Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը 2015թ-ից մինչև օրս հետազոտական և կրթական ծրագրերի շրջանակներում մեծ փորձառություն է ձեռք բերել կազմակերպելու միջոցառումներ ներքոնշյալ ձևաչափերով

 

Հետազոտության ներկայացում և սեմինար ձևաչափն իրենից ներկայացնում է փորձագիտական կլոր սեղան կամ քաղաքականության սեմինար, որի ընթացքում ՀՀ փորձագիտական ու ակադեմիական հանրության, քաղաքականություն մշակող և իրականացնող կառավարության համապատասխան մարմիններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին են ներկայացվում որևէ ոլորտում կամ բնագավառում  իրականացված հետազոտության արդյունքները և քաղաքականության հանձնարարականները, կամ տվյալ բնագավառի քաղաքականություն մշակող ու իրականացնող պետական մարմնի ներկայացուցիչի ծրագրային ելույթը, դրանց շուրջ ծավալում համակողմանի ու խորքային քննարկում։

 

Ճեպազրույց-քննարկում ձևաչափը օրվա հրատապ զարգացումների կապակցությամբ փորձագիտական ճեպազրույց է, որն ընթանում է առանց գլխավոր բանախոսի կամ բանախոսների, և քննարկման 10-15 մասնակիցները, որոնք նախապես ընտրվում են ըստ փորձաքննության բնագավառի կամ առնչվող տարածաշրջանի, հանդես են գալիս խնդրո առարկա թեմայի կամ զարգացման վերաբերյալ համապարփակ դիտարկումներով։

 

Հետազոտության ներկայացում, սեմինար և Ճեպազրույց քննարկումները կազմակերպվում են առանց հղումների (Չեթըմ հաուս կանոններով) և բաց՝ ուղիղ հեռարձակման պայմանակարգերով, կախված քննարկամն առջր դրված խնդիրներից ու ակնկալվող արդյունքից։    

 

Ֆորում և գիտաժողով ձևաչափը 50-100 և ավելի մասնակիցներով, պլենար և աշխատանքային նիստերով քննարկումներ են՝ մոդերացված փորձառու վերլուծաբանների, փորձագետների ու մեկնաբանների կողմից, անդրադառնալով ֆորումի կամ գիտաժողովի գլխավոր թեմայի տարբեր դիտանկյուններին։ 

 

ԱԲայանդուրի դասախոսությունը ընտրված թիրախային լսարանի առջև կոնկրետ թեմայով ու բանախոսի կողմից դասախոսությունն է՝ ինտերակտիվության ու հարցուպատասխանի պայմանակարգով։

 

Հատուկ միջոցառումը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի համար հոբելյանական կամ որևէ (գործընկեր) հաստատության պատվերով կազմակերպված միջոցառումն է՝ ՄԱՀՀԻ կամ պատվիրատուի առաջադրած պահանջներով։