Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
26 սպտ 2025 262

Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Թագուհի Ասլանյանի քաղաքացիական գործով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ՝ Livenews կայքի լրագրողին պարտավորեցնելու ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից հրապարակայնորեն արված վիրավորական արտահայտությունների համար և վճարել 600,000  դրամ որպես վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում և 16,000 դրամ գումար՝ որպես  նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։

Դեռևս 2021թ-ից Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործով դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Ստյոպա Սաֆարյանի։ Նրա շահերը դատարանում պաշտպանել են ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Դիանա Վարդանյանը և Արման Խաչատրյանը։ 

Պատասխանող կողմը՝ Թագուհի Թովմասյանը և նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանը ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան։ Վերջինս մերժել էր ներկայացված վերաքննիչ բողոքն ու անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դրան նախորդած մեկ այլ՝ Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի, քաղաքացիական գործով Թագուհի Ասլանյանը և իր պաշտպան Լուսինե Վիրաբյանը կարողացել էին հասնել Զարուհի Նախշքարյանի կողմից դատական ակտի կայացման՝ հօգուտ Թագուհի Ասլանյանի, որի կապակցությամբ Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը քննված կարգապահական վարույթի շրջանակներում հաստատված համարեց դատարանի կողմից պատասխանողի՝ Ստյոպա Սաֆարյանի դատավարական իրավունքների խախտումը։ Չնայած ԲԴԽ որոշման մեջ Ստյոպա Սաֆարյանի իրավունքների կոպիտ խախտման փաստի արձանագրմանը՝ վճիռը կատարվեց և Ստյոպա Սաֆարյանից բռնագանձվեց 600,000 դրամ գումար «վնասի փոխհատուցման համար»։

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից և կվճարի  600.000 ՀՀ դրամ փոխհատուցում. փաստաբան | Factor.TV

Ինչպես հայտնի է, մի շարք կարգապահական վարույթներով Զարուհի Նախշքարյանի ստացած նկատողությունների արդյունքում վերջինիս լիազորությունները դադարեցվեցին։ Դատարանում նրա շահերը ներկայացնում էին Ռուբեն Մելիքյանը և Սիրանուշ Սահակյանը։

Ռուստամ Բադասյանն անձնական շահագրգռվածություն ունի Զարուհի Նախշքարյանի  գործով. Սիրանույշ Սահակյան

Այժմ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Թագուհի Ասլանյանը պետք է 600,000 դրամ փոխհատուցի Ստյոպա Սաֆարյանին հասցված վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի համար և ներողություն խնդիր վիրավորանքի համար։       

Վիրաբյան – Live News

Տեղեկացնենք, որ Livenews կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի գործատու Գառնիկ Իսաղուլյանի (ԶԼՄ-ներում ներկայանում է Գառնիկ Իսագուլյան) դեմ կայացված դատարանի մեկ այլ որոշում նույնպես գտնվում է կատարման փուլում, որի արդյունքում նա նույնպես ներողություն կխնդրի Ստյոպա Սաֆարյանից զրպարտող արտահայտությունների համար և կփոխհատուցի պատճառված վնասի համար։

Գառնիկ Իսագուլյանը զրպարտել էր, թե ես Թբիլիսիում ԱՄն դեսպանությունից 48  միլիոն ԱՄՆ դոլար եմ բերել Հայաստան. Ստյոպա Սաֆարյան

 

ՄԱՀՀԻ «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագիր

 

Փորձագետ (ներ)

ՄԱՀՀԻ լրատվական կենտրոն