Հայաստան-ԵՄ բարձրաստիճան քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկի կարևորությունը, ողջունեց ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը՝ ԵՄ-ին համարելով Հայաստանի համար կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու Հայաստանի ջանքերին աջակցելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու  գործում և այդ կապակցությամբ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների կյանքի կոչումը: Անդրադառնալով քաղաքացիական հասարակությունների դերին ԱԳ նախարարը «խոստովանեց, որ աշխարհում ոչ մի կառավարություն ի վիճակի չէ իրականացնել զարգացման օրակարգ և պայքարել մարտահրավերների դեմ միայնակ՝ առանց քաղաքացիական հասարակության։ Ժամանակները, որում մենք ապրում ենք, ամենևին էլ հեշտ չեն», և  միանշանակ գիտի, որ այն հարցերը, որոնց մասին խոսում է, «չեն հասցեագրվի առանց քաղաքացիական հասարակության մասնակցության, քննադատության, բայց նաև աջակցության»[29]։

2022-23թթ․ ԵՄ-ի հետ քաղաքական ու անվտանգային մերձեցման և համագործակցության շրջանակներում Հայաստանը բարձրագույն մակարդակով ոչ միայն ակտիվորեն մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին (2022թ․ հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, 2023թ․ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում և հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում․ վերջին հանդիպմանը Ադրբեջանի նախագահը խույս տվեց Հայաստանի հետ 5-ակողմ հայտարարությունը չստորագրելու, դեմարկացիայի և դելիմիտացիայի սկզբունքները չստորագրելու և այդպիսով Հայաստանի դեմ իրկանացրած ագրեսիան ետ չշրջելու, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված սկզբունքները չստորագրելու համար), այլև դեմարշային քայլեր կատարեց ՀԱՊԿ-ի ուղղությամբ․ ետ կանչեց ՀԱՊԿ-ում իր դեսպանին, ցուցադրաբար հրաժարվեց մասնակցել նրա գագաթաժողովներին և մերժեց Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու առաջարկը։ 2023-ի ընթացքում ԵՄ-ի հետ Հայաստանի ինտենսիվացող քաղաքական ու անվտանգային մերձեցումը և համագործակցությունը մի կողմից, ՀԱՊԿ-ի ու նրա լոկոմոտիվ Ռուսաստանի դեմ դեմարշները մյուս կողմից ավելի են սաստկացրել Հայաստանի իշխանությունների, հասարակության կողմնորշման, քաղաքացիական հասարակության ուղղությամբ ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ու քարոզչամեքենայի քննադատություններն ու հարձակումները, որոնք դրսևորվում են հեռուստահաղորդումների (վերջին քարոզչական հեռուստահաղորդման մեջ ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը, այլ նաև ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ որոշ անդամներ որակվեցին «Սորոսի ագնետներ» ու Հայաստանի «աղետաբերներ»)[30], պաշտոնական Երևանին ու Արևմուտքին/ԵՄ-ին մեղադրող պաշտոնական դիրքորոշումների, ընդհուպ Եվրասիական տնտեսական միության շուկա և մասնավորապես Ռուսաստանի շուկա հայկական որոշ ապրանքատեսակների ներկրման՝ բացահայտ քաղաքական շարժառիթներով արգելքի տեսքով։ Երևանի կողմից էլ պատասխան «պատժիչ քաղաքականության», իսկ իրականում հակազդեցության ու ինքնապաշտպանության առաջին նշաններն են տեսանելի՝ մասնավորապես ՀՌԱՀ-ի կողմից Հայաստանում ռուսական քարոզչամիջոցներից Սպուտնիկ Արմենիա ռադիոընկերության գործունեությունը 1 ամսով դադարեցնելու որոշման տեսքով։ Այս ամենը խորանալու հստակ միտումներ ունի, որը մեծացնելու է թե Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը Հայաստանի, Հայաստանի քաղաքացիական հասարակության ու մասնավորապես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ռազմավարական նպատակների, թե Հայաստանում ԵՄ ներգրավվածության ու ծրագրերի մասին, որոնք անկասկած հանգեցնելու են Երևանի պատասխան քայլերին՝ ընդհուպ մինչև ՀԱՊԿ և ԵԱՏՄ պաշտոնապես լքելու որոշումներին, եթե Ռուսաստանը շարունակի քաղաքականացնել կամ աշխարհաքաղաքականացնել այն, ինչպես նախազգուշացրեց Հայաստանի վարչապետը Սանկ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում[31]՝ մերժելով նաև 2024թ․ ԵԱՏՄ գագաթաժողովի անցկացումը Երևանում, ինչը Ռուսաստանի հեռահար նպատակներից էր՝ արժեզրկելու ու վարկաբեկելու համար պաշտոնական Երևանի որդեգրած դիֆերսիֆիկացիոն ու Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը։

Ոչ միայն Հայաստանը, այլև ողջ ԱլԳ տարածաշրջանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ շարունակական ռազմական և հիբրիդային սպառնալիքներով, որոնք նույնպես ազդում են Հայաստանի ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ռազմավարական թիրախների, գործունեության վրա. ԱլԳ վեց երկրներից հինգը՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը և Ադրբեջանը ներգրավված են երկարատև հակամարտությունների մեջ, նրանցից առաջին երեքի դեպքում հակամարտության ագրեսիոն կողմը Ռուսաստանն է՝ իր ավտորիտար քաղաքական ռեժիմով ու հակամարտության միջոցով այդ երկրներին եվրաատլանտյան հստակ ընդգծված օրակարգից հրաժարեցնելու, նրանց ինքնիշխանությունը և անկախությունը հպատակեցնելու ու Ռուսաստանի կազմում կլանելու անթաքույց գործողություններով, իսկ Հայաստանի դեպքում հակամարտության ագրեսիոն կողմը ԱլԳ անդամ Ադրբեջանն է՝ կրկին բռնապետական ռեժիմով, կանոնների վրա հենվող միջազգային կարգի, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված իր բացահայտ պլաններով ու գործողություններով, որոնք ավելին է ասել թե «հավանության» են արժանանում Ռուսաստանի կողմից որպես շահառու։

2022թ․ փետրվարի 24-ից Ուկրաինայի դեմ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արդեն երկամյա ագրեսիոն պատերազմը, 2023թ․ հոկտեմբերից վերաբռնկված իսրայել-պաղեստինյան հակամարտությունը շարունակում են անուղղակի ազդեցություն ունենալ թե՛ ԱլԳ ողջ տարածաշրջանի ու ԵՄ հարևանության քաղաքականության, թե՛ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

