Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
27 օգս 2024 366

 

Վիշեգրադյան քառյակի ՓՈՐՁԻ ՈւՍՈւմնասիրությունը հայաստան-եմ համագործակցության համար

 

Դրամաշնորհառուն և ծրագրի գլխավոր համակարգողը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն է ՝ ՄԱՀՀԻ-ն, որը Երևանում գտնվող անկախ վերլուծական կենտրոն է: Նախագծի համակարգողն է ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

Ծրագիրն իրականացվելու է Վիշեգրադյան քառյակի (V4) երկրների հետևյալ գիտահետազոտական ինստիտուտների և վերլուծական կենտրոնների աջակցությամբ՝

 

Քաղաքականության և հասարակության ինստիտուտ / Institute for Politics and Society

Մարտինեսկե 2, 110 00 Պրահա 1, Չեխիայի հանրապետություն 


 

Ռազմավարական վերլուծություն մտակենտրոն / Strategic Analysis Think Tank

Տոլստեհո 5, Բրատիսլավա 811 06, Սլովակիայի հանրապետություն 

 


 

Ռես Պուբլիկա հիմնադրամ / Res Publica Foundation 

Գալցզինսկիեգո 5, Վարշավա, Լեհաստան 

 

 



Եվրաատլանտյան ինտեգրման և ժողովրդավարության կենտրոն / Centre for Euro-Atlantic Integration and Democracy

Դուտկա Ակոս ւտկա 72, Բուդապեշտ, Հունգարիա 


Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների հաշվին: Հիմնադրամի առաքելությունն է խթանել տարածաշրջանային կայուն համագործակցության գաղափարները Կենտրոնական Եվրոպայում:


 

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագիրը նախատեսում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ Վիշեգրադյան քառյակի (V4) երկրների փորձագետների հետ և քաղաքականության հայեցագրի պատրաստում:

Ընթացիկ խնդիրներ: 

Մինչ ԵՄ-ն շարունակում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման միջոցով աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում, ընթացիկ բանակցման առարկա է ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը, որի նպատակն է խթանել բարեփոխումները և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպեսև առաջարկվել էր ապրիլի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի գագաթաժողովի ժամանակ: Ըստ այդմ, կողմերը նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունը, ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը, և ծրագրում են ընդլայնել համագործակցությունը շարժունակության, կառավարման, օրինապահության, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Ծրագրի նպատակն է Վիշեգրադի քառյակի երկրների կուտակած փորձառության և գիտելիքի վերլուծության միջոցով նպաստել այդ ոլորտներում քաղաքականությունների մշակմանը: 

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի շրջանակներում հայ քաղաքացիական ծառայողները և փորձագետները կներգրավվեն վիշեգրադյան քառյակի երկրների փորձագետների հետ անցկացվելիք խորհրդակցությունների և քննարկումների շարքում՝ դյուրինացնելով այնպիսի գիտելիքների փոխանցումը, որոնք վերաբերում են թե՛ Վիշեգրադյան քառյակի երկրների անցումային փորձին ու վարած քաղաքականությանուններին, թե՛ նաև այդ երկրներից ծրագրում ներգրավված փորձագետների կողմից վերջերս ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացած Արևելյան գործընկերության պետություններին մատուցած խորհրդատվությանը և օժանդակությանը: Բացի քաղաքականության վրա կենտրոնացած քննարկումները խթանելը իրականացվող ծրագրում կներգրավվեն նաև քաղաքականությունների բարեփոխումների գործընթացում և եվրոպական ինտեգրման ոլորտներում ակտիվ հայաստանյան մտակենտրոնների փորձագետներ՝ կարճաժամկետ և  միջնաժամկետ հեռանկարի համար Հայաստանի բարեփոխումների և եվրոպական ինտեգրացիոն տեսլականի համատեքստում վիշեգրադյան քառյակի երկրների հետ հետագա համագործակցության վերաբերյալ առաջարկություններով համապարփակ քաղաքականության հայեցագիր մշակելու նպատակով։ Հայեցագիրը հայերեն և անգլերեն լեզուներով կներկայացվի և կտարածվի թե՛ Հայաստանում, թե՛ Վիշեգրադյան քառյակի երկրներում ու նրանից դուրս՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում և այլ համապատասխան լսարաններում, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների  դիվանագիտական առաքելությունների, մտակենտրոննների և ԵՄ հաստատությունների շրջանում: 

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐՐ

Ծրագիրը թույլ կտա շարունակել համագործակցությունը զարգացնել Վիշեգրադյան քառյակի գործընկերների հետ՝ օգտագործելով նրանց գիտելիքներն ու գործիքակազմերը, որոնք գործընկերների փորձի հիման վրա զարգացվում են համապատասխան երկրներում ու տարածաշրջաններում, ինչպիսիք են Արևմտյան Բալկանները և Արևելյան գործընկերությունը: Ծրագիրը մեծապես կօգտագործի նաև նախկինում մեր կատարած վերլուծություններն ու հրապարակումները, ինչպես նաև՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգի և եվրոպական ինտեգրման հեռանկարների ջատագովության մեր փորձառությունը: Այն կխորազննի Արևելյան գործընկերության մի քանի պետությունների ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Ծրագիրը նաև թույլ կտա զարգացնել V4 գործընկերների հետ արդեն իսկ հաստատված համագործակցությունը և լայնորեն կիրառել գործընկեր կառույցների փորձառությունն ու փորձաքննությունը, ինչպես նաև՝ համեմատել Հայաստանի և V4 պետությունների քաղաքականության մոտեցումները՝ օգտագործելով գործընկերների կուտակած գիտելիքները: Բացի Վիշեգրադյան քառյակի փորձին ապավինելը, ի հավելումն, ծրագիրը V4 պետությունների փորձագիտական լսարաններին կներկայացնի ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման ներկա փուլն ու հնարավորությունները:

 

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30/09/2024–01/10/2024

Ներածական խորհրդաժողով: ԵՄ-Հայաստան հարաբերությունները և  Վիշեգրադյան քառյակի հնարավոր աջակցությունը

Մեկօրյա գիտաժողով Հայաստանի քաղաքականություն մշակողների, փորձագետների և V4 գործընկեր փորձագետների մասնակցությամբ

04/10/2024–13/10/2024

Առցանց սեմինարներ

Երկժամ տևողությամբ տասներկու քննարկումներ V4 գործընկեր փորձագետների հետ՝ շարժունակության, կառավարման, առևտրի, հաղորդակցության, էներգետիկայի, տեխնոլոգիաների և այլնի վերաբերյալ

20/09/2024–20/12/2024

Քաղաքականության հայեցագիր՝ քաղաքական հանձնարականներով

 

Քաղաքականության հայեցագրի մշակում ենթաթեմաների վերաբերյալ համառոտագրերով

16/01/2025–17/01/2025

Քաղաքականության հայեցագրի ներկայացում

Քաղաքականության հայեցագրի ամփոփիչ ներկայացում՝ քաղաքական հանձնարակականնների քաննրկումով

 

Փորձագետ (ներ)

ՄԱՀՀԻ լրատվական կենտրոն