ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ
Սույն քաղաքականության հայեցագիրը պատրաստվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից «Վիշեգրադյան քառյակի փորձի ուսումնասիրությունը Հայաստան-ԵՄ համագործակցության համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է 2024թ․ հոկտեմբերից մինչև 2025թ․ հունվար ժամանակահատվածում, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանից Քաղաքականության հետազոտական կենտրոնի մասնակցությամբ և Վիշեգրադյան քառյակի (V4) երկրների ներքոնշալ 4 հետազոտական ինստիտուտների և վերլուծական կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ․ Չեխիայի Հանրապետությունից Քաղաքականության և հասարակության ինստիտուտը, Սլովակիայի հանրապետությունից Ռազմավարական վերլուծություն մտակենտրոնը, Լեհաստանից Ռես Պուբլիկա հիմնադրամը և Հունգարիայից Եվրաատլանտյան ինտեգրման և ժողովրդավարության կենտրոնը։
4 ամիս տևած ծրագրի շրջանակներում ընտրված շուրջ 30 հայ քաղաքացիական ծառայողներ և փորձագետներ վիշեգրադյան քառյակի երկրների փորձագետների հետ ներգրավվել են 1 ներածական խորհրդաժողովում, 12 առցանց խորհրդակցությունների և քննարկումների շարքում և եզրափակիչ համաժողովում՝ հաղորդակցվելով այնպիսի գիտելիքների փոխանցմանը, որոնք վերաբերում են թե՛ Վիշեգրադյան քառյակի երկրների անցումային փորձին ու վարած քաղաքականությանուններին, թե՛ նաև այդ երկրներից ծրագրում ներգրավված փորձագետների կողմից վերջերս ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստացած Արևելյան գործընկերության պետություններին մատուցած խորհրդատվությանը և օժանդակությանը:
Բացի քաղաքականության վրա կենտրոնացած քննարկումները, ծրագրում ներգրավվել են նաև քաղաքականությունների բարեփոխումների գործընթացում և եվրոպական ինտեգրման ոլորտներում ակտիվ հայաստանյան մտակենտրոնների փորձագետներ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարի համար Հայաստանի բարեփոխումների և եվրոպական ինտեգրացիոն տեսլականի համատեքստում վիշեգրադյան քառյակի երկրների հետ հետագա համագործակցության վերաբերյալ առաջարկություններով համապարփակ քաղաքականության հայեցագիր մշակելու նպատակով։
Ծրագրի նյութական, մարդկային ռեսուրսների ու ժամանակային սահմանափակվածության առումով թեմատիկ թիրախներ են վերցվել 4 բնագավառներից, որոնք մի կողմից առաջնահերթություն են Հայաստանի համար և դրանցում արտաքին աջակցությունը մեծապես պահանջված է, մյուս կողմից՝ Վիշեգադյան քառյակի երկրները ունեն կուտակված համապատասխան փորձ, որը կարող են փոխանցել, ինչպես նաև՝ հնարավոր է խթանել նրանց հետաքրքրությունը ԵՄ-Հայաստան մերձեցող հարաբերություններում առավել մեծ նրեգրավվածություն ունենալու առումով։
Ծրագրի իրականացման ժամանակաշրջանը լավագույնս համընկել է ռազմավարական գործընկերության նոր օրակարգի շուրջ Երևանի ու Բրյուսելի միջև ընթացող բանակցություններին և օգնել ծրագրի թիրախային նախարարությունների՝ արտաքին գործերի նախարարություն, ներքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ռազմական արդյունաբերության կոմիտե, ինչպես նաև՝ ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովների քաղաքականություն մշակողներին, փորձագետներին թե՛ հաղորդակցվել վիշեգրադյան քառյակի փորձին, թե՛ ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել գործընկերության նոր օրակարգում առաջարկությունների ու գաղափարների առաջ քաշման առումով։
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ստյոպա Սաֆարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիրն ու տնօրենն է, որը Երևանում գործող հետազոտական և անվտանգային ռիսկերի գնահատման անկախ ինստիտուտ է։ Նա նախկինում եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (2007-2012 թթ.), Երևան քաղաքի ավագանու անդամ (2013-2017 թթ.) ու Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտական ղեկավարը (2003-2007 թթ.): 2019-2021 թթ. Սաֆարյանը ղեկավարել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը, որը ՀՀ վարչապետի և կառավարության սահմանադրական խորհրդատվական մարմինն է: 2019 թվականից ի վեր Սաֆարյանը նաև Ագորա Սթրաթեջի Գրուփի՝ ռազմավարական քաղաքական խորհրդատվության, աշխարհաքաղաքական ռիսկերի վերլուծության և բիզնես դիվանագիտության համաշխարհային ցանցի ավագ փորձագետն է, որը հիմնված է Բեռլինում, Մյունխենում, Փարիզում և Բրյուսելում: Ունենալով բարձրագույն կրթություն և մասնագիտացում երկրաբանություն-երկրաֆիզիկայում (Երևանի պետական համալսարան), պետական կառավարման և տեղական կառավարման (Պետական կառավարման հայկական ակադեմիա), քաղաքագիտության, հակամարտությունների լուծման, հետկոնֆլիկտային վերակառուցման և զարգացման բնագավառներում (Յորքի համալսարան, Մեծ Բրիտանիա) Սաֆարյանը դասավանդել է տարբեր համալսարաններում և հրապարակել է ավելի քան 100 գիտական հոդվածներ, հետազոտություններ և քաղաքականության հայեցագրեր:
Արմեն Գրիգորյանը Քաղաքականության հետազոտական կենտրոնի համահիմնադիր և նախագահն է, ինչպես նաև Յենայի համալսարանի սլավոնական լեզուների և կովկասագիտության ինստիտուտի «Դիմակայունությունը Հարավային Կովկասում. ԵՄ-ի արտաքին քաղաքականության նոր մոտեցումների հեռանկարները և մարտահրավերները» նախագծի գիտական խորհրդի անդամ։ Նախկինում մասնակցել է մի քանի հետազոտական նախագծերի՝ Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Հունգարիա) ու Պրեշովի և Բանսկա Բիստրիցայի համալսարաններում (Սլովակիա), ինչպես նաև նշված և այլ եվրոպական երկրների այլ հետազոտական կառույցներում՝ Կենտրոնական Եվրոպայում ժողովրդավարացման և անցումային շրջանի, ԵՄ ինտեգրման, Արևելյան գործընկերության և այլ թեմաներով։ Մի շարք հետազոտությունների և քաղաքականության ամփոփագրերի հեղինակ է, նաև հրապարակել է շուրջ 400 հոդված և հարցազրույց հայաստանյան և արտերկրյա մամուլում։
Արա Վարդանի Պապյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Հանցավորություն, արդարադատություն և ներքին անվտանգություն» ու «Տնտեսական զարգացումներ և անվտանգություն» ծրագրերում միջազգային տնտեսական իրավունքի, միջազգային առևտրի, ներդրումների ու արբիտրաժի հարցերով ասոցացված փորձագետ է։ Լոզանի համալսարանում (Շվեյցարիա) իր գիտական ատենախոսության վրա աշխատելուն զուգընթաց նա նաև համարվում է Բի-Դի-Օ խոշորագույն միջազգային ցանցի անդամ հանդիսացող Բի-Դի-Օ Արմենիա աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերության գլխավոր իրավախորհրդատուն։ Ա․ Պապյանը միջազգային տնտեսական իրավունք է դասավանդում Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։
Արտակ Մարկոսյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Տնտեսական զարգացումներ և անվտանգություն» ու «Սոցիալական/հումանիտար զարգացումներ և անվտանգություն» ծրագրերում ժողովրդագրության, միջազգային առևտրի ու տնտեսական հարցերով ասոցացված փորձագետ է։ Ա․Մարկոսյանն իր գիտական ատենախոսությունը պաշտպանել է ժողովրդագրության ու սոցիալ-տնտեսական թեմայով, ապա զբաղեցրել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ժողովրդագրական քաղաքականության բաժնի ղեկավարի պաշտոնը, իսկ հետագայում աշխատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչությունում։
Քաղաքականության հայեցագրի 1-ին, 2-րդ գլուխները հեղինակվել են Ստյոպա Սաֆարյանի կողմից, 3-րդ գլուխը՝ Արտակ Մարկոսյանի կողմից, 4-րդ գլուխը՝ Արա Պապյանի կողմից և 5-րդ գլուխը՝ Արմեն Գրիգորյանի կողմից։
ԳԼՈՒԽ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՆՊԱՍՏԱԾ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Հայաստան-ԵՄ հարաբերություններ․ նախապատմություն
Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն էվոլյուցիոն երկար պատմություն, որոնք, իհարկե, զարգացել են երկուստեք ցուցաբերած փոխադարձ հետաքրքրություների ու կարիքների հիմքի վրա ու չափով՝ մշտապես կրելով տվյալ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական համատեքստով պայմանավորած սահմանափակումների կամ նրա բացած հնարավորությունների կնիքը։ Երկու կողմից էլ շահագրգռությունների ինստենսիվությունը և դիապազոնը մեծապես ազդվել է անվտանգային ու աշխարհաքաղաքական իրողություններից, որոնք ձևավորվել են հետխորհրդային տարածքում ու մասնավորապես՝ հարավ-արևելաեվրոպական տարածաշրջանում ու Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների արդյունքում, իսկ գործընկերության շրջանակն էլ հարմարեցվել է կա՛մ դրանց պայմանավորած զգայունություններին, կամ նորաբաց հնարավորություններին։
Մինչև 2000-ականներին Եվրոպական միությունը գերկենտրոնացած էր պատմության մեջ իր ամենամեծ ընլայնման վրա, որի արդյունքում 2004թ մայիսի 1-ին միության լիարժեք անդամ դարձան կենտրոնաեվրոպական և արևելաեվրոպական պետություններ, նրանց թվում՝ Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Լեհաստանը, Սլովենինան և բալթյան 3 հանրապետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, իսկ հարավային՝ միջերկրածովյան ֆլանգում՝ Մալթան, Կիպրոսը: Այնուհետև ԵՄ-ին անդամակցեցին 2007թ․ հունվարի 1-ին՝ Բուլղարիան և Ռումինիան, և վերջապես՝ 2013թ․ հուլիսի 1-ին՝ Խորվաթիան։ 1990-ականներից սկսած ու այդ ընթացքում Արցախյան առաջին պատերազմով ու անվտանգային իրավիճակով պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունների համակշռում գերակայող վեկտորը նրան տնտեսական, անվտանգային ու այլ առումներով մերձեցնում էր այլ՝ Ռուսաստանի ղեկավարած ռազմաքաղաքական, ապաև՝ աշխարհատնտեսական ու ռազմաքաղաքական բլոկի հետ։
Չնայած Երևանի որդեգրած այդ կողմնորոշումային քաղաքականությանը՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները նրա համար երբեք չեն կորցրել իրենց ռազմավարական կարևորությունը և նշանակությունը, սակայն ենթակա են եղել գերակա՝ ռուսական վեկտորի, իսկ ավելի ստույգ՝ Հայաստանի անվտանգության մարտահրավերներով պայմանավորված սահմանափակումներին․ չկարգավորված Արցախյան հակամարտության գոտում 1994թ-ից հաստատված անժամկետ հրադադարի խախտումների սաստկացման խորապատկերին և նոր՝ լոկալ կամ լայնամասշտաբ պատերազմի կանխարգելման նկատառումներով Հայաստանը իր պաշտպանական-անվտանգային քաղաքականությունները էլ ավելի շաղկապեց Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ միամիտ հույսեր փայփայելով, որ ռազմական փոխգործակցության երկկողմ և բազմակողմ մեխանիզմները կենսունակ են և կզսպեն այդ պատերազմը։ Այդուհանդերձ, Հայաստանը տնտեսության, առևտրի, պետականաշինության բնագավառում աստիճանաբար ավելացրեց ԵՄ-ի հետ համագործակցության խորացման շահագրգռությունները։ Թերևս, դրա վառ վկայությունն էր այն, որ 2009թ-ից հստակ ընդգծված եվրոպական նկրտումներ ունեցող Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին Հայաստանը նույնպես ներգրավվեց ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱՀ) բանակցման գործընթացում, սակայն այն Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված հիբրիդային ճնշումների (Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներ, Լարսի ճանապարհ, Հայաստանի էներգետիկ կախվածություն Ռուսաստանից, Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների ցուցադրական մատակարարում և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի ռիկսի առկախում Հայաստանի գլխին) ներքո Հայաստանը ոչ միայն ետ պահվեց մյուս երեք երկրների հետ ԵՄ-ի հետ վերոհիշյալ բանակցված համաձայնագրերը կնքելուց, այլև «անվտանգության ապահովման» նկատառումներով մտցվեց դեռևս չստեղծված Եվրասիական տնտեսական միության մեջ։ Տնտեսական քաղաքականություններ վարելու առումով Հայաստանի ինքնիշխանության համար այդ միության սահմանափակիչ կարգավորումները հաջորդ տարիներին օբյեկտիվ խոչընդոտ դարձան ԵՄ-Հայաստան ավելի խոր ինտեգրման համար, և ԵՄ-Հայաստան գործընկերության պահպանումը հնարավոր դարձավ 2017թ․ ստորագրված Խոր և համապարփակ գործընկերության համաձայնագրով (ԽՀԳՀ), որը ԵՄ անդամ բոլոր պետությունների ու Հայաստանի կողմից մինչև 2021թ․ վավերացվելուց ի վեր գործում է մինչև օրս։
Այն շատ հաճախ անվանում էին «Ասոցացում-լայթս», քանի որ նրա քաղաքական մասը գրեթե պահպանվել է բանակցված ասոցացման համաձայնագրից ու նույնական է Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի ստորագրած ասոցացման համաձայնագրերի հետ, իսկ տնտեսական մասը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը ու նրա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պատճառով, քանի որ Հայաստանը չէր կարող միաժամանակ անդամակցել երկու մաքսային միությունների, հետևաբար ԽՀԱԱՀ որպես բանակցված փաստաթուղթ դուրս դրվեց օրակարգից