ԱլԳ տարածքի չլուծված հակամարտությունները շարունակում են պարբերաբար հանգեցնել անկայունությունների, որոնք ներքին ու արտաքին դերակատարների համար դժվարացնում են ապագայի որոշակի աստիճանի պլանավորումը, և վնասակար ազդեցություն են ունենում երկրի ժողովրդավարական զարգացման վրա՝ խորացնելով սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, երբեմն անգամ հարուցելով քաղաքական ճգնաժամերը: Դրան գումարվում է ոչ ժողովրդավարական քաղաքական ռեժիմներ ունեցող երկրների, Հայաստանի պարագայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի գործադրած աշխարհաքաղաքական ճնշումը, ինչը դիտվում է որպես լայնածավալ ազդեցություն ունեցող ևս մեկ ապակայունացնող գործոն:

ԱլԳ տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանը, ինքնիշխան ընտրությանն ու տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի հարուցած սպառնալիքներից ու վտանգներից պաշտպանելու, անվտանգության վակում առաջացնող անորոշությունները կրճատելու ու այլ նկատառումներով 2023թ․ հունիսի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովը 27 անդամ երկրները հաստատեցին Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների կարգավիճակը։ Դա եվրոպական դաշինքի ամենամեծ ընդլայնումն է վերջին երկու տասնամյակների ընթացքում, ընդ որում՝ Եվրամիության պատմության մեջ նմանատիպ ամենաարագ որոշումը։ Չնայած վերջին տարիների Վրաստանի արձանագրած ետնահանջներին, 2023թ․ դեկտեմբերի 14-ին, Եվրոպական խորհուրդը որոշում ընդունեց սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, իսկ Վրաստանին շնորհեց թեկնածուի կարգավիճակ։ Նշված որոշումներն ու գործընթացները ռազմավարական նշանակություն ունեն նաև Հայաստանի համար, որի սահմաններին ԵՄ մոտենալու հեռանկարը իրական հնարավորություն կլինի Հայաստանի եվրանկրտումների ու եվրաօրակարգի հստակ ձևակերպման ու դրանից բխող քայլերի համար։

ԱլԳ տարածաշրջանի երկրների հասարակությունները դարձել են ավելի բևեռացված և ավելի ծայրահեղ։ Հակամարտության ագրեսիոն կողմերի հասարակություններում, ինչպիսին Ռուսաստանինը և Ադրբեջանինն են, ազգայնականության և այլատյացության աճը որոշակիորեն սրում է ազգայնական զգացմունքները նաև մյուս կողմի (ԱլԳ անդամ երկրի) հասարակությունում, ինչը նախ բացասաբար է ազդել և ազդում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա, ապա հասարակության այլ խմբերի հանդեպ անհանդուրժողականության ներուժ ունի: Ըստ այդմ՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը և կառավարությունը հակախտրական գործողությունների ու քաղաքականության իրականացման հրամայականն ունեն և առաջիկայում էլ կունենան։ 

Ռուսաստանում ուկրաինական ագրեսիոն պատերազմի համար հայտարարված ընդհանուր մոբլիզացիայի թե՛ առաջին, թե՛ երկրորդ ալիքները պատերազմին դեմ արտահայտվող ու զորահավաքից խուսափող տասնյակ հազարավոր ռուսաստանցիների ստիպեցին «ռելոկացվել» նաև Հարավային Կովկաս, այդ թվում՝ Վրաստան և Հայաստան՝ այնտեղ տեղափոխելով սեփական գործունեությունը և բիզնեսը։ Ըստ որում, Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանից դեպի Հայաստան «քաղաքական միգրացիայի» ստեղծած տնտեսական օգուտներից ու հնարավորություններից զատ ի հայտ են եկել նաև Հայաստանում ապաստանած այլախոհներին, պատերազմին դեմ արտահայտվողներին հարկադիր «ետ վերադարձնելու կամ արտահանձնելու» և Ռուսաստանում պատժելու-դատապարտելու ռիսկեր։ 2023թ․ ընթացքում այդպիսի մտահոգիչ իրադարձություններ գրանցվեցին, երբ նոյեմբերին ընտանեկան բռնության պատճառով Ռուսաստանի դաշնության Ինգուշեթիայի հանրապետությունց Հայաստան փախած կնոջը ոստիկանությունը բերման էր ենթարկել նրա բարեկամի դիմումով, ոստիկանության բաժնում կնոջը փակել էին իր բարեկամի ու նրա ընկերոջ հետ նույն սենյակում, որտեղ տղամարդիկ սպառնացել ու պահանջել էին, որ նա տուն վերադառնա [32]։ Իսկ տարեվերջին Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալեցին Ուկրիանայում ռուսական բանակի կազմում մոտ վեց ամիս կռված և «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագծի օգնությամբ Հայաստանում ապաստանած պայմանագրային 39-ամյա պայմանագրային ծառայողին, ով ռուսական կողմի պահանջով արտահանձնվեց[33]։   

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի արդյունքում նույնպես տեսանելի են դառնում թե Իսրայելի հայ համայնքի ու նրա սեփականության համար առաջացած ռիսկերը, թե նաև նրանց ու Իսրայելի այլ քաղաքացիների՝ դեպի Հայաստան ներգաղթի ռիսկերը, իհարկե, ոչ այն չափով, ինչ չափով որ ուկրաինական պատերազմի հետևանքներից մեկը համարվող ռելոկացիայի դեպքում արձանագրվեց։

Այս ամենին գումարվում է առաջին հերթին Հնդկաստանից, ապա նաև մերձավոր Արևելքից աշխատանքային ներգաղթի չափերի մեծացումն իբրև աշխատաշուկա ու աճող տնտեսություն՝ երկրի մեծացող գրավչության խորապատկերին։ Հայաստանը հատկապես ավտորիտար ռեժիմների փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ ժողովրդավարամետ ու ազատատտենչ անհատների «քաղաքական վերաբնակեցման», քաղաքական ապաստանի կամ ներգաղթի ոչ պակաս գրավչություն է ստանում ժողովրդավարության առաջընթացի միտումների ու ցուցանիշների բարելավման պարագայում։ Եվ վերջապես, այս ամենին գումարվում է Արցախից Հայաստան բռնի տեղահանված շուրջ 100 վերաբնակների ադապտացման, ինտեգրման հարցերը։ Այս ամենը հարկադրում են Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը՝ կառավարել կամ նաև կենտրոնանալ ներգաղթային ու «ռելոկանտների» ժամանակավոր կամ հիմնական կլանման, ադապտացման քաղաքականության ու ռիսկերի վրա։

