Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը իր հետազոտական ծրագրերի շրջանակներում բազմամյա փորձառություն է ձեռք բերել կազմակերպելու միջոցառումներ հետևյալ ձևաչափերով

 

Հետազոտության ներկայացում և սեմինար ձևաչափն իրենից ներկայացնում է փորձագիտական կլոր սեղան կամ քաղաքականության սեմինար, որի ընթացքում ՀՀ փորձագիտական հանրությանը, իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին, լրատվամիջոցներին են ներկայացվում որևէ ոլորտում կամ բնագավառում  իրականացված հետազոտության արդյունքները և քաղաքականության հանձնարարականները, կամ տվյալ բնագավառի քաղաքականություն մշակող ու իրականացնող պետական մարմնի ներկայացուցիչի ծրագրային ելույթը, դրանց շուրջ ծավալում համակողմանի ու խորքային քննարկում։

Ճեպազրույց-քննարկում ձևաչափը օրվա հրատապ զարգացումների կապակցությամբ փորձագիտական ճեպազրույց է, որն ընթանում է առանց գլխավոր բանախոսի կամ բանախոսների, և քննարկման բոլոր մասնակիցները հանդես են գալիս խնդրո առարկա թեմայի կամ զարգացման վերաբերյալ համապարփակ դիտարկումներով։

Ֆորում և գիտաժողով ձևաչափը 50-100 և ավելի մասնակիցներով, պլենար և աշխատանքային նիստերով քննարկումներ են՝ մոդերացված փորձառու վերլուծաբանների, փորձագետների ու մեկնաբանների կողմից, անդրադառնալով ֆորւմի կամ կոնֆերանսի գլխավոր թեմայի տարբեր դիտանկյուններին։