Ակնհայտորեն, ԽՀԳՀ-ն ազդված էր տվյալ ժամանակի աշխարհաքաղաքական միջավայրով, երբ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունում լարվածությունը աճողական կարգով մեծանում էր Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ու վերջիններիս ընդլայնման խնդրով, սակայն այդ հարաբերությունները նաև խզված չէին այնպես ու այնքան, ինչպես 2022թ․ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայից հետո։
Հայաստան-ԵՄ հարաբերություններ․ արդի համատեքստ
2020թ․սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի / Արցախի չճանաչված հանրապետության վրա Ադրբեջանի չսադրված ագրեսիոն հարձակումը, ավելի քան 30 տարի ձգձգված ու չլուծված հակամարտության գոտում 44 օր տևած արյունալի պատերազմը, ապաև՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի 2-րդ հարձակումն ու հազարամյակներով հայաբնակ տարածաշրջանի տոտալ հայաթափումն ու էթնիկ զտումն այնտեղ տեղաբաշխված ռուսական խաղաղապահ կոնտիգենտի ներկայությամբ արմատապես փոխեցին ոչ միայն տարածաշրջանի անվտանգային քարտեզն ու ճարտարապետությունը, այլ նաև նրա քաղաքական շնչառությունը։ 3 տարվա ընթացքում ներքին ու արտաքին աննախադեպ անվտանգային մարտահրավերների կոնվենցիոնալ/ռազմական ու հիբրիդային սպառնալիքների դիմակայած Հայաստանը անակնկալի եկած հայտնաբերեց ու իր համար արձանագրեց, որ այդ ամենին դիմակայելու հարցում նախկին ֆորմալ դաշնակիցն իր հակառակորդի հետ գտնվում է “սերտ ռազմավարական փոխգործակցության” ռեժիմում և մտադրություն չունի Հայաստանի հանդեպ կատարելու իր դաշնակցային պարտավորությունները երկկողմ (Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության և փոխօգնության շրջանակներում ու մեխանիզմներով) ու բազմակողմ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ) ձևաչափերով։
Մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմի ու ապա Արցախի հայթափման ծանր հետևանքներն ամբողջը չէին, որը հաղթահարում էր տասնամյակներով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված և դեպի արտաքին աշխարհ “բարդ” ելեքեր ունեցող Հայաստանը․ 2021-22թթ․ Ադրբեջանի կողմից իրականացված 3 խոշոր ներխուժումները Հայաստանի տարածքում ու սահմանագծի կենտրոնաաարևելյան հատվածից մինչև հարավ ավելի քան 260 քառակուսի կիլոմետր մերձսահմանային գոտու օկուպացիան, սաստկացող բացահայտ տարածքային պահանջները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, Ադրբեջանի էքսկլավ հանդիսացող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ցամաքային հաղորդացության համար արտատարածքային միջանցքի մասին Բաքվից հնչող պահանջները, որոնց ուղղակի և անուղղակի սատարում կամ քաջալերում են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև՝ Հայաստանի դեմ նոր լայնամասշտաբ պատերազմի առկախված վտանգը Հայաստանին հարկադրեցին արմատապես վերանայել իր քաղաքականության վեկտորը․ Ռուսաստանի հետ երբեմնի դաշնակցային, ջերմ հարաբերությունները աստիճանաբար թևակոխել են «սառը գործընկերության» ռեժիմ, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցվել է անորոշ ժամկետով՝ անվտանգային այլընտրանք կամ այլ երաշիքներ ստանալու կամ ապահովելու դեպքում դրանից իսպառ դուրս գալու բացահայտ պատրաստակամությամբ, նաև՝ վերջին տարիներին հանրային կարծիքի ուսումնասիրություններով բնակչության զգալի հատվածի համար Ռուսաստանն այլևս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կիսում է ոչ բարեկամ կամ թշնամի երկրների առաջին երեք հորիզոնականները, իսկ հարցվածների ճնշող մեծամասնությունն էլ ոչ միայն Եվրոպան կամ ԵՄ առանցքային երկրներին է համարում բարեկամ, այլ կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը։
Այս նոր իրողություններ համատեքստում Հայաստանի իշխանությունները Հայաստանի ու նրա բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացումը, ժողովրդավարության խորացումն ու հասարակության դիմակայունության բարձրացումը, ԵՄ-ի հետ առավել խոր (որքան պատրաստ է և ցանկանում է ԵՄ-ն) մերձեցման ու ընդհուպ՝ ԵՄ անդամակցության կամ եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն ունենալը, հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելն ու խաղաղություն հաստատելը, տարածաշրջանային ու միջազգային մակարդակում միակողմանի կախվածությունները փոխկախվածություններով փոխարինելը, Հայաստանը ապաշրջափակումից հանելը, տարածաշրջանով անցնող հաղորդակցական ուղիներին և նոր շուկաներին միացնելը հռչակվել են արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներ։
Արժեքային, անվտանգային, տնտեսական, ռազմաքաղաքական առումներով Հայաստանի համար առանցքային նշանակություն է ստացել հատկապես ԵՄ քաղաքական ու տնտեսական տարածությանն ու նրա միասնական շուկային կապվելը, խորը ինտեգրվելն ու միանալը, որի համար ոչ միայն առանցքային նշանակություն ունի կենտրոաարևելյան եվրոպայի ու հատկապես վիշեգրադյան քառյակի երկրների փորձի ուսումնասիրությունն ու փոխառումը, այլև նրանց ակտիվ ու մեծ ներգրավվածությունը Հայաստանի եվրաինտեգրման ու տարածաշրջանի տեսանելի եվրոպականացման գործընթացում։
ՎԻՇԵԳՐԱԴՅԱՆ ՔԱՌՅԱԿ․ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՈՒ ՌԵԳԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ՓՈՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԵԱԲԵՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Վիշեգրադի խումբը, որը հայտնի է նաև որպես Վիշեգրադի քառյակ կամ V4, Կենտրոնական Եվրոպայի չորս երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի մշակութային և քաղաքական դաշինք է, որի նպատակ հռչակվեց 4 կենտրոանեվրոպական պետությունների միջև ռազմական, տնտեսական, մշակութային և էներգետիկ հարցերում համագործակցության զարգացումը։ Դաշինքի հիմքերը դրվեցին Չեխոսլովակիայի, Հունգարիայի և Լեհաստանի առաջնորդների գագաթնաժողովներում, որոնք տեղի ունեցան 1991 թվականի փետրվարի 15-ին հունգարական Վիշեգրադ ամրոց-քաղաքում: Վայրը հատուկ է ընտրվել գագաթնաժողովների անցկացման համար՝ խորհրդանշաբար ակնարկելով 1335թ․ Բոհեմիայի Հովհաննես I, Հունգարիայի Կառլոս I և Լեհաստանի Կազիմիր III թագավորների միջև կայացած միջնադարյան Վիշեգրադի կոնգրեսը: 1993 թվականին Չեխոսլովակիայի լուծարումից հետո Չեխիան և Սլովակիան դարձան դաշինքի անկախ անդամներ, որի արդյունքում դաշինքը եռյակից վերածվեց քառյակի։ Վիշեգրադի խմբի բոլոր չորս անդամները Եվրոպական Միությանը միացան 2004 թվականի մայիսի 1-ին, որը և այդ խմբի հետապնդած հիմնական նպատակն էր։ Այդ չորս երկրներն էլ ոչ միայն Եվրամիության, այլ նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և «Երեք ծովերի նախաձեռնության»[1] անդամներ են:
Սակայն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրման նպատակի ձեռբերումից հետո ևս քառյակը կարողացավ վերասահմանել իր առաքելությունը և նպատակները որպես ԵՄ տարածքում ռեգիոնալացման հաջողված օրինակ ու անդամ երկրների միջև տարածաշրջանային համագործակցության խորացման հարթակ, իսկ ԵՄ սահմաններից դուրս էլ՝ ԵՄ արևելյան հարևանության քաղաքականութան ևս մեկ սուբյեկտ իր ուսանելի ու փոխառելի փորձով ու ստեղծած գործիքակազմով։
Տարբերություններ ժամանակի և համատեքստի մեջ
1․ Անշուշտ, այդ երկրների եվրաինտեգրման կամ եվրաատլանտյան ինտեգրման ողջ գործընթացի ժամանակ առկա աշխարհաքաղաքական համատեքստն ու ազդող գործոնները միանգամայն այլ են եղել, քան այժմ նման նկրտումներ ցուցաբերող Հայաստանի դեպքում։ Քառյակի երկրներից Հունգարիայի անդամակցության գործընթացը մեկնարկել է 1994թ․ մարտի 31-ին, Լեհաստանինը՝ 1994թ․ապրիլի 5-ին, Սլովակիայինը՝ 1995թ․ ապրիլի 5-ին, Չեխիայինը՝ 1997թ․ հունվարի 17-ին, երբ այդ երկրները պաշտոնապես ԵՄ անդամակցության դիմում են ներկայացրել։ Այդ պահից մինչև 2004թ․մայիսի 1-ը՝ V4-ի երկրների ԵՄ անդամակցության կամ եվրոինտեգրման գործընթացի տևականությունը կամ դրա խոչընդոտները ավելի շատ պայմանավորված են եղել անդամակցության գործողության անհատական պլանների տարբեր գլուխներով սահմանված պարտավորությունների կամ որ նույնն է՝ տնային աշխատանքի կատարման կարողությամբ ու ջանասիրությամբ, այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների տեղատվությամբ կամ առաջընթացի տեմպերով, խոշոր առումով՝ անդամակցության համար սահմանված կոպենհագենյան չորս չափանիշներին «մաքուր տեխնիկական» համապատասխանությամբ։ Այդ նույն ընթացքում «ժամանակի ոգին» շարունակում էր մնալ լիբերալիզմը, ազատական-ժողովրդավարական քաղաքական ռեժիմներ ստեղծելը հասարակությունների ու նրանց վերնախավերի երազանքն էր ողջ հետսոցիալիտական տարածքում՝ ներառյալ Ռուսաստանում, որը թևածում էր Սառը պատերազմի ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո։
2․ Հարավ-կովկասյան երեք երկրների ապագաղութացումը ԽՍՀՄ-ից «արյունոտ» էր․ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի անկախությունների հռչակումն ուղեկցվեց մետրոպոլիաների՝ Բաքվի ու Թբիլիսիի կողմից նախ կոմպակտ էթնիկ բնակչությամբ տարածաշրջանների ժողովրդի՝ կոտորածներով սարսափեցմամբ, ապա ինքնորոշման իրավունքի շուրջ բռնկված ռազմական հակամարտությամբ, հանգեցնելով 3 չճանաչված հանրապետությունների ինքնահռչակմանը (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա)։ Իսկ այդ հակամարտություններն էլ հետագայում Ռուսաստանի ձեռքում դարձան ահռելի լծակ հակամարտության կողմերի, նրանց վարած քաղաքականությունների, ներքին կյանքի ու զարգացումների վրա ազդելու համար՝ պետականաշինության ու ժողովրդավարական բարեփոխումները աղավաղելով ու հարմարեցնելով Մոսկվայի հեռահար շահերին։ Երեք երկրներից միայն Վրաստանն էր, որ շատ ավելի վաղ իր օրակարգում դրեց եվրաատլանտյան ինտեգրման (ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցություն) խնդիրը՝ հավասարապես ռազմաքաղաքական, տնտեսական ու տարածքային ամբողջականության վերականգնման իմաստով, այդ թվում ու առաջին հերթին՝ որպես Ռուսաստանից պաշտպանվելու ու իր անջատողական հակամարտությունները լուծելու գործիք, իսկ Հայաստանը և Ադրբեջանը բավարարվեցին սոսկ անվտանգային քաղաքականությունները անվտանգային խնդիրների ու հակամարտության լուծմանը ենթարկեցնելով։ Ի հակառակ դրա՝ չնայած բալկանյան տարածաշրջանի մերձավորությանը, որտեղ էթնիկ հակամարտությունները կրկին ռազմական փուլ էին թևակոխել, Վիշեգրադյան քառյակի երկրների ապասոցիալիստականացումը ընթացավ փափուկ, իսկ նախկին Չեխոսլովակիայի տրոհումն էլ բնութագրվեց որպես «քաղաքակիրթ ապահարզան»․ չնայած պատմական վայրիվերումներին ու տարբեր երկրներում «պատմական հայրենիքի» մասին չմարող դիսկուրսբերին, քառյակի անդամ երկրները անվերապահ հարգեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեցին ու զորակցեցին միմյանց արտաքին քաղաքականության առաջնահերթությանը՝ ԵՄ և ՆԱՏՕ լիարժեք անդամակցությունը։
3․ Նույն ժամանակահատվածում աշխարհաքաղաքական իրավիճակը ու մասնավորապես ԵՄ ընդլայնման նկատմամբ Ռուսաստանի դիրքավորումը V4-ի երկրների եվրաինտեգրման գործընթացի վրա չեն ապահովել այն ճնշումները, որոնք դեռևս թույլ արտահայտված (Արևմուտքին հետսառպատերազմյան «պայմանավորվածությունները» խախտելու վերաբերյալ վերբալ՝ դիրքավորման ու հայտարարությունների տեսքով), բայց ի հայտ եկան Ռուսաստանում Վ․Պուտինի իշխանության գալուց հետո և բալթյան երեք երկրների՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցության շրջանում, ապա նկատելիորեն ուժգնացան Ռումինիայի ու Բուլղարիայի անդամակցությունից, ասել է թե՝ Սևծովյան ավազանի եվրոպականացումից ու ատլանտականացումից հետո, և սաստկացան ու գագաթնակետին հասան Վրաստանում, Ուկրաինայում ու Մոլդովայում տեղի ունեցած իշխանափոխություններից ու իշխանության եկած վարչախմբերի կողմից եվրոատլանտյան ինտեգրման ուղղություն որդեգրելուց հետո։ Ռուսաստանը 2008թ․ ռուս-վրացական 5-օրյա պատերազմը, 2013թ․ Ղրիմի անեքսիան, ապաև՝ 2022թ․ Ուկրաինայի վրա հարձակումը բացահայտ կապել է այդ երկրների իշխանությունների որդեգրած եվրաատլանտյան կուրսի հետ, դրան էլ հավելած՝ այդ երկրների դեմ Մոսկվայի սանձազերծած անդադար հիբրիդային պատերազմը, որի նպատակն է եղել և մնում այդ երկրներին եվրաանդամակցությունից ու ՆԱՏՕ-ի անդամակցությունից ետ պահելը՝ մի կողմից փորձելով ազդել ԵՄ-ի վրա ու նրան դրդել զգուշավորության, մյուս կողմից՝ այդ երկրների որոշումների ու նրանց հասարակությունների վճռականության ու տրամադրվածության վրա։