Ընդհանուր առմամբ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ժողովրդավարության հաստատման ու կայուն առաջընթացի, ազատ տնտեսվարման հետ կապված որոշ խոշոր խոչընդոտների ու արհեստական մենաշնորհների կամ սահմանափակումների վերացման, կառավարության թափանցիկության և հաշվետվողականության համեմատաբար աճի, համակարգային կոռուպցիայի դեմ որոշակի պայքարի, աստիճանաբար օրենքի գերակայության հաստատման, ինչպես նաև՝ արտաքին ֆորսմաժորների արդյունքում Հայաստան աշխատանքային միգրացիայի, կապիտալի ներհոսքի շնորհիվ, չնայած քանիցս երկրի ժողովրդավարության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ տեղի ունեցած ոտնձգություններին, արհավիրքներին և սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում և 2018 թվականից ի վեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 70 տոկոսով: Այդուհանդերձ տնտեսական ակտիվության, մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճը, ինչպես նաև վերոնշյալ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ առաջնահերթությունների համար Հայաստանին ցուցաբերվող ԵՄ/միջազգային  ֆինանսական օժանդակությունը դեռևս ոչ լավ կառավարման, կոռուպցիայի ամբողջականն չհաղթհարման, լիարժեք թափանցիկության պայմաններում ստեղծում են այդ եկամուտների՝ սոցիալական արդարության սկզբունքով, հասցեական ու ըստ հռչակված առաջնահերթությունների վերաբաշխման, կոռուպցիայի կամ չարաշահման ռիսկեր, որտեղ քաղհասարակության մասնակցությունը, վերահսկողությունը կրիտիկական ու առանցքային է լինելու։

 

Այսպիսով, ձևավորված արտաքին ու ներքին քաղաքական համատեքստը բնութագրվում է հետևյալով միտումներով․

  • ԱլԳ և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին պատերազմներում մարդու և էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանության, սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կանխարգելման վերաբերյալ հանրահռչակված առաջնահերթություններին ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կառույցների ցուցաբերած անբավարար գործուն աջակցությունը բացասաբար է ազդել նրանց կողմից առաջ քաշվող ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների հանրային ընկալումների վրա․ այս իմաստով մասնավորապես ռազմատենչ Ադրբեջանին զսպելու անկարողությունը և/կամ ցանկության բացակայությունը, Արցախի էթնիկ զտումը կանխելու անկարողությունը և/կամ ցանկության բացակայությունը միջազգային կառույցների, մասնավորապես ԵՄ-ի համար տոտալ ձախողում էր, որի արդյունքում միջազգային կառույցների նկատմամբ ձևավորված հիմնավոր անվստահությունը խնդիր է,

·   Համեմատական առումով վերջին 3 տարիներին ու հատկապես 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի հասարակության կողմից ԵՄ դերի և արժեքների ընկալումը դրական առումով լրջորեն վերափոխվել է, և ճիշտ հակառակը՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը արմատապես վատթարացել․ չնայած դրան, Հայաստանի անվտանգային և պաշտպանական մարտահրավերներին ԵՄ-ի արձագանքը դեռևս մնում է առկա անվտանգային մարտահրավերներին ոչ ամբողջովին ու բավարար, սակայն նախկինի համեմատությամբ էապես բարելավված, 

  • ԵՄ արդյունավետության և արժեքների, ԵՄ-Հայաստան ռազմավարական համագործակցության ծրագրերի, նպատակների  նկատմամբ արտաքին ու ներքին հակատեղեկատվական գործունեության ինտենսիվության աճ (օրինակ՝ ԵՄ արժեքների հավասարեցումն ու նույնացում ոչ ավանդական սեռական, կրոնական կամ այլ փոքրամասնական խմբերին), որի հանդեպ նկատելի է Հայաստանի հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվող իմունիտետ․ այդուհանդերձ Հայաստանում և ընդհանրապես ԱլԳ գոտում ԵՄ ներգրավվածության ակտիվացումն ուղեկցվելու է ապատեղեկատվական, կեղծ տեղեկատվության հզոր հոսքերով՝ եթե Ռուսաստանին չհաջողվի այլ խողովակներով ու եղանակներով, այդ թվում՝ Հայաստանում պրոքսի ուժերի, քաղհասարակության շարքերում կամ որոշումների ընդունման օղակներում ներդրված դերակատարների, և վերջապես Ադրբեջանի նոր ագրեսիոն հարձակման միջոցով միջնորդավորված լուծել Հայաստանի եվրանկրտումների ու դիֆերսիֆիկացիոն քաղաքականությունների կասեցման, ինքնիշխանության սահմանափակման կամ վերացման, Հայստանում իշխանության փոփոխության և այլ հարցեր, 
  • Անմիջապես հետպատերազմյա շրջանում տարածաշրջանում ռուսական ազդեցության և ռուսական քարոզչության աճ, Հայաստանի մեծացած կախվածություն Ռուսաստանից ու տարածաշրջանում նրա քաղաքականությունից, որին 2023թ․ աշնանից հաջոդել է Ռուսաստանի բացասական դերի ընկալման աճը, Ռուսաստանի դերի սահմանափակման, Ռուսաստանից հեռավորություն պահելու կամ անգամ հեռանալու ցանկություն և/կամ մտադրությունը հանրային կարծիքում, հասարակական-քաղաքական խոսույթում և վերբերմունքում,
  • Չնայած եվրանկրտումների առումով կառավարության հղած ոչ շատ ուժգին ազդակներին, դեռևս համալիր կերպով նկատելի չէ նրա երկարաժամկետ քաղաքականության վերջնական ու հստակ ուղղությունը, որի պատճառով դեռևս հնարավոր են թվում քաղաքականությունների ու հավանական դիպաշարերի ուղղվածության ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավոր ուղղություններ, չնայած, որ վերջին ամիսներին ուղերձներում առաջնահերթությունները սկսել են որոշակիորեն տեսանելի դառնալ,
  • Կառավարման բոլոր մակարդակներում կառավարման մարմինների, ձեռնարկությունների, ՔՀԿ-ների և համայնքների դիմակայունության ամրապնդումը, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն ապագա ճգնաժամերին և աղետներին արձագանքելու համար, առանցքային առաջնահերթություն և ընդհանուր զարգացման նախապայման կլինեն նաև Հայաստանի համար առաջիկա տարիներին: ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը կոչված կլինի կարևոր դեր խաղալ այդ ջանքեր մշտադիտարկման, դրանց վրա ազդելու և այլ կերպ աջակցելու գործում՝ ապահովելու համար կայուն արդյունքներ, ավելի լավ կառավարում և ավելի լավ ծառայություններ տեղում մարդկանց համար:

· Թեպետ Հայաստանում հետպատերազմյա ու հետագրեսիոն շրջանների քաղաքական ճգնաժամերը լուծվել են ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, սակայն կառավարման որոշ մակարդակներում ու օղակներում կամ վատ կառավարման, կամ ընդհուպ կառավարման ճգնաժամի/քաոսի նշանները դեռևս առկա են, որի պատճառներից են

ü հին կոռուպցիոն տարրերի նորացված գործունեությունը կամ նոր՝ «հեղափոխական սերնդի» պաշտոնյաների ներգավումը կոռուպցիայում, նրանց կաշկանդում բարեփոխումների իրականացման, որոշումների ընդունման գործընթացում,