4․ V4-ի տարածաշրջանի համեմատությամբ Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի իրավիճակի երկրորդ առանցքային տարբերությունն այն է, որ Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան, անկախ ժողովրդավարացման իրենց տեմպերից, տեղատվություններից կամ տարաձայնություններից, երբեք չեն հրաժարվել ԵՄ անդամակցության նպատակից ոչ իշխանության, ոչ հասարակության մակարդակով, և տարածաշրջանը գոնե այդ նպատակի առումով եղել է միասնական, չտրոհված ու չմասնատված, ինչպիսին եղել և մնում է Հարավային Կովկասը։ Վրաստանում 2003թ․ «Վարդերի հեղափոխությունից» հետո, ավելի ստույգ՝ մինչև այդ հեղափոխությունն առաջնորդած Միխեյիլ Սահակաշվիլու «Ազգային շարժում» կուսակցության իշխանազրկումը նրա երբեմնի թիմակից Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության կողմից, այդ երկիրը տարածաշրջանում գրավիտացիայի կենտրոնն էր՝ ժողովրդավարության ու եվրաինտեգրման առաջամարտիկը։ Մինչդեռ անվտանգային հարցերում կատարելապես Ռուսաստանին ապավինած Հայաստանը մինչև 2018-ը՝ այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Թավշյա հեղափոխությունը», գտնվում էր հիբրիդային քաղաքական ռեժիմի մեջ, իսկ նրա դժվարին ժողովրդավարական անցումն էլ ճոճանակվում էր մերթ անարյուն կիսաավտորիտարիզմ-կիսաժողովրդավարության, մերթ՝ բիրտ եղանակներով ճնշվող ժողովրդավարական պոռթկումների միջև։ Վերջապես, Ադրբեջանում էլ Իլհամ Ալիևի կողմից հորից՝ Հեյդար Ալիևից իշխանությունը ժառանգելուց հետո երկիրը հաստատուն քայլերով գնաց դեպի խոր ավտորիտարիզմ ու ժողովրդավարության իսպառ տապալման։ Այդպիսով՝ երեք երկրների արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական քաղաքականությունների ու ժողովրդավարացման վեկտորները բացարձակ տարամետ էին, ի տարբերություն V4-ի, ինչը վերջինիս նախադեպով ռեգիոնալ համագործակցության ու ինտեգրման հիմք չէր ապահովում․ Վրաստանը՝ ընդգծված ժողովրդավարամետ ու եվրոպամետ էր, Հայաստանը՝ գերազանցապես ռուսամետ-կիսաժողովրդավար, իսկ Ադրբեջանը՝ միտված սեփական ինքնաբավության ու ավտորիտարիզմին՝ ոչ միայն հակամարտությունը ուժով լուծելու, այլ նաև ռեգիոնալ դոմինանտության հասնելու հեռահար նպատակներով։ Իրավիճակը չփոխվեց անգամ 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո, երբ տեղերով փոխվեցին Հայաստանն ու Վրաստանը՝ վերջինիս ժողովրդավարական տեղատվության ու աստիճանական հետընթացի, Արևմուտքի ու մասնավորապես ԵՄ-ի հետ հարաբերությունների վտանգավոր վատթարացման պատճառով։ Այդպիսով, Հարավային Կովկասում ոչ նախկինում, ոչ այժմ երեք երկրների միջև առկա չէ այն միավորող նպատակը՝ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որը առկա է եղել V4-ի երկրների դեպքում։ Դրան խոչընդոտել և խոչընդոտում են երեք երկրների հակամարտություններով պայմանավորված անվտանգային քաղաքականությունների տարամիտող վեկտորները, ժողովրդավարության տարբեր մակարդակներն ու ձգտումների տարբերությունը, երկրների միջև հակամարտությունների իսպառ չվերացվածությունը, և վերջապես՝ միմյանց թերկարևորումն ու առավելապես խոշոր դերակատարների հետ ինտեգրվելու ու հարաբերվելու մտայնությունը։
Սակայն, վերոնշյալ տարբերությունները չեն նշանակում, թե Վիշեգրադյան քառյակի երկրների ռեգիոնալ համագործակցության կամ եվրաինտեգրման փորձը ժամանակավրեպ կամ վերաբերելի չէ Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի համար։ Չնայած եվրաինտեգրման տարբեր ժամանակաշրջանների ու դրանց համատեքստերի տարբերությանը, ներկայիս իրադրությունը ոչ պակաս կարևոր ընդհանրություններ է ստեղծել։
Նմանություններ և ռելեվանտություն
1․ Եթե նույնիսկ ներկա շրջանում Հարավային կովկասի երկրների միջև հնարավոր չէ ստեղծել ռազմական, տնտեսական, մշակութային և էներգետիկ հարցերում համագործակցության վիշեգրադյան պլատֆորմի կովկասյան համարժեքը երեք երկրների՝ ԵՄ-ին անդամակցության հեռահար նպատակի ներքո, դա չի նշանակում, թե այդպիսի համագործակցութունն ընդհանրապես անհնարին է։ Առավել ևս՝ վիշեգրադյան քառյակի երկրների տարածաշրջանային համագործակցության հաջողության պատմությունը հենց նշված ոլորտներում կարող է վարակիչ ու ընդօրինակելի դառնալ նաև Հարավային Կովկասի համար՝ փոխելով նման համագործակցության նկատմամբ երեք երկրների հոռետեսությունն ու աստիճանաբար փոխելով շահագրգռությունները։
2․ Անկախ V4-ի կողմից նման հնարավոր նախաձեռնության կամ ներդրման հաջողությունից, միևնույնն է, Հայաստանի՝ օրեցօր ինտենսիվացող եվրաինտեգրման նկրտումների համար առանցքային է մնում բոլոր այդ 4 երկրների ԵՄ անդամակցության փորձը՝ նրանց սխալները, ձախողումները բացառելու ու առաջադրված նպատակների ավելի շուտ հասանելիության տեսանկյունից։ Այդ փորձը առավել ռելեվասնտ է դառնում այն հանգամանքի ուժով, որ վիշեգրադյան երկրների ժողովրդավարական անցման մեկնակետն էլ եղել են սոցիալիստական կացութաձևը, սոցիալիստական տիպի ավտրիտար ռեժիմը և համապատասխանն մենթալիտետն ու մտածողությունը, ինչպես Հայաստանինը։ Հետևաբար, ժողովրդավարական անցման ու եվրաինտեգրման գործընթացում ընհանուր անցյալը և կացութաձևը պայմանավորել են նույնատիպ խնդիրներ՝ իհարկե տարբեր քաղաքական ժամանակների մեջ ու տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային համատեքստերում, ոչ միան քառյակի անդամ երկրների, այլ նաև Հայաստանի համար։ Ուստի այդ ամենի ըմբռնումը փորձը փոխանցող ու փորձը փոխառող այդպիսի կողմերի միջև շատ ավելի օրգանիկ, արդյունավետ ու դյուրին է, քան, օրինակ, կլիներ արևմտաեվրոպական որևէ երկրի ու Հայաստանի փոխգործակցության դեպքում։
3․ Վիշեգրադյան քառյակի անդամ երկրները և Հայաստանը, որոշ առումներով նաև՝ Վրաստանը և Ադրբեջանը դիմակայում են մի շարք ընդհանուր հիբրիդային սպառնալիքների, իսկ դա առնվազն տեսականորեն ստեղծում է այդ վտանգներին դիմակայելու ընդհանուր շահեր։ Վիշեգրադյան քառյակի երկրները որպես ԵՄ անդամ պետութուններ և Հայաստանը որպես ԵՄ ինտեգրման կուրս վերցրած պետություն առնվազն նմանօրինակ վտանգներին դիմակայելու ընդհանուր շահագրգռություններ ունեն։
ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ/ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
|
1) Հայաստանի հետագա ժողովրդավարացում և դիմակայունության բարձացում |
|||
|
Երկիր |
Դիրքավորումը Հայաստանի քաղաքականության նպատակի հանդեպ |
Հիբրիդային ռիսկ հարուցելու շահագրգռվածությունը |
Հիմնական նառատիվներ |
|
ԱՄՆ |
Ակտիվ աջակող (ուղիղ աջակցություն) Հաջակցություն այս նպատակի՝ ԱՄՆ-ն և՛ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին, և՛ դիվանագիտական հայտարարություններ անում, որոնք կարևորում և խրախուսում են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսական կայունության, անկախ լրատվամիջոցների, դատական համակարգի և քաղաքացիական հասարակության ամրապնդման վրա, միաժամանակ օժանդակելով ու խթանելով Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների ինտեգրումը Հայաստանի կյանքին։ |
Անշահագրգիռ |
|
|
ԵՄ |
Ակտիվ աջակցող (ուղիղ աջակցություն) ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Հայաստանում ժողովրդավարական կառավարման և դիմադրողականության ծրագրերի ֆինանսավորմանը և տեխնիկապես օժանդակում դրան: CEPA շրջանակի և լրացուցիչ աջակցության գործիքների միջոցով նա տրամադրում է ֆինանսական օգնություն, տեխնիկական փորձագիտություն, ինչպես նաև ֆինանսավորում դիմադրողականության և աճի ծրագրեր՝ միաժամանակ առաջ մղելով օրենքի գերակայության, մարդու իրավունքների և լավ կառավարման ոլորտներում բարեփոխումները: |
Անշահագրգիռ |
|
|
Ռուսաստան |
Մտահոգվածից դեպի ընդդիմացող Մոսկվան, իհարկե, պաշտոնապես հայտարարում է, թե առաջնահերթությունը է տալիս կայունությանն ու Հայաստանի հետ անվտանգային կապերին, սակյան միաժամանակ զգուշանում է վերջինիս ժողովրդավարական բարեփոխումներից, որոնք կարող են Հայաստանն անդառնալիորեն ներքաշել արևմտյան ինստիտուցիոնալ ուղեծրում: Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի՝ արևմտյան ժողովրդավարական մոդելներին անցման հեռանկարից և/կամ Մոսկվայից նրա ռազմավարական կախվածությունը նվազեցնելու պաշտոնական Երևանի ու Արևմուտքի ջանքերից: Նա հաճախակի նախազգուշացումներ է տալիս հնարավոր քաղաքական և տնտեսական հետևանքների մասին, եթե Հայաստանը չափազանց շատ առաջ շարժվի ԵՄ ինտեգրման կամ արևմտյան կառույցների հետ մերձեցման գործում: |
Մեծապես շահագրգռված |
Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ-ը Տարածաշրջանից դուրս են մղում Ռուսաստանին ու խարխլում թե՛ տարածաշրջանի, թե՛ Հայաստանի անվտանգային հենասյուները, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդները լրտեսում են Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին, Հայաստանի եվրոպականացումը, արևմտականացումը և ժողովրդավարացումը քայքայում են ավանդական արժեքները, ինքնությունը, դավանանքը և հանգեցնում այլասերվածության, սոցիալական, հանցավոր արատների աճին |
|
Թուրքիա |
Պրագմատիկ աջակցողից մինչև զգուշավոր Թուրքիան ոչ միայն իր հարևանության մեջ, այլ նաև ընդհանրապես հայտնի չէ ժողովրդավարությանն աջակցելու “սենտիմենտալ” դրսևորումներով ու համատարած հետապնդում է պրագմատիկ շահեր, որի արդյունքում էլ Անկարան շեշտը դնում է տարածաշրջանում կայունության պայմաններում երկկողմանի օգուտների վրա: Չնայած ժողովրդավարական բարեփոխումներին ակտիվորեն չաջակցելուն, Թուրքիան Հայաստանի ժողովրդավարության հարցում պրագմատիկորեն աջակից է կամ կարող է աջակցել այնքանով, որքանով դա նպաստում է կայունությանը, նաև՝ կարող է դրականորեն դիտարկել բարեփոխումները, եթե դրանք նպաստեն կողմերի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների նորմալացման առաջխաղացմանը: |
Որոշակիորեն կամ պայմանական շահագրգռված |
|
|
Իրան |
Չեզոքից դեպի զգուշավոր Իրանը կողմ է կայուն հարևանությանը, սակայն շարունակում է զգուշանալ Հայաստանում Արևմուտքի կողմից առաջ մղվող ժողովրդավարացումից՝ այն դիտարկելով որպես իր տարածաշրջանային ազդեցության պոտենցիալ սպառնալիք: Թեհրանի դիրքորոշումը հակված է լինել պասիվ կամ ընդհուպ կդառնա քննադատական, եթե բարեփոխումները նրա կողմից ընկալվեն որպես տարածաշրջան Արևմուտքի ներխուժմանը նպաստող գործոն: |
Որոշակիորեն կամ պայմանական շահագրգռված |
Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ-ը Փորձում են Հայաստանին և իր դարավոր հարևան Իրանին թշնամացնել, Հայաստանը դարձնել Իրանի դեմ պլացդարմ, “օղակել” ու “խեղդել” Իրանին, այդպիսով՝ թուլացնել Հայաստանի անվտանգությունը
|
|
Ադրբեջան |
Առերևույթ անտարբերություն, մինչդեռ՝ անբացահայտ զգուշավորություն Բաքուն անտարբերության է ցուցաբերում Հայաստանի քաղաքական մոդելի ընտրության նկատմամբ՝ փոխարենը կենտրոնանալով տարածքային և տարանցիկ ուղիների հարցում իր առաջադրած նպատակների վրա: Սակայն գործնականում նա զգուշանում է արտաքին աջակցություն ստացող Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներից, որոնք կարող են ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը կամ անուղղակի ազդեցություն ունենալ նաև իր վրա: Բարեփոխումները ներկայացնելով որպես Հայաստանի «ներքին հարց» և հռչակագրային մակարդակում մերժելով արտաքին միջամտությունը, այդուհանդերձ Բաքուն ձգտում է անուղղակիորեն ուղղորդել Հայաստանի ներքին զարգացումները հիբրիդային միջոցներով: |
Մեծապես շահագրգռված |
Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ-ը Ավանդաբար եղել են հայամետ, հօգուտ Հայաստանի ճնշումներ են գործադրել Ադրբեջանի վրա, հայտարություններ ու բանաձևեր ընդունել նրա օգտին ևընդդեմ Ադրբեջանի, շարունակում են կողմնակալ լինել ու ուժեղացնել Հայաստանին՝ նրան սպառազինելով ու ապակայունացնելով տարածաշրջանը
|
|
Վրաստան |
Համակրող-աջակցող և բարեկամական-համագործակցային Վրաստանը աջակցում է հարևան պետությունների տարածաշրջանային կայունությանը և ժողովրդավարացմանը՝ Հարավային Կովկասի համար օգտակար համարելով ժողովրդավարական Հայաստանը։ Թբիլիսին նաև Արևմուտքի աջակցությունը Հայաստանին համարում է Վրաստանի սեփական ռազմավարական դիրքի անուղղակի ամրապնդում։ |
Անշահագրգիռ |
|
|
2) Հայաստանի եվրաինտեգրումը և ԵՄ անդամակցությունը |
|||
|
Երկիր |
Դիրքավորումը Հայաստանի քաղաքականության նպատակի հանդեպ |
Հիբրիդային ռիսկ հարուցելու շահագրգռվածությունը |
Հիմնական նառատիվներ |
|
ԱՄՆ |