ü հին կառավարող շրջանակների ներկայացուցիչների, եվրոպական նկրտումներ չունեցող կամ դրան դեմ կամ նման արտաքին դերակատարների շահերը սպասարկող պաշտոնյաների կողմից սաբոտաժը և/կամ միտումնավոր անգործությունը կառավարման, որոշումների ընդունման տարբեր մակարդակներում ու  օղակներում,  

ü կառավարության մարմինների, գերատեսչությունների անավարտ վերադասավորումները, նոր ինստիտուտների ձևավորման հարցում կառավարության հապաղումը կամ բարեփոխումների տեղատվությունը,

ü քաղաքական անկայունության ռիսկերին արձագանքելու նպատակով Կառավարության կողմից հնարավոր ու երբեմն անհամաչափ սահմանափակող միջոցների ներդրումը,  

ü   պետական ու հասարակական կառավարման ինստիտուտները շարունակում են մնալ թույլ, դատաիրավական համակարգը, ինչպեսև կրթական համակարգը պահանջում են հրատապ և ամբողջական բարեփոխումներ: 

ü կառավարությունում և Ազգային ժողովում քաղաքականության մշակման գործընթացներին ՔՀԿ-ների մասնակցության պաշտոնական մեխանիզմները հիմնականում սահմանափակված են e-draft.am կայքում տեղադրված իրավական ակտերի նախագծերը մեկնաբանելու հնարավորությամբ: Այլ սահմանափակումներ պայմանավորված են հետևյալ հանգամանքներով.

ü չկան ֆորմալ գործող աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն կոնկրետ օրենքների նախագծեր․ մի քանի նախարարություններին ու կառավարական մարմիններին առընթեր ստեղծված նման խմբերը, խորրհուրդները (Արդարադատության նախարարություն, ՆԳՆ, ՈԵստիկանություն) ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն և պայմանավորված են կամ բարեփոխումներին աջակցող միջազգային/ ԵՄ դերակատարների ճնշմամբ կամ սոսկ տվյալ գերատեսչության ղեկավարների անձնական շահագրգռությամբ։

ü ԱԺ-ն օրենքների նախագծերի հանրային քննարկումներ կազմակերպելու հստակ կանոնակարգված պարտավորություն չունի, ուստի, շատ դեպքերում օրենքներն ընդունվում են առանց հասարակության հետ նախնական խորհրդակցության,

ü քանի որ օրենքներին ստորադաս նորմատիվ (երկրորդային) ակտերի հանրային քննարկումը պարտադիր չէ, պետական մարմիններն հայեցողություն ունեն որոշելու, թե որ նորմատիվ ակտն արժե հանրային քննարկման դնել: Այսպիսով, շատ հրամանագրեր, որոշումներ հասարակության համար չեն հրապարակայնացվում և քննարկման դրվում մինչև դրանց ընդունումը,

ü Խորհրդարանական հանձնաժողովների կողմից օրինագծերի քննարկման նպատակով կազմակերպվող սակավաթիվ հանրային լսումների ընթացքում ժամանակի ճնշող մեծամասնությունը հատկացվում է պաշտոնյաների ելույթներին, հետևաբար լիովին արդյունավետ համարվել չեն կարող: Իսկ շատ դեպքերում էլ օրենքներն ընդունվում են առանց նախնական խորհրդակցության,

ü Ազգային ժողովում փորձաքննության լիարժեք կարողությունների պակասը խնդրահարույց է դարձնում համապատասխան օրենսդրության մշակմանը քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցություն ունենալը,

·         ԱԺ աշխատակազմը սահմանափակ կամ միայն կոնկրետ ոլորտային խնդիրներ վերլուծելու կարողություններ ունի, աշխատակազմի անդամները լավագույն դեպքում վերապատրաստում են միայն ընդհանուր հարցերով, սակայն ոչ հետազոտություններ  կատարելու ու հետազոտական կարողությունները զարգացնելու առումով։

·         ՔՀԿ-ների հիմնականում կիսակամավոր մասնակցություն են ունենում ոլորտային հարցերում փորձագիտական աջակցության ցուցաբերման և ԱԺ հանձնաժողովների համար օրենսդրության մշակման գործում, առկա է նման մասնակցության ֆինանսավորման հարց (օրինակ, դրամաշնորհային մեխանիզմի անհրաժեշտություն)

ԱԺ տարածքից դուրս քաղաքականության մշտադիտարկման պարտականությունների կատարման հարցը բաց է․ այն չի ծածկվում ԱԺ աշխատակազմի կողմից (քաղաքացիական ծառայության կանոնակարգով պայմանավորված)

· Հասարակական խորհուրդները 12 նախարարություններին առընթեր ստեղծված մասնակցային խորհրդատվական մեխանիզմներ են, որոնցում ներգրավված են ՔՀԿ-ների շուրջ 250 (այդ թվում՝ 14 տարածաշրջանային) և նախարարությունների ներկայացուցիչներ: Այնուամենայնիվ, այդ խորհուրդների գործունեության արդյունավետությունը սահմանափակ է պաշտոնական գործող ձևաչափի պատճառով. Նրանց օրակարգերը նախապես չեն քննարկվում ՔՀԿ-ների հետ և անդամներին տրամադրվում են որպես կանոն նիստերից երկու-երեք օր առաջ, ՔՀԿ-ները հիմնականում հնարավորություն չունեն մասնակցելու օրակարգի ձևավորմանը և առաջարկություններ ներկայացնել դրա վերաբերյալ։ Նույնը վերաբերում է վարչապետի գլխավորած տարատեսակ խորհուրդներին։

· Հանրային խորհուրդը որպես սահմանադրորեն Կառավարության խորհրդատվական մարմին վերջին 2 տարիներին կատարելապես պարալիզացված է հետպատերազմյա շրջանում ի հայտ եկած քաղաքական ճգնաժամի պատճառով, իսկ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վերընտրված կառավարությունը չշտապես կազմավորել Հանրային խորհրդի նոր կազմ․ արդարադատության նախարարությունը վերջին ամիսներին քննարկում է նրան փաստահավաք առաքելությամբ օժտելու և նորիվին կազմավերելու հարցը, որի շուրջ քաղաքացիական հասարակությունը դեռևս կոնսենսուս չունի։

Քաղաքական գործընթացներն իրենց անխուսափելի ընդլայնումն են ունեցել նաև տնտեսական ոլորտում, որը բնութագրվում է

·         վերջին պատերազմի արդյունքում ավելի քան 100,000 փախստականների և զոհերի ընտանիքների կարիքներով, որոնք նոր և հավելյալ ճնշում են պատերազմներից թուլացած բյուջեի վրա,

·   հումանիտար աղետի հետևանքների հաղթահարման համար (ներառյալ ԵՄ-ից և որոշ եվրոպական երկրներից) ստացվող ֆինանսական և ռեսուրսային օժանդակությամբ,

·դրամի արժևորման, շրջափակման և պատերազմի պատճառով բնակչության գնողունակության նվազումով,