Սկզբունքորեն աջակցող ԱՄՆ-ն հարգում է ԵՄ-ի կողմից աջակցվող անդամակցության գործընթացները և խրախուսում է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերը՝ եվրոպական ինտեգրացիան դիտարկելով որպես Հայաստանի դիմադրողականության և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման միջոց։ |
Անշահագրգիռ |
|
|
ԵՄ |
Աջակցող (պայմանական և աստիճանականությամբ) ԵՄ-ն աջակցում է Հայաստանի հետ համագործակցությանը CEPA-ի, վիզաների ազատականացման երկխոսության և նոր ռազմավարական գործընկերության օրակարգի միջոցով: Այնուամենայնիվ, ԵՄ-ին Հայաստանի լիիրավ անդամակցությունը մնում է երկարաժամկետ հեռանկար. Հայաստանը դեռևս թեկնածու չէ, և առաջընթացը կախված է ԵՄ նորմերին ու պահանջներին նրա համապատասխանությունից և ԵՄ-ի կողմից առաջնորդվող կամ աջակցվող ավելի լայն գործընթացների ընթացքից։ |
Անշահագրգիռ |
|
|
Ռուսաստան |
Կտրական ընդդիմացողից դեպի դիմադրող Ռուսաստանը ԵՄ-ի հետ Հայաստանի խոր ինտեգրումը համարում է իր ազդեցությանը սպառնացող վտանգ և զգուշացրել է, որ ԵՄ-ին անդամակցությունը կհակասի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Մոսկվան համարում է, որ նման շրջադարձի դեպքում լուրջ տնտեսական և քաղաքական գին կվճարվի: |
Մեծապես շահագրգռված |
|
|
Թուրքիա |
Պայմանական աջակցողից դեպի օպորտունիստական Անկարան ողջունում է Հայաստանում ԵՄ-ի ներգրավվածության մեծացումը, եթե այն առաջ է մղում տարածաշրջանային հաղորդակցությունը, առևտուրը և հարևանների՝ իր հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե նա դա դիտարկում է որպես Հայաստանի մեկուսացման և Ռուսաստանի դերի նվազեցում: Այնուամենայնիվ, Թուրքիայի աջակցությունը պրագմատիկ է և սահմանափակ՝ ձևավորված ԵՄ չափանիշների և քաղաքական կողմնորոշման վերաբերյալ իր սեփական վերապահումներով: |
Անշահագրգիռ |
|
|
Իրան |
Գործնական աջակցողից դեպի զգուշավոր Իրանը Հայաստանի ԵՄ ինտեգրացիան և Արևմուտքի հետ ավելի խորը մերձեցումը դիտարկում է որպես պոտենցիալ սպառնալիք, հատկապես, եթե դա սահմանափակում է տարածաշրջան Թեհրանի մուտքը կամ այնտեղ նրա ազդեցությունը: Զգուշանալով Արևմտյան նախաձեռնություններից, որոնք կարող են անտեսել իր շահերը, Իրանը միաժամանակ ձգտում է ընդլայնել համագործակցությունն ու հաղորդակցությունը ԵՄ-ի հետ՝ նման ներգրավվածությունը դիտարկելով որպես տարածաշրջանային մեկուսացմանը հակազդելու և իր տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու միջոց: |
Որոշակիորեն շահագրգռված |
|
|
Ադրբեջան |
Արտաքուստ անտարբեր, ներքուստ՝ զգուշավոր Բաքուն հրապարակայնորեն Հայաստանի ԵՄ ձգտումները ներկայացնում է որպես «ինքնիշխան ընտրություն», սակայն զգուշանում է նրա ինտեգրացիոն քայլերից, որոնք կարող են նպաստել բանակցություններում Երևանի դիրքերի ուժեղացմանը: Բացահայտ առարկություններից խուսափելով՝ Ադրբեջանը ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերը դիտարկում է սկեպտիցիզմով և վախով, հատկապես այն մտահոգությամբ, որ ԵՄ-ն, իր կարծիքով, հանդես է գալիս Հայաստանի կողմից տարածքային, անվտանգության կամ մարդասիրական (տեղահանված հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ) հարցերում, կամ եթե Երևանը ապագայում ԵՄ հարթակներն օգտագործի վեճերը միջազգայնացնելու համար: |
Մեծապես շահագրգռված |
|
|
Վրաստան |
Աջակցողից դեպի պրագմատիկ Ընդհանուր՝ Վրաստանը Հարավային Կովկասում ԵՄ-ի հետ ավելի ամուր կապերը համարում է կայունացնող և գտնում է, որ դա համապատասխանում է իր սեփական ԵՄ նկրտումներին: Թբիլիսին աջակցում է հարևանների ԵՄ ինտեգրմանը՝ Հայաստանի ԵՄ-ի հետ ավելի սերտ մերձեցումը համարելով օգտակար առևտրի, տարածաշրջանային համագործակցության և ընդհանուր նորմերի համար: Սակայն ԵՄ-ի հետ իր հարաբերությունների վատթարացումը բերում է նաև Հայաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման նկատմամբ որոշակի խանդի։ |
Որոշակիորեն շահագրգռված |
|
3) Հայաստանի եվրաատլանտյան ինտեգրումը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը |
|||
|
Երկիր |
Դիրքավորումը Հայաստանի քաղաքականության նպատակի հանդեպ |
Հիբրիդային ռիսկ հարուցելու շահագրգռվածությունը |
Հիմնական նառատիվներ |
|
ԱՄՆ |
Աջակցողից դեպի պրագմատիկ զգուշավոր ԱՄՆ-ն աջակցում է իր ինտեգրումն ընտրելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը և խթանում է ավելի խորը անվտանգության համագործակցությունը՝ շեշտը դնելով փոխգործունակության և կայունության վրա: Այնուամենայնիվ, նա չի պնդել և/կամ պնդում ՆԱՏՕ-ին Հայաստանի անհապաղ անդամակցության վրա, որը մնում է զգայուն հարց՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի անվտանգային կապերը, ՀԱՊԿ-ին անդամակցությունը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանային դինամիկան: |
Անշահագրգիռ |
|
|
ԵՄ |
Պայմանական աջակցողից մինչև զգուշավոր ԵՄ-ն խրախուսում է Հայաստանի բարեփոխումները և անվտանգության ոլորտում համագործակցությունը, բայց ուղղակիորեն պատասխանատու չէ ՆԱՏՕ-ին անդամակցության առումով: Մինչ նրա որոշ անդամ պետություններ կարող են Հայաստանի հետ խորացնել գործընկերությունը, ՆԱՏՕ-ին պաշտոնական անդամակցությունը զգայուն հարց է՝ Թուրքիայի դերի, Ռուսաստանի դիմադրության և հարևանների հետ չլուծված տարածքային վեճերի պատճառով: Հայաստանի ՀԱՊԿ կապերը և սահմանային իրավիճակը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լիիրավ անդամակցությունը ավելի վիճահարույց են դարձնում: |
Անշահագրգիռ |
|
|
Ռուսաստան |
Կտրականապես դեմ Մոսկվան Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի ուղղությամբ ցանկացած քայլը համարում է ուղղակի ռազմավարական սպառնալիք և կարմիր գիծ։ Մոսկվայի համար Հայաստանի լիիրավ անդամակցությունը կդիտարկվի որպես մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժ, և Ռուսաստանը մշտապես Երևանին զգուշացնում է դրա լուրջ հետևանքների մասին։ |
Մեծապես շահագրգռված |
|
|
Թուրքիա |
Պայմանական ընդդիմացողից դեպի օպորտունիստական աջակցող Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Անկարան Հայաստանի անդամակցությունը դաշինքին դիտարկում է շահավետ գործարքի և անվտանգության շահերի պրիզմայով, որոնք ձևավորվում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերով։ Թեպետ Անկարան կարող է ողջունել ավելի արևմտամետ կողմնորոշմամբ Հայաստանին, այդուհանդերձ ՆԱՏՕ-ի նրա պաշտոնական անդամակցությանն աջակցելը կարող է բարդացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թուրքիան կարող է նաև այս հարցը դիտարկել որպես պոտենցիալ դիվանագիտական լծակ՝ այն գործիքավորելով իր և Ադրբեջանի ռազմավարական առաջնահերթություններին հարմարեցնելու համար։ |
Մեծապես շահագրգռված |
|
|
Իրան |
Կտրականապես դեմ Իրանը Հայաստան-ՆԱՏՕ կապերի սերտացումը համարում է ռազմավարական սպառնալիք և դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը իր հարևանությամբ՝ այն համարելով արևմտյան ռազմական ազդեցության ներխուժում։ |
Մեծապես շահագրգռված |
|
|
Ադրբեջան |
Ընդդիմացող Ադրբեջանը խուսափում է այս հարցով բացահայտ առարկություններ հայտնել, սակայն կասկածանքով է մոտենում ՆԱՏՕ-ի ուղղությամբ Հայաստանի ցանկացած քայլին, հատկապես, եթե դա ամրապնդում է Հայաստանի զսպման ուժը կամ թուլացնում նրա հանդեպ Բաքվի ռազմական լծակները: Բաքուն ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցությունը կդիտարկի որպես ուղղակի սպառնալիք՝ հաշվի առնելով Ադրբեջանի ստեղծած դաշինքները և թշնամական դինամիկան: |
Մեծապես շահագրգռված |
|
|
Վրաստան |
Աջակցողից դեպի պրագմատիկ Վրաստանը, որն ունի իր սեփական եվրաատլանտյան նկրտումները, վճռականորեն աջակցում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ին այլ հարևան երկրների ինտեգրմանը: Նա, հավանաբար, կողջունի Հայաստան-ՆԱՏՕ ավելի սերտ կապերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության գործընկերության ամրապնդում, չնայած որ նաև հաշվի է առնում դրա գործնական սահմանափակումները: |
Անշահագրգիռ |
|
|
4) Հայաստանի արտաքին, տնտեսական և պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացում (տնտեսական կախվածությունների դիվերսիֆիկացում կամ փոխկախվածությունների ստեղծում) |
|||
|
Երկիր |
Դիրքավորումը Հայաստանի քաղաքականության նպատակի հանդեպ |
Հիբրիդային ռիսկ հարուցելու շահագրգռվածությունը |
Հիմնական նառատիվներ |
|
ԱՄՆ |
Մեծապես աջակցող (ակտիվ խթանող) ԱՄՆ-ն օգնում է Հայաստանին նվազեցնել ցանկացած արտաքին հովանավորից, մասնավորապես՝ Ռուսաստանից, երկրի չափազանց մեծ կախվածությունը։ Ծրագրերի և դիվանագիտության միջոցով նա խթանում է առևտրի, էներգիայի, մատակարարումների և գործընկերների դիվերսիֆիկացիան՝ իր ֆինանսավորումը կենտրոնացնելով դիմադրողականության, էներգետիկ անվտանգության և սահմանների կառավարման վրա։ |
Անշահագրգիռ |
|
|
ԵՄ |
Մեծապես աջակցող (ակտիվ խթանող) ԵՄ-ն խթանում է Հայաստանի դիվերսիֆիկացիան՝ կապի, առևտրի և ներդրումային ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են առանձին կախվածությունների նվազեցմանը: «Գլոբալ դարպաս» ծրագրի նմանօրինակ նախաձեռնությունները առաջ են մղում տնտեսական, էներգետիկ և թվային դիվերսիֆիկացիան ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ: |
Անշահագրգիռ |
|
|
Ռուսաստան |
Զգուշավորից դեպի ընդդիմացող Ռուսաստանի համար հանդուրժելի է Հայաստանի սահմանափակ տնտեսական դիվերսիֆիկացիան, սակայն դիմադրում է այդ ուղղությամբ Երևանի այն քայլերին, որոնք թուլացնում են իր անվտանգությունը կամ ռազմավարական լծակները: Մոսկվան հատկապես զգայուն է պաշտպանության, առևտրի կամ էներգետիկ կախվածության փոփոխությունների նկատմամբ և հաճախ է զգուշացնում տնտեսական պատժամիջոցների մասին՝ Հայաստանին իր ուղեծրից չափազանց հեռու գնալուց հետ պահելու համար: |
Մեծապես շահագրգռված |
|
|
Թուրքիա |
Պայմանական աջակցողից դեպի զգուշավոր Թուրքիան աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությանը, որը կբարձրացնի նրա տնտեսական և տարանցիկ դերը, և կարող է շահել Հայաստանի դիվերսիֆիկացիայից, եթե վերջինս նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը: Անկարան աջակցում է նոր տրանսպորտային միջանցքներին և առևտրային կապերին, սակայն ամեն ինչ անում է շահավետ պայմաններ ստանալու և դա Ադրբեջանի հետ համակարգելու ուղղությամբ: |
Անշահագրգիռ |
|
|
Իրան |
Պայմանական աջակցողից դեպի զգուշավոր Իրանը ճանաչում է Հայաստանի կողմից իր գործընկերների դիվերսիֆիկացումը, քանի դեռ պահպանվում են իր սեփական տնտեսական և տարանցիկ շահերը: Նա աջակցում է դիվերսիֆիկացիային, որը օգուտ է բերում Իրանին, բայց դիմադրում է այն նախագծերին, ինչպիսիք են իր տարածքի՝ տրանսպորտային ուղիների շրջանցումը, որոնք նվազեցնում են իր տարածաշրջանային ազդեցությունը: |
Անշահագրգիռ |
|
|
Ադրբեջան |
Զգուշավորից դեպի ընդդիմացող Ադրբեջանը կողմ է դիվերսիֆիկացիային, երբ այն ստեղծում է փոխկախվածություններ առևտրի, տարանցման կամ Բաքվի մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերի միջոցով: Այնուամենայնիվ, նա դիմադրում է Երևանի այն քայլերին, որոնք ռազմական առումով ամրապնդում են Հայաստանի դիրքերը, բացառում են Ադրբեջանին, կամ Երևանին չափազանց մերձեցնում են իր մրցակիցների հետ: |
Մեծապես շահագրգռված |
|
|
Վրաստան |
Աջակցողից դեպի պրագմատիկ Վրաստանը օգտվում է տարածաշրջանային տարանցիկ ծառայությունների ընդլայնումից և տնտեսական կապերի բազմազանությունից։ Նա մեծ հետաքրքրություն ունի հաղորդակցության, սահմանային առևտրի և համատեղ ենթակառուցվածքների նկատմամբ և Հայաստանի դիվերսիֆիկացիան համարում է իր սեփական տնտեսական և անվտանգության շահերին համապատասխանող։ |
Անշահագրգիռ |
|
ԳԼՈՒԽ 3
ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ, ըստ ներմուծող երկրի հատկանիշի, 2024 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 2113,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14․1%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 2460․0 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ երկրներ կազմել է 551,8 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17․6 %-ով (2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի Հանրապետությունից ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 677․9 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականի հունվար-նոյեմբերին ԵՄ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 1561․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,4%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 1782,0 մլն ԱՄՆ դոլար)։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ, ըստ ներմուծող երկրի հատկանիշի, 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2540.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50.7%-ով (2021 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 1685.7 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ երկրներ կազմել է 772.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.8%-ով (2022թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 656.0 մլն ԱՄՆ դոլար)։