· տեղական արժույթի արժևորումով, և հակառակը՝ Եվրոյի և ԱՄՆ դոլարի արժեզրկումով, որն ազդել է ներկրման ու ներմուծվող ապրանքների ինքնարժեքի ու գնագոյացման վրա,

· ժամանակին ԵՄ տրամադրած «General System of Preferences +»-ի չեղարկումով՝ առանց ԵՄ շուկա արտահանվող ապրանքների ու ընկերությունների համար այլընտրանք ստեղծելու,   

ԵԱՏՄ ներկրվող հայկական ապրանքների, ծառայությունների համար մուտքի սահմանափակումների քաղաքական որոշումներով, որոնք ստեղծում են փոխարինող այլ շուկաներ փնտրելու անհրաժեշտություն,

·սոցիալական պետության սկզբունքների պահպանումով ու առկա առաջնահերթություններին համաչափ եկամուտների վերաբաշխման հրամայականով, 

·ԵՄ և Հայաստանի կողմից իրկանացվող կամ նախանշված խոշոր ծրագրերի արդյունավետության ապահովման

տեխնիկական փորձագիտական ռեսուրսների և որակյալ ծրագրային փորձագետների մասնակցության պակասով, ինչը պայմանավորված է վարձատրության անբավարար չափով,

խոշոր ՀԿ-ները, որոնք քաղհասարակության դաշտում մեծ տեղ են զբաղեցնում իրենց ստացած ֆինանսավորման շնորհիվ, բացասական լարվածության են առաջացնում փոքր ՀԿ-ների գործունեության առումով՝ վերջիններիս համար ստեղծելով կադրերի կորուստի կամ արտահոսքի և այլ ռիսկեր,

·  որոշ ՔՀԿ-ների կողմից ծրագրային ծախսերի թափանցիկության բացակայությամբ․ կառավարությունը կամ դոնոր կազմակերպությունները հաճախ ՀԿ-ներին դրամաշնորհներ են տրամադրում առանց բաց և նախապես հայտարարված մրցույթի կամ չարաշահումներով,

· դոնորների կարիքների հետ որոշ ՀԿ-ների չափից ավելի համահարթեցումը, որը երբեմն տեղի է ունենում տեղական ֆինանսավորման կարիքների և հիմնական արժեքների հաշվին,

· տարբեր ՀԿ-ների կողմից զուգահեռաբար իրականացվող նմանատիպ / մրցակցային ծրագրերը երբեմն խաթարում են մեկը մյուսի ջանքերը և վատնում ֆինանսական միջոցները, 

· վերջին տարիներին հասարակական կազմակերպությունների ոլորտում զբաղվածության աճով,

· քաղաքացիական ակտիվիզմի ոլորտի աճող գրավչությամբ՝ նպաստելով նոր պոտենցիալ խաղացողների հայտնվելուն,

· ԱլԳ երկրներում տնտեսական զարգացմանը զգալիորեն խոչընդոտում են նախկին քրեաօլիգարխիկ համակարգից ժառանգած անօրինական եղանակով հարստացած սեփականատերերի դասը, նրանց կառուցած տնտեսական մենաշնորհը և կոռումպացված դատաիրավական համակարգը: Տնտեսության զարգացման համար նրանց կողմից ստեղծված խոչընդոտները վերացնելու համար կարևոր նշանակություն է ստանում անցումային արդարադատության իրականացումը, վեթինգը և լուստրացիան մինչև դատաիրավական էվոլյուցիոն բարեփոխումները։

· Թվայնացումը զգալի հնարավորություններ է տալիս տնտեսական և սոցիալական զարգացման համար. միևնույն ժամանակ այն վտանգ է ներկայացնում գաղտնիության և կիբերանվտանգության համար: Ներմուծման կախվածության նվազեցումը և էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացումը՝ վերականգնվող էներգիայի ռազմավարական և համապարփակ ներառումով, այլևս  առաջնահերթություն է բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդման համար: 

Երկրի սոցիալական զարգացումները արտացոլում են անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները և կարելի է մանրամասնել հետևյալ կերպ.

· հասարակության բոլոր մակարդակների համար հումանիտար ճգնաժամի հետևանքները, որոնք պահանջում են դրանց հասցեագրում և լայնածավալ քաղաքական և կառավարման համակարգում,

տեղահանված բնակչության (փախստականներ, սահմանամերձ որոշ բնակավայրերի բնակչություն) անվտանգության ռիսկերը. մարտահրավերներ առողջապահության, կրթության և հիմնարար կարիքների ապահովման ոլորտներում,

·  որոշակի տարածքներում ենթակառուցվածքների ոչնչացում և շրջակա միջավայրի ապականում, որն ազդել է կլիմայի վրա․ այդ իսկ նկատառումով կլիմայական արտակարգ դրությունը պահանջում է հրատապ գործողություններ՝ շրջակա միջավայրի դեգրադացիան ետ բերելու համար,

·         մեծացող տարածություն քաղաքացիական հասարակության գործունեության համար, որի դերը բարձրանում է հումանիտար ճգնաժամի՝ հասցեագևրման ենթակա մարտահրավերների հրատապության և շրջանակի համատեքստում,

·         բնակչության կողմից ակտիվության բարձրացում, կամավորականների թվի մեծացում

·         հասարակության մեծ մասն անտեղյակ է ՔՀԿ-ների մասին, չի հասկանում նրանց դերը, ծառայությունները և արժեքը

·         քաղաքացիական հատվածում ապացույցների վրա հիմնված հետազոտական կարողությունները բարձր չեն,

·         դրամաշնորհներ ստացող ազգային մակարդակի կազմակերպությունները տեղական կազմակերպություններին հիմնականում օգտագործում են ծրագրերի իրականացման համար, իսկ քաղաքականության երկկողմանի երկխոսությունը և համագործակցությունը ն րանց միջև հազվադեպ են,

Տեխնոլոգիան շարունակում է խորապես միահյուսվել քաղաքականության հետ, հետևաբար երկրի տեխնոլոգիական և մեդիա միտումներն արժե վերլուծել ՀԱՊ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Լրատվամիջոցների համատեքստը հատուկ ուշադրություն է պահանջում՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս ոլորտում հիմնական միտումներն են.

·         նախորդ կառավարությունների համեմատ նոր կառավարության կողմից ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության բացակայությունը,

·         կառավարության պաշտոնական հաղորդակցման ուղիների (կառավարություն – լայն հանրություն) ցածր ակտիվությունը և պաշտոնական լրատվամիջոցների նկատմամբ վստահության ցածր մակարդակը,

·         համացանցը և առցանց մեդիան դարձել են տեղեկատվության փոխանակման առաջնային խողովակներ,

·         անհայտ (ոչ թափանցիկ) սեփականատեր ունեցող Telegram ալիքների աճող ժողովրդականությունը, քանզի անանունությունը Telegram-ի ներկառուցված հատկանիշն է,

·         Աճող ապատեղեկատվության ու կեղծ տեղեկատվության խորապատկերին փաստերի ստուգման պահանջարկի շեշտակի աճը,

·         Հայաստանում ինտերնետ հասանելիության աճը,  

·         սոցիալական մեդիայի՝ շարունակաբար աճող ազդեցությունը որպես  քաղաքացիական ակտիվիստների և կարծիք ձևավորողների գործողությունների մոբիլիզացման խողովակ,

·         ապատեղեկատվության և քարոզչության հավասար հասանելիությունը, բնակչության խոցելիությունը կեղծ լուրերի նկատմամբ,

·         այլընտրանքային քաղաքական ձայների նկատմամբ հանդուրժողականության պակասը, որի պատճառով հաճախ ծավալվող բանավեճն (հատկապես սոցիալական մեդիայում) առճակատման վերածելու սպառնալիքը,

·         ատելության խոսքի տարածում ԶԼՄ-ների, ներառյալ հեռուստատեսության, ինչպես նաև սոցիալական լրատվամիջոցների միջոցով,

·         սոցիալական ցանցերում ինքնագրաքննության սպառնալիքը՝ այլ օգտատերերի առճակատումից և ճնշումներից խուսափելու համար,

·         քարոզչության դեմ (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, ներառյալ կառավարական) պայքարում հետաքննող լրագրողների կարողությունների զարգացման և ֆինանսական աջակցության սահմանափակությունը, 

·         անկախ լրատվամիջոցների կարևորությունը որպես ապատեղեկատվության հակակշիռ,

·         առցանց մեդիան որպես երիտասարդությանը հասնող գերիշխող խողովակ, իսկ տեսա-արտադրանքը՝ որպես առավել թիրախային գործիք,

·         խաղային և անհատականացված թվային բովանդակությունը որպես ուսուցման գործիք (այն է՝ կոնֆլիկտների վերլուծության, խնդիրների համագործակցաբար լուծման, բանակցությունների և որոշումների կայացման համար),

·         մարդիկ, ովքեր մուտք են գործում բովանդակություն մի քանի վայրից, և ոչ միայն անհատական համակարգչից (կայքի հեռախոսային տարբերակը, այլ հարթակներ)

·         Google գովազդային դրամաշնորհները շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար (ամսական 10 000 ԱՄՆ դոլար անվճար ծառայություն տեքստային գովազդի համար)

·         ստանդարտացված իրավական տվյալների շտեմարանների հասանելիությունը,

·         մասնագիտական տեղեկատվության հասանելիությունն ունի որոշակի սահմանափակումներ՝

ü միջազգային իրավունքի ամսագրերին անվճար մուտք չեն ապահովում,

ü վճարովի մուտքերի համար անհրաժեշտ է ռեսուրսներ հատկացնել,

ü Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և նմանատիպ գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու համար պահանջվում է լրացուցիչ վճար (բացառությամբ լրագրողների համար):

 Ներքին համատեքստ, վտանգներ և հնարավորություններ

 

ԱլԳ ՔՀՖ-ն ու ազգային պլատֆորմները, նրանց թվում և ՀԱՊ-ը երկար ճանապարհ են անցել հիմնադրումից ի վեր՝ աստիճանաբար վերածվելով փորձառու, բանիմաց համայնքի։  Նրանց հաջողվել է աստիճանաբար ընդլայնել այն սահմանները, թե ինչ պետք է անի քաղաքացիական հասարակությունը հանրային տարածքում և քաղաքականության մշակման գործընթացներում: ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ին խոշոր հաշվով նաև հաջողվել սեփական փորձի, անհաջողությունների ու նվաճումների հիմնա վրա վերաիմաստավորել, թե ինչպիսին պետք է լինի իր դերը՝ շահապաշտպան-իրավապաշտպանից և ծառայություններ մատուցողից մինչև փոփոխությունների գործակալ ու հանրային քաղաքականության համահեղինակ: Այս մեծացած դերն ու շրջանակը նաև առաջացնում են նոր պարտականություններ և ընդլայնված հաշվետվողականության անհրաժեշտություն:

Որպեսզի ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը կարևոր հարթակ մնա քաղաքացիական հասարակության համար և պահպանի իր ազդեցությունը, անհրաժեշտ է նրա երկարաժամկետ տեսլականի ձևակերպում, որը կսահմանի ընդհանուր շահերը՝ մասնավորապես այն, ինչը անդամ ՔՀԿ-ները կձգտեն միասին փոխել, և այն, թե ի՞նչ մեթոդներ պետք է օգտագործվեն առաջադրված ընդհանուր նպատակներին հասնելու համար:

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործողությունների և արդյունքների օրինականությունը պետք է հիմնված լինի ներկայացվածության, ներգրավվածության և համատեղ աշխատանքի հավելյալ արժեքի հստակ պատկերացման վրա: Հետևաբար, առաջարկվող ռազմավարությունը կարևոր գործիք է, որի հետ միասին պետք է ծրագրել, թե ինչպես կարող են բարելավել ՀԱՊ անդամ ՔՀԿ-ների կարողությունները, հաղորդակցությունը և առաջարկությունների ու ուղերձների հասցեագրումը:

Մեծաթիվ ու բարդ դարձած, բազմադեմ մարտահրավերների հասցեագրման համար ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը կարիք ունի առաջնորդության ընդգծված կարողությունների, հասարակության և կառավարության մոտ աներկբա ու անվիճելի հեղինակության և լեգիտիմության։ Միաժամանակ նշված հասարակական կշռի ու հեղինակության, ներգրավվածության ձեռքբերումը անհրաժեշտ է դարձնում նույն առաքելությամբ ու հավատամքով դերակատարների՝ քաղաքական ուժերի, բիզնեսի, ասոցիացիաների համախմբում ՀԱՊ ԱլԳ ՀԱՊ լոկոմոտիվի և փոփոխությունների առանցքային դերակատարի շուրջ։  

Վորոշարադրյալ նպատակով ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ներքին կանոնադրական բերափոխումը, մասնավորապես՝ ԱլԳ ՔՀՖ, ԱլԳ ՔՀՖ քարտուղարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության կանոնադրությունների ներդաշնակեցումը, նրանց ու այլ մարմինների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացումը, անդամների, կառավարման մարմինների ներառականության ու մասնակցայնության, հաշվետվողականության ու թափանցիկության, և վերջապես ներքին ժողովրդավարության  մեծացումը էական նախադրյալ է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործունեության համար պահքնջվող արդյունավետության, հեղինակության, դերի ու առաջնորդության ապահովման տեսանկյունից։  

Հատկապես անցած մեկ տարվա ընթացքում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը բացառիկ առաջնորդության հայտ ներկայացրեց առաջնորդելու քաղհասարակության եվրոպական նկրտումները ինստիտուցիոնալիզացնելու, դրա շուրջ հանրային-քաղաքական կոնսոլիդացիա ստեղելու ու կառավարության՝ «հապաղման ռեժիմի» վրա դրված եվրոնկրտումներն արագացնելու գործում, ինչի շնորհիվ կառավարության ու ու քաղհասարակության մակարդակով վերաշարադրված ռազմավարական տեսլականը, նպատակներն ու առաջնահերթությունները բավական մեծ սինխրոնիզացիայի մեջ էին։