2022 թվականի հունվար-դեկտեմբերին ԵՄ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 1509.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62.1%-ով (2021թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 931.5 մլն ԱՄՆ դոլար)։ Իսկ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է 1767.9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7%-ով (2021թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 1029.6 մլն դոլար):
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ԵՄ երկրներ արտահանված հիմնական ապրանքատեսակները ըստ երկրների ունեն հետևյալ տեսքը․
1․ Ավստրիա
Þ Ալյումինե փայլաթիթեղ≤ 02 մմ
2․ Բելգիա
Þ Ցինկի հանքաքար, խտանյութ
Þ Մոլիբդենի հանքաքար, խտանյութ
Þ Ադամանդե քար
3․ Բուլղարիա
Þ Պղնձի հանքաքար, խտանյութ
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Կոստյում, անդրավարտիք , շրջազգեստ (կնոջ)
4․ Գերմանիա
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Կոստյում, անդրավարտիք, պիջակ (տղամարդու)
Þ Կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
Þ Մարզահագուստ
Þ Ալյումինե փայլաթիթեղներ≤ 02 մմ
Þ Շոգետուրբիններ
Þ Ավտոմատ ղեկավարման, կարգավորման սարքեր, մասեր
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (կնոջ)
5․ Դանիա
Þ Ինֆուզորային սիլիկատային հող (լեռնանյութ)
Þ Ռետինե խողովակ, ճկախողովակ
Þ Արտադրանք մարգարիտից, թանկ կամ կիսաթանկարժեք քարերից
Þ Օդային և ոչ օդային պոմպ, օդափոխիչ մասեր
Þ Ձեռքի գործիքներ, օդաճնշման, հիդրավլիկ ոչ էլեկտրական շարժիչ
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Ֆիզիկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Ֆիզիկական կամ քիմիական անալիզի սարք, մասեր
Þ Էլեկտրական մեծությունների չափման, հսկման սարքեր, մասեր
Þ Հսկման, չափման այլ սարք, մեքենա, մասեր
6․ Էստոնիա
Þ Մրգային գինի
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Տրիկոտաժե կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
7․ Իսպանիա
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Ալյումինե փայլաթիթեղներ ≤ 02 մմ
Þ Ավտոմատ ղեկավարման, կարգավորման սարք, մասեր
8․ Իտալիա
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (տղամարդու)
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (կնոջ)
Þ Կոստյում, անդրավարտիք, պիջակ (տղամարդու)
Þ Կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
Þ Բլուզ, վերնաշապիկ (կնոջ)
Þ Ոսկի անմշակ կամ կիսամշակ, փոշի
Þ Ալյումինե փայլաթիթեղներ≤ 02 մմ
Þ Արվեստի ստեղծագործություններ
9․ Իռլանդիա
Þ Ալյումինե փայլաթիթեղներ≤ 02 մմ
10․ Լատվիա
Þ Լոլիկ
Þ Շոկոլադ
Þ Մրգային գինի
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Ոսկերչական իրեր
Þ Էլեկտրական սարքերի ղեկավարման վահանակ
11․ Լեհաստան
Þ Հանքային ջուր և ըմպելիք շաքարով
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Ալյումին չմշակված
Þ Ալյումինե փայլաթիթեղներ<0.2մմ
Þ Դաբաղած կամ մշակված մորթեղեն
Þ Մրգային գինի
Þ Սննդամթերք, այլ տեղերում չնշված
Þ Չորացրած պտուղ
12․ Լիտվա
Þ Մրգային գինի
Þ Կոնյակ․ ռոմ, ջին․ օղի, լիկյոր
Þ Կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
Þ Պղինձ զտված և չմշակված ձուլվածք
13․ Լյուքսեմբուրգ
Þ Սիգարետ և սիգար
14․ Խորվաթիա
Þ Մորթու հումք
Þ Հուշարձանի և շինարարության համար հղկված քարեր, քարի թերթաքարեր
15․ Կիպրոս
Þ Հուշարձանի և շինարարության համար հղկված քարեր, բացի թերթաքարերից
Þ Ալյումին չմշակված
16․ Հունաստան
Þ Ալյումինե փայլաթիթեղ<0.2մմ
Þ Այլ կահույք, մասեր
17․ Մալթա
Þ 2022 թվականին արտահանում չի իրականացվել
18․ Հունգարիա
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
19․ Նիդերլանդներ
Þ Երկաթամիահալվածք
Þ Ալյումինե փայլաթիթեղներ<0.2մմ
20․ Չեխիա
Þ Չորացրած պտուղ
Þ Խաղողի գինի, շամպայն
Þ Կոնյակ, ռոմ , ջին, օղի, լիկյոր
Þ Ալյումինե փայլաթիթեղներ
Þ Ներքին այրման շարժիչի գործարկման էլեկտրասարքավորում, մասեր
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Ավտոմատ ղեկավարման, կարգավորման սարք
21․ Շվեդիա
Þ Ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոներ
Þ Շոկոլադ
Þ Լոլիկի մածուկ
Þ Այլ կերպ պահածոյացված պտուղ, ընկույզ, հատապտուղ
Þ Խաղողի գինի, շամպայն
Þ Թղթե պարկ, արկղ, տուփ
22․ Պորտուգալիա
Þ 2022 թվականին արտահանում չի իրականացվել
23․ Ռումինիա
Þ Կոնյակ
Þ Սիգարետ և սիգար
24․ Սլովակիա
Þ Մանրաթելից և նրբաթելից գործված հագուստ
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Բրեզենտ, ծածկ, առագաստ, ճամբարային հանդերձանք
Þ Ալյումին չմշակված
Þ Ձեռքի գործիք մեխանիկական հաղորդակով
Þ Անկողնային կահավորման պարագա, քնապարկ
25․ Սլովենիա
Þ 2022 թվականին արտահանում չի իրականացվել
26․ Ֆինլանդիա
Þ Էլեկտրական սարք հոսանքի անջատման, ընդհատման, պաշտպանության համար<1000 վ
27․ Ֆրանսիա
Þ Արևածաղկի, բամբակի ձեթ
Þ Ուղեպայուսակ, ճամպրուկ, թղթապանակ, պայուսակներ բոլոր տեսակի
Þ Ալյումինե փայլաթիթեղներ <0.2մմ
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ԵՄ երկրներից ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ունեն հետևյալ տեսքը՝
1․ Ավստրիա
Þ Հանքային ջուր և ըմպելիք
Þ Ծխախոտի թուղթ
Þ Այլ թուղթ և ստվարաթուղթ՝ ոչ կավճապատ
Þ Սև մետաղե դուռ, պատուհան, ցանց և շինարարական այլ իրեր
Þ Վերելակ, շարժասանդուղք, ճոպանուղի և այլն
2․ Բելգիա
Þ Կակաոյի հումք
Þ Խմորիչներ, թթխմոր
Þ Ծխախոտի հումք և մնացորդ
Þ Արյուն(մարդու և կենդանու), արյան շիճուկ, պատվաստանյութ
Þ Պոլիմերային նյութերից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ
Þ Լարան արհեստական թելից
Þ Ադամանդե քար
Þ Գազի և հեղուկի զտիչ, մաքրիչ
Þ Ավտոմեքենայի մասեր
Þ Տրակտոր
Þ Գծագրական գործիքներ, մասեր
3․ Բուլղարիա
Þ Սննդամթերք (այլ տեղերում չնշված)
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձինյ նյութերից
Þ Մազերի հարդարման միջոց, օճառահեղուկ
Þ Պոլիմերային նյութերից այլ սալիկներ
Þ Բամբուկ և դրանցից իրեր (անձեռոցիկ, հիգիենիկ խծուծ)
Þ Ամբար, ցիստեռն և այլ սև մետաղե տարա<300լ
Þ Շիշ և տարա լվացող, լցնող, փակող սարք և մասեր
Þ Տրակտոր
Þ Կցանք և այլ ոչ ինքնաշարժ տրանսպորտային միջոց, մասեր
4․ Գերմանիա
Þ Կարագ և կաթնային յուղեր
Þ Պանիր, կաթնաշոռ
Þ Շոկոլադ
Þ Կենդանիների կեր
Þ Նավթ և նավթամթերք (բենզին, նավթ, մազութ, դիզելային վառելիք, յուղ)
Þ Դեղամիջոց՝ բաղկացած առանձին նյութերից
Þ Սննդաբերության մեջ օգտագործվող հոտավետ նյութեր
Þ Ճենակավով կամ այլ անօրգանական նյութով պատված թուղթ
Þ Գործվածք սինթետիկ և բամբակյա մանրաթելերի խառնուրդից
Þ Տրիկոտաժ, սվիտեր, ջեմպեր, ժիլետ
Þ Կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
Þ Շիշ և այլ տարա լվացող, լցնող, փակող սարք և մասեր
Þ Տպագրական սարքավորում, մասեր
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Թութունի մշակման սարք, մասեր
Þ Բեռնարկղեր
Þ Տրակտոր
Þ Ավտոմեքենա բեռնատար
Þ Ավտոմեքենայի մասեր
Þ Կցանք և այլ ոչ ինքնաշարժ տրանսպորտային միջոց, մասեր
Þ Շրջանակ, ամրակ ակնոցի և այլ օպտիկական սարքեր, մասեր
5․ Դանիա
Þ Խեցգետնակերպեր
Þ Կենդանիների կեր
Þ Արյուն (մարդու կամ կենդանու), արյան շիճուկ, պատվաստանյութ
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Մակարդներ, այլ տեղում չնշված
Þ Թաղանթանյութի մանրաթելից թուղթ և ստվարաթուղթ
Þ Հեղուկային պոմպ և մասեր
Þ Սառնարան, սառցարան, մասեր
Þ Գյուղատնտեսական, մեղվաբուծական, թռչնաբուծական այլ սարքեր, մասեր
Þ Սննդամթերքի, ըմպելիքի պատրաստման այլ սարքավորում, մասեր
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Հեռախոսային և հեռագրային ապարատ, մոդեմ, մասեր
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Ռենտգենյան ապարատ, բժշկական մասեր
6․ Էստոնիա
Þ Ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված կերակրատեսաակներ և մանկական կեր
Þ Հեռախոսային և հեռագրային ապարատ, մոդեմ, մասեր
Þ Հեռուստացույց
Þ Էլեկտրական սարքերի ղեկավարման վահանակ
Þ Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմա, մասեր
7․ Իսպանիա
Þ Ռետինե նոր անվադող
Þ Շեղջաքարացրած խցան
Þ Թաղանթանյութի մանրաթելից թուղթ և ստվարաթուղթ
Þ Տրիկոտաժե կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ(կնոջ)
Þ Տրիկոտաժե մայկա և նմանատիպ իրեր
Þ Տրիկոտաժե սվիտեր, ջեմպեր,ժիլետ
Þ Ռետինե այլ կոշիկ
Þ Հատակի և պատի երեսպատման չլաքապատված կավե սալիկ,
Þ Ոսկերչական իրեր
Þ Հաշվիչ հեղուկի, գազի, էլեկտրաէներգիայի, մասեր
Þ Ձիթապտղի ձեթ
Þ Այլ բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Օծանելիք և հարդարաջուր
8․ Իտալիա
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (տղամարդու)
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (կնոջ)
Þ Կոստյում, անդրավարտիք, պիջակ (տղամարդու)
Þ Կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
Þ Բլուզ, վերնաշապիկ (կնոջ)
Þ Ոսկի անմշակ կամ կիսամշակ, փոշի
Þ Ալյումինե փայլաթիթեղներ≤ 02 մմ
Þ Արվեստի ստեղծագործություններ
9․ Իռլանդիա
Þ Բուսական հյութ և խտահյութ
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Սառնարան, սառցարան, մասեր
10․ Լատվիա
Þ Կոնյակ, ռոմ, ջին, ռոմ, օղի, կոնյակ, լիկյոր
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Առաջին օգնության համար անհրաժեշտ դեղամիջոց
Þ Մաշկի խնամքի կամ դիմահարդարման միջոցներ
Þ Պրոպիլենի պոլիմեր
Þ Ծխախոտ թուղթ
Þ Տպագրական սարքավորում, մասեր
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Հեռախոսային և հեռագրական ապարատ, մոդեմ, մասեր
Þ Հեռուստացույց
11․ Լեհաստան
Þ Պանիր և կաթնաշոռ
Þ Խաղողի, ծառի, թփի շիվ և սածիլ
Þ Օսլա, ինուլին
Þ Շաքար
Þ Շոկոլադ
Þ Հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն
Þ Այլ բանջարեղենի պահածո (սառեցրած՝ առանց քացախի)
Þ Սննդամթերք, այլ տեղերում չնշված
Þ Կենդանիների կեր
Þ Արյուն (մարդու և կենդանու), արյուն, շիճուկ, պատվաստանյութ
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Հանքային կամ քիմիական պարարտանյութ (երկու, երեք տարր պարունակող)
Þ Արհեստական ներկ և լաք (լուծելի ոչ ջրային միջավայրում)
Þ Այլ գունատու նյութ (ազատ վաճառքի համար)
Þ Ապակու մածիկ, ծեփանյութ
Þ Օծանելիք, հարդարաջուր
Þ Մաշկի խնամքի կամ դիմահարդարման միջոցներ
Þ Սափրվելու համար օգտագործվող միջոց, հոտազերծիչ
Þ Օճառ, օճառին փոխարինող այլ նյութեր
Þ Լվացող պատրաստուկ (բացի օճառից)
Þ Ախտորոշիչ բարդ նյութեր
Þ Պլաստմասսայից լոգարան, ցնցուղ, լվացարան, կոնք
Þ Պլաստմասսայից իրեր ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար
Þ Ռետինե այլ իրեր
Þ Թելավոր փայտե սալիկներ
Þ Թաղանթանյութի մանրաթելից թուղթ և ստվարաթուղթ
Þ Զուգարանի թուղթ, անձեռոցիկ
Þ Տրիկոտաժե սվիտեր, ջեմպեր, ժիլետ
Þ Կոստյում, անդրավարտիք, շրջազգեստ (կնոջ)
Þ Կտորածածկ կոշիկ
Þ Բնական կամ արհեստական հղկող փոշի (հղկաթուղթ)
Þ Հատակի և պատի երեսպատման չլաքապատված կավե սալիկ
Þ Ապակե շշեր, բանկաներ և այլ տարաներ
Þ Ածելի, սայր
Þ Ամրակ, կախիչ և նմանատիպ այլ իրեր ոչ թանկարժեք մետաղից
Þ Գազի և հեղուկի զտիչ, մաքրիչ
Þ Ավտոուղեհարթիչ, միաշերեփ բեռնիչ, տոփանիչ և այլն
Þ Ձեռքի գործիքներ օդաճնշման, հիդրավլիկ ոչ էլեկտրական շարժիչ
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Շարժահաղորդ լիսեռ, առանցքակալի տուփ
Þ Էլեկտրական կուտակիչ (ակումլյատոր), մասեր
Þ Ներքին այրման շարժիչի գործարկման էլեկտրասարքավորում, մասեր
Þ Էլեկտրական տաքացուցիչ, սրճեփ, վարսահարդար, արդուկ և այլն, մասեր
Þ Հեռախոսային և հեռագրային ապարատ, մոդեմ, մասեր
Þ Հեռուստացույց
Þ Տրակտոր
Þ Ավտոմեքենա, բեռնատար
Þ Ավտոմեքենայի մասեր
Þ Մանկական սայլակ, մասեր
Þ Կցանք և այլ ոչ ինքնաշարժ տրանսպորտային միջոց, մասեր
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Ձեռնափայտ, վնասվածքների բուժման այլ պարագա, մասեր
Þ Հաշվիչ հեղուկ գազի, էլեկտրաէներգիայի, մասեր
Þ Լուսավորման ջահ, լամպ, լուսարձակ, մասեր
Þ Սեղանի կամ սենյակի զվարճալի խաղեր
Þ Հիգիենայի պարագաներ կանանց և երեխաների համար
12․ Լիտվա
Þ Խաղողի գինի, շամպայն
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Արյուն (մարդու և կենդանու), արյան շիճուկ, պատվաստանյութ
Þ Դեղամիջոց, բաղկացած աառանձին նյութերից
Þ Արդյունաբերական սարքեր, էլեկտրական և ոչ էլեկտրական տաքացմամբ
Þ Գազի և հեղուկի զտիչ, մաքրիչ
Þ Գյուղատնտեսական, մեղվաբուծական, թռչնաբուծական յալ սարքեր, մասեր
Þ Հեռախոսային և հեռագրային ապարատ, մոդեմ, մասեր
Þ Հեռուստացույց
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարքեր
13․ Լյուքսեմբուրգ
Þ Թաղանթանյութի մանրաթելից թուղթ և ստվարաթուղթ
Þ Պոլիմերային նյութերից սալիկներ, թերթեր, թաղանթներ
14․ Խորվաթիա
Þ Այլ կերպ պահածոյացված պտուղ, ընկույզ, հատապտուղ
Þ Կակաոյի յուղ
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Ավտոմեքենայի մասեր
15․ Կիպրոս
Þ Նավթ և նավթամթերք (բենզին, նավթ, մազութ, դիզելային վառելիք, յուղ)
Þ Տրիկոտաժե սվիտեր, ջեմպեր, ժիլետ
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (տղամարդու)
Þ Վերարկու, տաք կիսաբաճկոն, անձրևանոց (կնոջ)
Þ Կոստյում, անդրավարտիք, պիջակ (տղամարդու)
16․ Հունաստան
Þ Նավթ և նավթամթերք (բենզին, մազութ, դիզելային վառելիք, յուղ)
Þ Սիգարետ և սիգար
Þ Կաուչուկից և այլ նյութերից ստացված սոսինձ
Þ Ալյումինե ձող և պրոֆիլ
Þ Ալյումինե փայլաթիթեղներ
17․ Մալթա
Þ 2022 թվականին ներմուծում չի իրականացվել
18․ Հունգարիա
Þ Այլ բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոց
Þ Ավտոմեքենա, մարդատար
Þ Օպտիկական մանրաթել, լարան, չտեղեկայված ոսպնյակ, հայելի, պրիզմա
19․ Նիդերլանդներ
Þ Շինարարական հավաքովի կոնստրուկցիա
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Տրակտոր
Þ Հեռախոսային և հեռագրային ապարատ, մոդեմ, մասեր
Þ Ավտոմատ, հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Ավտոուղեհարթիչ, միաշերեփ, բեռնիչ, տոփանիչ
20․ Չեխիա
Þ Կենդանիների կեր
Þ Արհեստական ներկ և լաք
Þ Մազերի հարդարման միջոց, օճառահեղուկ
Þ Փաթեթավորված ֆոտոժապավեն
Þ Պոլիէթիլեն
Þ Ապակյա սպասք խոհանոցի և ճաշի
Þ Ամրակ, կախիչ և նմանատիպ այլ իրեր ոչ թանկարժեք մետաղից
Þ Արդյունաբերական սարքեր էլեկտրական և ոչ էլեկտրական տաքացմամբ
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Էլեկտրական հոսանքափոխարկիչ, ինդուկցիոն կոճ,
Þ Էլեկտրական կուտակիչ (ակումլյատոր), մասեր
Þ Հեռախոսային և հեռագրային ապարատ, մոդեմ, մասեր
Þ Ավտոմեքենա մարդատար
Þ Սեղանի կամ սենյակի զվարճալի խաղեր, կեգլախաղ
Þ Հիգիենայի պարագաներ կանանց և երեխաների համար
21․ Շվեդիա
Þ Մարգարին
Þ Ծխախոտի այլ պատրաստուք և խտահյութ
Þ Թուղթ և ստվարաթուղթ
22․ Պորտուգալիա
Þ Ուղեպայուսակ, ճամպրուկ, թղթապանակ, պայուսակներ բոլոր տեսակի
Þ Շեղջաքարացրած խցան
Þ Թղթե ստվարաթուղթ (ոչ կավճապատ)
Þ Մետաղադրամ
Þ Տպագրական սարքավորումներ, մասեր
23․ Ռումինիա
Þ Ջրեր՝ հանքային և գազավորված՝ քաղցրացրած, այլ ոչ ալկահոլային խմիչք
Þ Քուսպ և սոյայի յուղի մշակման այլ մնացորդ
Þ Նավթ և նավթամթերք (բենզին, մազութ, դիզելային վառելիք, յուղ)
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Ապակու մածիկ, ծեփանյութ
Þ Կաուչուկից և այլ նյութերից արտադրված սոսինձ
Þ Պոլիմերային նյութերից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր
Þ Փայտե սալիկներ
Þ Կոստյում, անդրավարտիք, պիջակ
Þ Էլեկտրական տաքացուցիչ, սրճեփ, արդուկ և այլն, մասեր
Þ Այլ կահույք, մասեր
24․ Սլովակիա
Þ Գործվածք սինթետիկ կոմպլեքս թելից
Þ Մգդակած տեքստիկ գործխվածք
Þ Գործվածք ներծծված, պլաստմասսով ծածկապատված
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Ռենտգենյան ապարատ, բժշկական մասեր
Þ Հիգիենայի պարագաներ կանանց և երեխաների համար
25․ Սլովենիա
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Էլեկտրական տաքացուցիչ, սրճեփ, վարսահարդար, արդուկ
Þ Էլեկտրական սարք հոսանքի անջատման, ընդհատման սարք
26․ Ֆինլանդիա
Þ Կարագ և կաթնային յուղեր
Þ Տերևներ, ճյուղեր և բույսերի այլ մասեր
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից
Þ Ճենակավով կամ այլ անօրգանական նյութով պատված թուղթ
Þ Օդակարգավորիչ, օդաորակավորիչ, մասեր
Þ Հողամշակման մեքենա,մասեր
Þ Բերքահավաքի, կալսելու, հնձելու մեքենա, մասեր
Þ Ծորակ, փական, կափույր և մասեր
Þ Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմա, մասեր
Þ Մոտոցիկլետ, շարժիչով հեծանիվ
Þ Ռենտգենյան ապարատ, բժշկական մասեր
27․ Ֆրանսիա
Þ Կենդանական ծագում ունեցող այլ նյութեր
Þ Բուսական հյութ և խտահյութ
Þ Կենդանիների կեր
Þ Արյուն (մարդու և կենդանու), արյան շիճուկ, պատվաստանյութ
Þ Դեղամիջոց, բաղկացած առանձին նյութերից,
Þ Օծանելիք և հարդարաջուր
Þ Ապակե շշեր, բանկաներ, տարաներ
Þ Գազի և հեղուկի զտիչ, մաքրիչ
Þ Ձեռնափայտ, վնասվածքների բուժման այլ պարագաներ, մասեր
Þ Ռենտգենյան ապարատ բժշակական, այլ մասեր
Þ Շինարարական հավաքովի կոնստրուկցիա
ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2014-2023ԹԹ․ ԵՎ 2024Թ․ ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ)
|
Տարի |
Ընդհանուր առևտրաշրջանառությունը |
Արտահանում |
Ներմուծում |
|
2014 |
1599․9 |
465․1 |
1134․7 |
|
2015 |
1220․6 |
440․8 |
779․7 |
|
2016 |
1218․0 |
633․0 |
739․3 |
|
2017 |
1564․4 |
790․6 |
931․4 |
|
2018 |
1838․7 |
683․4 |
1155․2 |
|
2019 |
1733․4 |
583․1 |
1150․2 |
|
2020 |
1285․8 |
429․1 |
856․7 |
|
2021 |
1587․2 |
656․0 |
931․1 |
|
2022 |
2282․5 |
772․7 |
1509․8 |
|
2023 |
2672․1 |
709․5 |
1963․5 |
|
2024 հունվար-նոյեմբեր |
2113․4 |
551․8 |
1561․5 |
|
|
2019 |
2020 |
2021 |
2022 1-ին կիսամյակ |
|
ՀՆԱ/Արտահանում Հարաբերակցություն |
41.4% |
30.2% |
36.1% |
45% |
|
ՀՆԱ/Ապրանքների արտահանում հարաբերակցություն |
24.1% |
21.5% |
23.6% |
26.8% |
|
ՀՆԱ/Ծառայությունների արտահանում հարաբերակցություն |
17.3% |
8.7% |
12.5% |
18.2% |

ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Լեհաստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2024թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 80․3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 48․8%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 123 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Լեհաստան կազմել է 16․7 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համետատ նվազել է 1․5%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Լեհաստան արտահանումը կազմել է 17․0 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Լեհաստանից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 63․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41․1%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 106 մլն ԱՄՆ դոլար)։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Լեհաստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 157.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.8%-ով (2022 թվականին կազմել է 98․9 մլն ԱՄՆ դոլար):
2023 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Լեհաստան կազմել է 18․3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17․7%-ով (2022 թվականին կազմել է 22․3 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականին Լեհաստանից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 138․7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 81․1 %-ով (2022 թվականին կազմել է 76․5 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Լեհաստան արտահանված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Ալյումինե փայլաթիթեղներ<0.2մմ
Þ Չորացրած պտուղ
Þ Ծխախոտի հումք և մնացորդ
Þ Սննդամթերք, այլ տեղերում չնշված
Þ Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդներ
Þ Կապար չմշակված
2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Լեհաստանից ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Պանիր և կաթնաշոռ
Þ Շոկոլադ
Þ Հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն
Þ Այլ բանջարեղենի պահածո (սառեցրած՝ առանց քացախի)
Þ Սննդամթերք, այլ տեղերում չնշված
Þ Նավթ և նավթամթերք
Þ Սափրվելու համար օգտագործվող միջոցներ, հոտազերծիչ
Þ Լվացող պատրաստուկ
Þ Ախտորոշիչ բարդ նյութեր
Þ Կենդանիների կեր
Þ Այլ գունատու նյութ
Þ Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական սարք
Þ Օդակարգավորիչ, օդաորակովորիչ, մասեր
Þ Սառնարան, սառցարան, մասեր
Þ Ձեռքի գործի քներ՝ օդաճնշման, հիդրավլիկ
Þ Էլեկտրական կուտակիչ
Þ Տրակտոր
Þ Ավտոմեքենա բեռնատար
Þ Ավտոմեքենա մարդատար
Þ Ավտոմեքենայի մասեր
Þ Ձեռնփայտ, վնասվածքների բուժման այլ պարագաներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՌևՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2023ԹԹ․ ԵՎ 2024Թ․ ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ)
|
Տարի |
Ընդհանուր առևտրաշրջանառությունը |
Արտահանում |
Ներմուծում |
|
2014 |
50․7 |
3․6 |
47․1 |
|
2015 |
48․6 |
14․5 |
34․1 |
|
2016 |
54․9 |
18․7 |
36․1 |
|
2017 |
58․6 |
8․1 |
50․5 |
|
2018 |
52․3 |
8․3 |
44․0 |
|
2019 |
58․0 |
13․0 |
45․0 |
|
2020 |
51․4 |
12․1 |
39․3 |
|
2021 |
65․6 |
20․3 |
45․3 |
|
2022 |
98․9 |
22․3 |
76․5 |
|
2023 |
157․1 |
18․3 |
138․7 |
|
2024 հունվար-նոյեմբեր |
80.3 |
16.7 |
63.5 |
ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Չեխիայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2024 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 46․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18․9%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 38․8 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Չեխիա կազմել է 2․9 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համետատ աճել է 16․3%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Չեխիա արտահանումը կազմել է 2․5 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Չեխիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 43․2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 36․2 մլն ԱՄՆ դոլար):
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Չեխիայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 44․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14․8%-ով (2022 թվականին կազմել է 38,4 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Չեխիա կազմել է 2․8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44․8%-ով (2022թ․ կազմել է 2.8 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականին Չեխիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 41․3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13․1%-ով (2022թ․ կազմել է 36,5 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Չեխիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Ալյումինե փայլաթիթեղ
Þ Ալկոհոլային խմիչք
Þ Շշեր, սրվակներ
Þ Մագնեզիտ
Þ Բուսական կամ կենդանական ծագման ներկող նյութեր
Þ Սմարթֆոններ
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն Չեխիայից ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Արհեստական ներկ և լաք
Þ Մազերի հարդարման միջոցներ, օճառահեղուկ
Þ Օճառ, օճառին փոխարինիչ
Þ Փաթեթավորված ֆոտոժապավեն
Þ Ապակյա սպասք՝ խոհանոցի և ճաշի
Þ Ամրակ, կախիչ
Þ Էլեկտրական կուտակիչ
Þ Ավտոմեքենա մարդատար
Þ Ռենտգենյան ապարատ, բժկական մասեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2023ԹԹ․ ԵՎ 2024Թ․ ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ)
|
Տարի |
Ընդհանուր առևտրաշրջանառությունը |
Արտահանում |
Ներմուծում |
|
2014 |
21․4 |
1․6 |
19․8 |
|
2015 |
21․6 |
1․7 |
19․9 |
|
2016 |
17․2 |
2․3 |
14․9 |
|
2017 |
29․6 |
2․5 |
27․4 |
|
2018 |
42․9 |
2․9 |
40․0 |
|
2019 |
27․5 |
3․7 |
23․8 |
|
2020 |
24․8 |
2․7 |
22․1 |
|
2021 |
21․0 |
2․4 |
18․5 |
|
2022 |
38․4 |
1․9 |
36․5 |
|
2023 |
44․1 |
2․8 |
41․3 |
|
2024 հունվար-նոյեմբեր |
46․1 |
2․9 |
43․2 |

ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Հունգարիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2024 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 31,9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 7․8%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 29․6 մլն ԱՄՆ դոլար:
2024 թվականի հունվար-նոյեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Հունգարիա կազմել է 0․994 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համետատ նվազել է 5,8%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Հունգարիա արտահանումը կազմել է 1․0 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հունգարիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 30,9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8․3%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 28․5 մլն ԱՄՆ դոլար)։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Հունգարիայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի 2023 թվականին կազմել է 31․4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22․4%-ով (2022 թվականին կազմել է 25․7 մլն ԱՄՆ դոլար):
2023 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Հունգարիա կազմել է 1․2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․6 անգամ (2022 թվականին կազմել է 0․447 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականին Հունգարիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 30․3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19․9%-ով (2022 թվականին կազմել է 25․2 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից Հունգարիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Արտադրանք քարից և հանքանյութից
Þ Ավտոմատ հաշվիչ մեքենաներ, բլոկներ
Þ Մորթիներ (բնական)
Þ 80% ծավալային բաժնից ոչ պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ
2024 թվականի հունվար-նոյեմբերի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Հունգարիայից ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Դեղամիջոց՝ բաղկացած առանձին նյութերից
Þ Ավտոմեքենա՝ բեռնատար
Þ Օպտիկական մանրաթել, լարան, հայելի, պրիզմա
Þ Այլ բանջարեղեն պահածո (չսառեցրած՝ առանց քացախի)
Þ Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ
Þ Բամբակ և դրանցից իրեր (անձեռնոցիկ, հիգիենիկ խծուծ)
Þ Գրասենյակային այլ սարքեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2023ԹԹ․ ԵՎ 2024Թ․ ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ)
|
Տարի |
Ընդհանուր առևտրաշրջանառությունը |
Արտահանում |
Ներմուծում |
|
2014 |
18․9 |
0,438 |
18․5 |
|
2015 |
13․1 |
0,833 |
12․3 |
|
2016 |
11․6 |
0,784 |
10․8 |
|
2017 |
14․6 |
1․6 |
12․9 |
|
2018 |
17․0 |
0․678 |
16․3 |
|
2019 |
16․4 |
0․905 |
15․5 |
|
2020 |
16․1 |
0․533 |
15․5 |
|
2021 |
16․3 |
0․632 |
15․7 |
|
2022 |
25․7 |
0․477 |
25․2 |
|
2023 |
31․4 |
1․1 |
30․3 |
|
2024 հունվար-նոյեմբեր |
31․9 |
0,954 |
30․9 |
ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Սլովակիայի հետ, 2024 թվականի հունվար-նոյեմբերին ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 59․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․4%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 59․8 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա կազմել է 46․8 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18․3%-ով (2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա արտահանումը կազմել է 39․6 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Սլովակիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 12,7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 36․9%-ով (2023թ․ հունվար-նոյեմբերին կազմել է 20,2 մլն ԱՄՆ դոլար):
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Սլովակիայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի 2023 թվականին կազմել է 64.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63․8%-ով (2022 թվականին կազմել է 39.6 մլն ԱՄՆ դոլար):
2023 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա կազմել է 42․9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 75․8%-ով (2022թվականին կազմել է 24․4 մլն ԱՄՆ դոլար)։
2023 թվականին Սլովակիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 21․9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44․5%-ով (2022թվականին կազմել է 15․2 մլն ԱՄՆ դոլար)։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր
Þ Հագուստի այլ պարագաներ, նախատեսված տղաների և տղամարդկանց համար
Þ Վրանման ծածկեր, շվաքարաններ, արևկալներ, վրաններ՝ սինթետիկ նյութերից
Þ Անկողնային կահավորման պարագա, քնապարկ
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն Սլովակիայից ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են՝
Þ Գործվածք սինթետիկ կոմպլեքս թելից
Þ Պլաստամասսե իրեր
Þ Մգդակած տեքստիկ գործխվածք
Þ Գործվածք ներծծված, պլաստմասսով ծածկապատված
Þ Հիգիենայի պարագաներ կանանց և երեխաների համար
Þ Ճարմանդ, շղթա, մասեր
Þ Ավտոմեքենա մարդատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2023ԹԹ․ ԵՎ 2024Թ․ ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ)
|
Տարի |
Ընդհանուր առևտրաշրջանառությունը |
Արտահանում |
Ներմուծում |
|
2014 |
9․5 |
0․043 |
9․5 |
|
2015 |
6․4 |
0․038 |
6․3 |
|
2016 |
4․5 |
0․190 |
4․4 |
|
2017 |
9․1 |
0․106 |
9․0 |
|
2018 |
9․7 |
0․399 |
9․3 |
|
2019 |
8․8 |
0,398 |
8․4 |
|
2020 |
17․6 |
8․3 |
9․3 |
|
2021 |
24․2 |
14․3 |
9․9 |
|
2022 |
39․6 |
24․4 |
15․2 |
|
2023 |
64․9 |
42․9 |
21․9 |
|
2024 հունվար-նոյեմբեր |
59․8 |
46․8 |
12․7 |

Արտահանման դիվերսիֆիկացումը եղել է Հայաստանի տնտեսական ռազմավարության ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը։ Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են ձեռնարկվել արտահանման դիվերսիֆիկացումը խթանելու համար, սակայն արդյունքները որոշ չափով հիասթափեցնող են եղել։ Այս հիասթափեցնող արդյունքների հիմնական ցուցանիշներն են՝ (1) ապրանքների և ծառայությունների առևտրի ծավալների աճը և (2) օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին)։ Կարևոր է նշել, որ օտարերկրյա ներդրումները և արտահանման դիվերսիֆիկացումը սերտորեն փոխկապակցված են. օտարերկրյա ներդրումները կարող են խթանել արտահանման ոլորտների դիվերսիֆիկացիան, մինչդեռ դիվերսիֆիկացված արտահանման բազան, իր հերթին, կարող է ներգրավել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ։
Հայաստանի տնտեսական զարգացման վրա զգալիորեն ազդում են նրա առևտրային հարաբերությունները, մասնավորապես՝ Եվրամիության (ԵՄ) հետ։ Որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, միաժամանակ պահպանելով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաները և նվազեցնել սահմանափակ թվով առևտրային գործընկերներից կախվածությունը։ Այնուամենայնիվ, հայ արտահանողները բազմաթիվ մարտահրավերների են բախվում ԵՄ շուկա մուտք գործելիս, այդ թվում՝ ներքին շուկայի հետ անծանոթ լինելը, առևտրային խոչընդոտների հետ գործ ունենալու կարողությունների պակասը և ոչ սակագնային միջոցառումներից (NTM) բխող բարդությունները։ Այս հոդվածը մանրամասնորեն ուսումնասիրում է այս հարցերը՝ վերլուծելով դրանց ազդեցությունը Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման ռազմավարության վրա և առաջարկելով առաջարկություններ այդ մարտահրավերները հաղթահարելու համար։
1. ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆԱՐԿ
Հայաստանը աշխատում է ԵՄ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերի ուղղությամբ՝ CEPA-ի շրջանակներում, որը հեշտացնում է շուկա մուտքը, բայց չի տրամադրում լիարժեք ազատ առևտրի արտոնություններ, ինչպիսիք են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA):
CEPA-ն ներառում է առևտրին առավել բարենպաստ ազգի (MFN) և ազգային վերաբերմունքի սկզբունքներ տրամադրելու պարտավորություններ, ինչպես նաև առևտրի տեխնիկական խոչընդոտների (TBT), սանիտարական և բուսասանիտարական (SPS) միջոցառումների և այլ կարգավորող շրջանակների ներդաշնակեցման հետ կապված որոշ առարկաներ: Այնուամենայնիվ, այս դրույթները հիմնականում մշակված են մեղմ օրենքի տեսքով և չունեն կիրառելի կոնկրետություն:

ՀՀ-ն չունի որևէ սակագնային արտոնություն, ինչպես նաև սակագնային արտոնություններ չի տրամադրում ԵՄ արտահանողներին՝ ԵԱՏՄ-ին իր մասնակցության շնորհիվ: 2022 թվականին ԵՄ-ն դադարեցրեց Հայաստանին GSP+ սակագնային արտոնությունների տրամադրումը, որոնք նախկինում զգալի առավելություններ էին տրամադրում հայ արտահանողներին: Այնուամենայնիվ, հայկական ընկերություններն արդեն դժվարանում էին լիարժեքորեն օգտագործել GSP+ ռեժիմը՝ տարբեր կարգավորող և կառուցվածքային մարտահրավերների պատճառով, որոնք կքննարկվեն այս հոդվածում:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
2.1 Սակագնային և ոչ սակագնային խոչընդոտներ
ԵՄ շուկա մուտք գործելիս հայ արտահանողների առջև ծառացած հիմնական խոչընդոտներից մեկը ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային խոչընդոտների առկայությունն է։
Þ Սակագնային խոչընդոտներ. ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով Հայաստանը հետևում է ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր արտաքին սակագնային կառուցվածքին։ Արդյունքում, Հայաստանը չունի ԵՄ-ի հետ արտոնյալ սակագների շուրջ անկախ բանակցելու հնարավորություն։
Þ Ոչ սակագնային խոչընդոտներ (ՈՍԽ). Սրանք գնալով ավելի կարևոր են դառնում միջազգային առևտրի ձևավորման գործում։ ՈՍԽ-ները ներառում են ԱՌԽ, ՍՊ միջոցառումներ, մաքսային ընթացակարգեր և այլ կարգավորող սահմանափակումներ։ Շատ հայկական բիզնեսներ դժվարանում են հաղթահարել այս խոչընդոտները, ինչը զգալիորեն խոչընդոտում է ԵՄ արտահանումը ընդլայնելու նրանց կարողությանը։
Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2023 թվականի Համաշխարհային առևտրի զեկույցի, ՈՉԽ-ները հաճախ ավելի մեծ սահմանափակում են ստեղծում առևտրի համար, քան իրենք՝ սակագները։ Շատ ՈՉԽ, չնայած նախատեսված են հանրային առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանելու համար, նաև մեծացնում են արտահանողների համար համապատասխանության ծախսերը և ընթացակարգային բեռը։
2.2 ԵՄ ներքին շուկայի հետ սահմանափակ ծանոթություն
Հայ արտահանողները հաճախ չունեն բավարար գիտելիքներ ԵՄ շուկայական կառուցվածքի, կարգավորող շրջանակի և բիզնես մշակույթի վերաբերյալ: Հատուկ մարտահրավերներն են՝
Þ Շուկայի կառուցվածքի վերաբերյալ իրազեկվածության պակաս. Մինչդեռ ԵՄ-ն գործում է որպես միասնական շուկա, յուրաքանչյուր անդամ պետություն ունի սպառողների յուրահատուկ նախասիրություններ և կարգավորող նրբերանգներ: Առանց թիրախային շուկայական հետախուզության, հայ արտահանողները դժվարանում են արդյունավետորեն դիրքավորել իրենց արտադրանքը:
Þ Համապատասխանություն ԵՄ ստանդարտներին. Շատ հայկական բիզնեսներ տեղյակ չեն կամ չեն կարողանում համապատասխանել ԵՄ տեխնիկական, սանիտարական և պիտակավորման ստանդարտներին: Այս ստանդարտներին չհամապատասխանելը հանգեցնում է մերժման ԵՄ սահմաններում, զգալիորեն խոչընդոտելով շուկա մուտք գործելը:
Þ Համապատասխանության բարձր ծախսեր. Արտադրության մեթոդների ճշգրտումը և պահանջվող հավաստագրերի ստացումը հաճախ թանկ և ժամանակատար են, ինչը դժվարացնում է հայ արտահանողների, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցակցությունը:
2.3 Ինստիտուցիոնալ և վարչական խոչընդոտներ
Հայկական բիզնեսները հաճախ բախվում են բյուրոկրատական անարդյունավետության, որն էլ ավելի է բարդացնում արտահանման ընթացակարգերը։ Դրանք ներառում են՝
Þ Արտահանման փաստաթղթերի բարդ պահանջներ. Երկարատև վարչական գործընթացները մեծացնում են արտահանման ծախսերը և ուշացումները։
Þ Սահմանափակ պետական աջակցություն. Նվիրված խորհրդատվական ծառայությունների և արտահանման խթանման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը խոչընդոտում է բիզնեսներին արդյունավետորեն ներգրավվել ԵՄ շուկայում։
Þ ՓՄՁ-ների կարողությունների սահմանափակումներ. Շատ հայկական ՓՄՁ-ներ չունեն արտադրական կարողություններ՝ ԵՄ շուկան մշտապես մատակարարելու համար, ինչը նվազեցնում է նրանց կայուն ներկայություն հաստատելու կարողությունը։
3. Մարտահրավերների հաղթահարում. քաղաքականության առաջարկություններ
ԵՄ շուկայում Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիան և մրցունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի ռազմավարություններ.