Անվտանգային (ներքին ու արտաքին) քաղաքականությունների դիվերսիֆիկացման եվրոատլանտյան ուղղության ինտենսիվացումը արտաքին ու ներքին համատեքստային միտումների հետ միասին սկսել են ազդել նաև քաղհասարակության ու ի մասնավորի ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ վրա՝ խաթարելով երեմնի ներքին կոնսենսուսն ու համերաշխությունը եվրոպական ինտեգրման, առավել ևս ԵՄ-ին լիարժեք ինտեգրման նպատակահարմարության, հավանականության, հնարավորության, ճիշտ պահի ընտրության, դրա դիմաց «գին վճարելու» ու համանման հարցերի շուրջ։ Այս առումով վերոնշյալ գործոնների հետագա ուժգնացումն ունակ է լրջագույն ճգնաժամ հարուցել՝ առաջացնելով խզում «արագ/հախուռն ինտեգրման» ու «մեղմ/չափավոր ինտեգրման» կողմնակիցների, լիարժեք ինտեգրման, խոր ասոցացման, մասնակի ինտեգրման, չափավոր համագործակցության ու չինտեգրման, առավել լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի ու «մաքուր քաղաքացիական» մոտեցման կողմնակիցների, այլ պատճառներով ու շարժառիթներով եվրաինտեգրմանը կողմ և դեմ քաղաքացիական դերակատարների միջև, և այսպես շարունակ։ Իրավիճակը կարող է էապես խորանալ քանի դեռ նոր կոնսենսուս և համերաշխություն չի ձևավորվել քաղաքհասարակության եվրոպական նկրտումների տեմպի, չափի, ձևի, ժամանակի և այլ առնչվող հանգամանքների շուրջ։ 

Նման իրավիճակային ու ռազմավարական միտումներով համատեքստում, երբ է ավելի ընդլայնվել Ալգ ՔՀՖ ՀԱՊ կողմից հասցեագրման ենթակա գործունեության դաշտը, ուղղությունները, կենսական անհրաժեշտություն է դառնում Կառավարություն-ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ, Ազգային ժողով-ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ, կառավարման այլ մարմինների, մակարդակների հետ ռազմավարական երկխոսության ինստիտուցիոնալ հարթակի ստեղծումը առնվազն առաջարկվող ռազամվարության ժամանակահատվածի համար նրանց միջ փոխըմբռնման ու փոխհամագործակցության հուշագրերի ստորագրման տեսքով։



[1] Eastern Partnership Civil Society Forum Strategy 2022-2030, https://eap-csf.eu/strategy/,  https://eap-csf.eu/wp-content/uploads/EaP-CSF_Strategy-2022-2030.pdf, ինչպես նաև նախորդած ժամանակաշրջանի համար՝

Strategy of the Eastern Partnership Civil Society Forum for 2018-2020, https://eap-csf.eu/wp-content/uploads/CSF-2018-2020-Strategy-final.pdf

[2] Strategy of the Eastern Partnership Civil Society Forum Armenian National Platform for 2021-2022, https://eap-csf.am/wp-content/uploads/2023/01/eap-csf-anp-strategy_2021-2022_arm.pdf

[3] Articles of Association of the Secretariat of the Steering Committee օf the Eastern Partnership Civil Society Forum International Non-Profit Association Registered in Belgium, adopted in 2012, http://archive.eap-csf.eu/assets/files/Documents/StatutesCSF_Secretariatfeb2012_eng%20(1).pdf,

Statute of the Eastern Partnership Civil Society Forum, December 2019, https://eap-csf.eu/wp-content/uploads/EaP-CSF-Statute-final-version-06122019.pdf 

[4] Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կանոնադրություն, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ-23.06.2023.pdf (eap-csf.am)

Charter of the Armenian National Platform of the Eastern Partnership Civil Society Forum, https://eap-csf.am/wp-content/uploads/PDF/EaP%20CSF%20Armenian%20National%20Platform%20STATUTE_eng2023.pdf, https://eap-csf.am/hy/ov-enq-menq/statues/

[5] «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության կանոնադրությունը https://eap-csf.am/wp-content/uploads/PDF/ANP%20Secretariat-NGO-Charter-Registered.pdf  

Charter of the “Secretariat of the Armenian National Platform of the Eastern Partnership Civil Society Forum” NGO, https://eap-csf.am/wp-content/uploads/PDF/ANP%20Secretariat-NGO-Charter-Registered.pdf  

[6] Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովի՝  Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն, փետրվարի 21, 2023 թ., https://eap-csf.am/hy/project/hayastani-qaghaqaciakan-hasarakutya/

Հասարակական և քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին, 30 սեպտեմբեր 2023թ․, https://eap-csf.am/hy/project/hasarakakan-eu-qaghaqakan-uzheri-hayt/

[7] ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, 16 հոկտեմբերի, 2023թ․ https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2023/10/16/Nikol-Pashinyan-visiting-Strasbourg./

[8] ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 13-րդ տարեկան վեհաժողովին, 15 նոյեմբերի, 2023, https://www.mfa.am/hy/speeches/2023/11/15/arm_EaP_CSF/12333, https://eap-csf.am/hy/armenias-foreign-affairs-minister-ararat-mirzoyan-speech-at-the-eap-csf-13th-annual-assembly/

[9] ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը «Հայաստանի ռազմավարական ապագան» խորագրով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովին, 10 նոյեմբերի, 2023թ․, https://eap-csf.am/hy/areumutqi-het-anvtangutyan-temayov-ayspisi-intensiv-erkkhosutyun-erbeq-chi-eghel-hh-n-patrast-e/

[10] Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր (2021-2026 թթ․), օգոստոս, 2021 թ․, https://www.gov.am/files/docs/4586.pdf

[11] Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, նոյեմբեր 2017թ․ https://www.mfa.am/filemanager/eu/CEPA_ARM_1.pdf

Armenia-EU Comprehensive and Enhanced Partnership Agreement

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX:22018A0126(01)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև (ՀԸԳՀ), 26 փետրվարի, 2021թ․

https://www.eeas.europa.eu/sites/default/files/sc17_r04_cepa_factsheet_web_am_v3.0.pdf

[13] Եվրոպական Խորհրդարանի RC-B9-0393/2023 բանաձև. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները, 5 հոկտեմբերի, 2023, https://eap-csf.am/hy/european-parliament-resolution-rc-b9-0393-2023-situation-in-nagorno-karabakh-after-azerbaijans-attack-and-the-continuing-threats-against-armenia/  

European Parliament resolution of 15 March 2023 on EU-Armenia relations (2021/2230(INI)), March 15, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-15-march-2023-on-eu-armenia-relations-2021-2230ini/

European Parliament resolution of 15 March 2023 on EU-Azerbaijan relations (2021/2231(INI)) Mar 15, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-15-march-2023-on-eu-azerbaijan-relations-2021-2231ini/

European Parliament resolution of 19 January 2023 on the humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh (2023/2504(RSP)) January 19, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-19-january-2023-on-the-humanitarian-consequences-of-the-blockade-in-nagorno-karabakh-2023-2504rsp/

European Parliament resolution of 18 January 2023 on the implementation of the common foreign and security policy – annual report 2022 (2022/2048(INI)), Jan 18, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-18-january-2023-on-the-implementation-of-the-common-foreign-and-security-policy-annual-report-2022-2022-2048ini/

[14] «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողով, 9-10 նոյեմբերի, 2023թ․, Օր 1, https://eap-csf.am/hy/ughigh-miacum-bryuselic-2023-i-noyember-9-2/ , Օր 2, https://eap-csf.am/hy/ughigh-miacum-bryuselic-2023-i-noyember-10/

[15] Հայաստան-Եվրոպա Համաժողովի Հռչակագիր, 10 նոյեմբերի, 2023թ․, https://eap-csf.am/hy/hayastan-evropa-hamazhoghovi-hrchakagi/

[16] Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ,
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
, «Արևելյան գործընկերություն» ծրագրի գործունեության 10 տարին, 6 մարտի, 2019թ․, https://hetq.am/hy/article/101516, 

Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ,
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
, Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիայի նոր փուլը, 17 օգոստոսի,2022թ․, https://www.aravot.am/2022/08/17/1285776/,

Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ,
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
, ԱլԳ-ն ու ԵՄ-ին անդամակցության հեռանկարները 2020-ականներին, մարտի 19, 2020թ․, https://regst.wordpress.com/2020/03/19/alg-em-andamakcutyan/

Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ,
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող,
Մաաստրիխտի պայմանագրի 30-ամյակը և  թողած ժառանգությունը. Անի Եղիազարյան, մարտի 3, 2022թ․, https://regst.wordpress.com/2022/03/03/toxac_jarangutyuny/

Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, եվրոպագետ,
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող,
ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ԱլԳ անդամ երկրների նկատմամբ. Հայաստան-ԵՄ, դեկտեմբերի 28, 2016թ․ https://hetq.am/hy/article/74290

 

[17] Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի համաժողովի՝  Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն, փետրվարի 21, 2023 թ., https://eap-csf.am/hy/project/hayastani-qaghaqaciakan-hasarakutya/

[18] Հասարակական և քաղաքական ուժերի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության պաշտպանության անհրաժեշտության մասին, 30 սեպտեմբեր 2023թ․, https://eap-csf.am/hy/project/hasarakakan-eu-qaghaqakan-uzheri-hayt/

[19] Հայաստան-Եվրոպա Համաժողովի Հռչակագիր, 10 նոյեմբերի, 2023թ․, https://eap-csf.am/hy/hayastan-evropa-hamazhoghovi-hrchakagi/

[20] Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր (2021-2026 թթ․), օգոստոս, 2021 թ․, https://www.gov.am/files/docs/4586.pdf

[22] ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, 16 հոկտեմբերի, 2023թ․ https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2023/10/16/Nikol-Pashinyan-visiting-Strasbourg./

[23] ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, 16 հոկտեմբերի, 2023թ․ https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2023/10/16/Nikol-Pashinyan-visiting-Strasbourg./

 

[25] Եվրոպական Խորհրդարանի RC-B9-0393/2023 բանաձև. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները, 5 հոկտեմբերի, 2023, https://eap-csf.am/hy/european-parliament-resolution-rc-b9-0393-2023-situation-in-nagorno-karabakh-after-azerbaijans-attack-and-the-continuing-threats-against-armenia/  

European Parliament resolution of 15 March 2023 on EU-Armenia relations (2021/2230(INI)), March 15, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-15-march-2023-on-eu-armenia-relations-2021-2230ini/

European Parliament resolution of 15 March 2023 on EU-Azerbaijan relations (2021/2231(INI)) Mar 15, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-15-march-2023-on-eu-azerbaijan-relations-2021-2231ini/

European Parliament resolution of 19 January 2023 on the humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh (2023/2504(RSP)) January 19, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-19-january-2023-on-the-humanitarian-consequences-of-the-blockade-in-nagorno-karabakh-2023-2504rsp/

European Parliament resolution of 18 January 2023 on the implementation of the common foreign and security policy – annual report 2022 (2022/2048(INI)), Jan 18, 2023, https://eap-csf.am/european-parliament-resolution-of-18-january-2023-on-the-implementation-of-the-common-foreign-and-security-policy-annual-report-2022-2022-2048ini/

[26] ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, 16 հոկտեմբերի, 2023թ․ https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2023/10/16/Nikol-Pashinyan-visiting-Strasbourg./

[27] ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում, 16 հոկտեմբերի, 2023թ․ https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2023/10/16/Nikol-Pashinyan-visiting-Strasbourg./

[28] ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը «Հայաստանի ռազմավարական ապագան» խորագրով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովին, 10 նոյեմբերի, 2023թ․, https://eap-csf.am/hy/areumutqi-het-anvtangutyan-temayov-ayspisi-intensiv-erkkhosutyun-erbeq-chi-eghel-hh-n-patrast-e/

[29] ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 13-րդ տարեկան վեհաժողովին, 15 նոյեմբերի, 2023, https://www.mfa.am/hy/speeches/2023/11/15/arm_EaP_CSF/12333, https://eap-csf.am/hy/armenias-foreign-affairs-minister-ararat-mirzoyan-speech-at-the-eap-csf-13th-annual-assembly/

[30] Первый канал. «Никол Пашинян: предвестник беды». Куклы наследника Тутти. Выпуск от 23.10.2023, https://www.youtube.com/watch?v=HA_X-g2Igxk

 

[31] ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ. Վարչապետ, https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/12/25/Nikol-Pashinyan-Session-of-the-Eurasian-Economic-Supreme-Council/

 

[32] Ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից փախած կնոջը ոստիկանությունը բերման է ենթարկել նրա բարեկամի դիմումով, https://hetq.am/hy/article/162041

[33] Ռուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել, https://www.azatutyun.am/a/32723448.html, Իրավապաշտպանները շարունակում են բողոքել Սետրակովի հարցում ՀՀ իրավապահների անգործությունից, https://www.azatutyun.am/a/32750835.html?fbclid=IwAR2RupvQbS-AWa2jB3_yutIffFC-jphQObyKr09XFhka8a6bVo2sLbCgrp0, ՌԴ քաղաքացին իր կամքին հակառակ Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան. Իրավապաշտպան, https://www.azatutyun.am/a/32740109.html

 

Փորձագետ (ներ)

Ստյոպա Սաֆարյան