3.1 Շուկայի հետախուզության և իրազեկվածության բարելավում
Þ ԵՄ շուկայի միտումները, առևտրային կարգավորումները և սպառողների նախասիրությունները վերահսկելու համար մասնագիտացված հետազոտական կենտրոնների ստեղծում։
Þ Հայ արտահանողները ԵՄ գնորդների և դիստրիբյուտորների հետ կապելու համար գործարար կապերի հնարավորությունների խթանում։
3.2 Ինստիտուցիոնալ աջակցության ամրապնդում
Þ Արտահանման ընթացակարգերի պարզեցում՝ բյուրոկրատական բեռը նվազեցնելու համար։
Þ Խորհրդատվական կենտրոնների ստեղծում՝ բիզնեսներին ԵՄ չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանելու հարցում օգնելու համար։
3.3 Ֆինանսական և տեխնոլոգիական արդիականացումներ
Þ Գրանտների և ցածր տոկոսադրույքով վարկերի հասանելիություն՝ բիզնեսներին արտադրական հզորությունները արդիականացնելու և ԵՄ հավաստագրման չափանիշներին համապատասխանելու հարցում օգնելու համար։
Þ Պետական-մասնավոր գործընկերության խրախուսում՝ արտահանման հիմնական ոլորտներում տեխնոլոգիական կարողությունները բարելավելու համար։
3.4 ԵՄ չափանիշներին համապատասխանության բարձրացում
Þ Ներդրումներ ներքին հավաստագրման և փորձարկման կենտրոններում՝ հայ արտահանողներին տեղական մակարդակով ԵՄ պահանջները բավարարելու հնարավորություն տալու համար։
Þ Կրթական ծրագրերի մշակում՝ բիզնեսներին կարգավորիչ համապատասխանության, պիտակավորման և շուկա մուտք գործելու ռազմավարությունների վերաբերյալ ուսուցանելու համար։
4. V4 երկրների դերը Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանը աջակցելու գործում
Հաշվի առնելով ԵՄ ներքին շուկային ինտեգրվելու իրենց փորձը՝ Վիշեգրադի խմբի (V4) երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, կարող են արժեքավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտահանման խոչընդոտները հաղթահարելու գործում: Նրանց ներդրումը կարող է ներառել.
Þ Լավագույն փորձի փոխանակում. V4 երկրները հաջողությամբ համապատասխանեցրել են իրենց կարգավորող շրջանակները ԵՄ չափանիշներին և կարող են ուղեցույց տրամադրել Հայաստանին:
Þ Ոլորտային աջակցություն. Համագործակցություն որոշակի ոլորտներում, ինչպիսիք են սննդի վերամշակումը, տեխնոլոգիաները և արտադրությունը՝ Հայաստանի արտահանման կարողությունները զարգացնելու համար:
Þ Շուկա մուտքի հեշտացում. V4 երկրները կարող են հանդես գալ որպես մուտքի կետեր հայկական արտադրանքի համար դեպի ավելի լայն ԵՄ շուկա՝ համատեղ ձեռնարկությունների և առևտրային գործընկերությունների միջոցով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Չնայած Հայաստանը առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնման գործում, դեռևս զգալի մարտահրավերներ են մնում արտահանման դիվերսիֆիկացիայի և շուկայական մրցունակության ապահովման հարցում:
Մաքսային և ոչ մաքսային խոչընդոտների պահպանումը, ԵՄ շուկայական մեխանիզմների հետ ծանոթ չլինելը և հայկական ընկերություններում կառուցվածքային սահմանափակումները շարունակում են լուրջ խոչընդոտներ ստեղծել:
Այս խնդիրների լուծումը նպատակային քաղաքականության միջամտությունների, ֆինանսական աջակցության մեխանիզմների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով կարևորագույն նշանակություն կունենա Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման գործում:
V4 երկրների փորձն ու աջակցությունը օգտագործելով և ներքին կարգավորիչ համակարգի համապատասխանեցումը բարելավելով՝ Հայաստանը կարող է ամրապնդել իր տնտեսական դիմադրողականությունը և նվազեցնել սահմանափակ թվով առևտրային գործընկերներից կախվածությունը:
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՎ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կառավարության կողմից «Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին հավանություն տալը, ԵՄ Խորհուրդի որոշումը՝ ԵՄ- առաքելության մանդատը երկարաձգելու մասին, մինչ այդ՝ Խաղաղության եվրոպական գործիքակազմում Հայաստանի ներգրավումը, վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկը, վերջին շրջանի այլ իրադարձություններ վկայում են, որ համագործակցության շարունակական զարգացմամբ կողմերի փոխադարձ հետաքրքրությունը պետք է նաև իրագործվի տնտեսական և այլ ոլորտներում առկա հնարավորությունների գույքագրման միջոցով՝ հետագա իրականացման նպատակով։
ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում մերձեցման գործընթացում Վիշեգրադյան քառյակի երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Սլովակիայի հետ համագործակցությունը հեռանկարային է մասնավորապես այն պատճառով, որ այդ երկրներն անցյալում ունեին կոմունիստական կուսակցությունների իշխանության տակ գտնվելու փորձ, և հետագայում՝ անցումային շրջանում նաև ձեռք են բերել այն փորձը, որը նպաստում է, որպեսզի ավելի լավ ընկալեն Հայաստանում առկա իրողությունները և խնդիրները, ինչպես նաև ԵՄ-ի հետ ինտեգրվելու ընթացքում առկա կարիքները։ Կարևոր է նաև, որ Վիշեգրադյան քառյակի երկրները հանդիսանում են ԵՄ-ի հետագա ընդլայնման ջատագով՝ չնայած առկա մոտեցումների որոշակի տարբերություններին, որոնք պայմանավորված են թե Վիշեգրադյան քառյակի որոշ երկրներում ընթացող ներքաղաքական գործընթացերով, թե նրանով, որ Լեհաստանն Արևելյան Գործընկերության մեկնարկի նախաձեռնողներից էր և, ըստ որոշ փարձագետների կարծիքների, միշտ որոշ չափով ցուցաբերել է «աշխարհաքաղաքական» մոտեցում, թե այլ գործոններով։ Ամեն դեպքում, Վիշեգրադյան քառյակի երկրների կառավարական և փորձագիտական շրջանակները մշտապես պատրաստակամ են գտնվել իրենց երկրների փորձը հաշվի առնող բարեփոխումների հնարավորությունները քննարկելու։ Անգամ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանում փորձագիտական համագործակցության որոշ ձևաչափեր պահպանվել էին՝ մասնավորապես, հենց Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ ձևաչափում։[2]
Հայաստանյան փորձագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի գործընկերների հետ բավական ինտենսիվ է։ Ակնառու է, մասնավորապես, լեհական և չեխական կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Մի շարք ծրագրեր իրագործվել են նաև Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ՝ ինչը թույլ է տվել ցուցաբերել բազմակողմ մոտեցում որոշ խնդիրների նկատմամբ՝ սինթեզելով չորս երկրների ներկայացուցիչ փորձագետների փորձը և գիտելիքները։ Վերջին տարիներին Հայաստանի-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթություն համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելու նպատակով համագործակցության օրինակներից կարելի է հիշատակել Քաղաքականության հետազոտական կենտրոնի 2020-2021 և 2022-2023 թթ․ իրականացված ծրագրերը, որոնց ընթացքում փորձագիտական քննարկումների և քաղաքականության համառոտագրերի միջոցով անդրադարձներ էին կատարվել քաղաքացիական անվտանգության ոլորտի, առողջապահության ոլորտի, ՏՏ ոլորտի, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակություն զարգացման, կիբերավտանգության, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին, իսկ 2024․ նաև կազմակերպվել է հանրային քաղաքականության մշակման և գնահատման դասընթաց՝ հանրային ծառայողների համար։ Հիմնադրամի ընձեռած հնարավորությունից նաև օգտվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ աշխատակիցների վերապատրաստման նպատակով, որոշ հասարակական կազմակերպությունների կողմից նաև իրականացվել են երիտասարդական փոխանակումների ծրագրեր։
ՄԱՀՀԻ-ն, իր հերթին, հիմնադրամի օժանդակությամբ 2023 թ․ կազմակերպել էր հանրային ծառայողների համար ռազմավարական հաղորդակցության դասընթաց՝ առաջիններից այդ ոլորտում։ Նմանատիպ ծրագրեր հետագայում ևս իրականացնելու նպատակահարմարությունը պայմանավորված է մասնավորապես նրանով, որ Հայաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտները շարունակում են մնալ քարոզչության թիրախում՝ լինի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողությունների բնույթը, ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, վիզաների ազատականացման երկխոսության ընթացքը և այլն, և պետք է նաև ակնկալել, որ «Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի ընդունումը կհանգեցնի քարոզչական նոր ինտենսիվ ալիքի։ Սրա առնչությամբ պետք է նաև հաշվի առնել, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության, ինչպես նաև համագործակցության այլ դրսևորումների, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման մասին և վիզաների ազատականացման գործընթացի մասին ռուսական և ադրբեջանական քարոզչության բնույթի և մեթոդների ակնհայտ համընկնումը վերջերս մատնանշվեց նաև Ատլանտյան խորհրդի Թվային հետաքննությունների հետազոտական լաբորատորիայի հետազոտությունում։
Վիշեգրադյան քառյակի երկրների հետ թե՛ քառյակի ձևաչափով, թե՛ երկկողմ համագործակցության զարգացման մի շարք ոլորտներ կարող են հեռանկարային լինել։ Սա կարող է վերաբերվել և առևտրային հարաբերություններին ու ներդրումային հնարավորություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիական ոլորտներում, թե մի շարք առանցքային ոլորտերում բարեփոխումների համար փորձագիտական օժանդակությանը՝ հանրային կառավարման, օրենքի գերակայության, դատական և այլ ոլորտներում, թե հայ մասնագետների վերապատրաստման հնարավորություններին՝ ինչի հնարավորությունն առկա է մի շարք գործող կրթաթոշակային ծրագրերի շրջանակում, սակայն կարող է նաև զգալիորեն ընդլայնվել՝ երկկողմ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում կարող է քննարկվել մի շարք մասնագիտական ոլորտներում փոխանակումների և ստաժավորման հնարավորություններն ընդլայնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով կառավարման բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաև տնտեսական և ներդրումային առավել հեռանկարային հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանում արտադրվող ապրանքները ԵՄ-ի չափանիշներին համապատասխանացնելու հրամայականը։
ՏՏ ոլորտի և կիբերանվտանգության զարգացման հնարավորությունները կարող են համագործակցության առանցքային ուղղություններից մեկը դառնալ արդեն կարճաժամկետ հեռանկարում՝ մի քանի պատճառներով։ Նախ և առաջ, կարելի է նշել, որ ծրագրային ապահովումն այն արտադրատեսակներից է, որոնց ԵՄ-ի չափանիշներին համապատասխանությունն ապահովելը քիչ ծախսատար է (այն, ըստ էության, սահմանափակվում է կիբերանվտանգության չափանիշների ապահովմամբ), իսկ եկամտաբերությունն ավելի բարձր է, քան գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման կամ Հայաստանում առավել տարածված արդյունաբերության այլ ճյուղերի դեպքում։ Միևնույն ժամանակ, Վիշեգրադյան քառյակի երկրների մի շարք համալսարաններում առկա են ՏՏ ոլորտի և կիբերանվտանգության մասնագետների ուսուցման բարձրորակ ծրագրեր, ինչպես նաև ԵՄ-ի և այլ շուկաներում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններ, որոնց միջոցով ուսուցման և ստաժավորման հնարավորությունները միջազգային զգալի պահանջարկ ունեն։ Վիշեգրադյան քառյակի որոշ երկրների հանրային ծառայությունների միասնական հարթակները կարող են նաև օրինակ ծառայել տվյալ ոլրտի հայ փորձագետների համար՝ թե՛ դրանցում ներառված տեղեկատվության և ծառայությունների ծավալի, թե՛ օգտատերերի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու առումով՝ նույնականացման պարզ եղանակի և որակյալ frontend ծրագրավորման շնորհիվ։ Բացի այդ, համագործակցության նպատակահարմարությունը պայմանավորված է նաև նրանով, որ կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի և Վիշեգրադյան քառյակի երկրների առջև ծառացած խնդիրները մեծապես համընկնում են․ դրանցից են, մասնավորապես, անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանությունը, օգտատերերի ուսուցումը «թվային հիգիենայի»՝ կիբերտիրույթից անվտանգ կերպով օգտվելու կանոնների, գործընթացների և սովորությունների համադրություն ապահովելու համար՝ ինչը թույլ է տալիս պրոակտիվ վերաբերմունք դրսևորել թվային հետքերի, անվտանգության և այլ հանգամանքների նկատմամբ, ինչպես նաև կիբերտիրույթների պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ տեխնիկական միջոցները չեն հանգեցնի չարաշահումների՝ հտկապես անձնական տվյալների հավաքագրման միջոցով։
[1] Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի ափամերձ ու կենտրոնաեվրոպական 13 ԵՄ անդամ և 4 ոչ ԵՄ-անդամ մասնակից պետությունների միություն, 2020 Official website of the Three Seas Initiative, https://3seas.eu/
[2] Տե՛ս, օրինակ, Majer, Marian (ed). Security Sector Reform in Countries of Visegrad and Southern Caucasus: Challenges and Opportunities. Bratislava: Centre for European and North Atlantic Affairs, 2013 և Padrtová, Barbora (ed). Security Sector Reform Action Plans for the South Caucasus Countries. Bratislava: Centre for European and North Atlantic Affairs, 2014:

