Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
21 մրտ 2023 359

 

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ 

• Իշխող ԱԶԿ-ը տարավ հերթական հաղթանակը և շարունակեց հաղթարշավը։

• Էրդողանը երրորդ անգամ դարձավ ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված նախագահ։

2023թ ընտրությունները խորհրդանշում են Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդը։

2023թ դառնում է Էրդողանի «Նոր Թուրքիայի հարյուրամյակի» մեկնարկը։

• «Նոր Թուրքիային» անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։

• Էրդողանը կոշտացնելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Դեռևս 2023թ հունվարին Թուրքիայի օրակարգում հայտնվեց հունիսի 18-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու հարցը, ինչը մարտին պաշտոնապես հաստատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի ստորագրությամբ։ Քանի որ այն ժամանակ ծավալուն հետազոտություն ենք հրապարակել Թուրքիայի նախընտրական զարգացումների թեմայով [1], ուստի այստեղ ցանկանում ենք կենտրոնանալ զուտ մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների ու դրանց հետևանքների վրա։ Նախ կներկայացնենք խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունների արդյունքները։

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մայիսի 14-ին տեղի ունեցան Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր 26 կուսակցություն, ընդ որում, 13-ը՝ դաշինքներով։ Դաշինքներից ցանկանում ենք առանձնացնել 5-ը՝ Cumhur, Millet, Ata, Emek ve Özgürlük, Sosyalist Güç Birliği։ Իշխող Cumhur («Ժողովուրդ») դաշինքի մեջ մտնում էին (իշխող) «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ՝ Էրդողանի գլխավորությամբ), 2018թ-ից նրա հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ՝ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ) և «Մեծ միասնություն» կուսակցությունը (ՄՄԿ՝ Մուսթաֆա Դեսթիջիի գլխավորությամբ), ինչպես նաև նորաթուխ անդամ «Վերստին Ռեֆահ» կուսակցությունը (ՎՌԿ՝ Ֆաթիհ Էրբաքանի գլխավորությամբ)։ Այս 4 կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին իրենց լոգոյով։ Բացի այդ դաշինքին աջակցում էին «Դեմոկրատական Ձախ կուսակցությունը» (DSP) և քրդական-իսլամական HÜDA PAR (թուրքական տարբերակով՝ HÜR DAVA) կուսակցությունը (որն անվանում են «Թուրքական Հզբոլլահ») վերջիններս ընտրություններին մասնակցել են ոչ թե սեփական, այլ ԱԶԿ-ի ընտրացուցակներով (նրանց հավաքած քվեները գումարվել են ԱԶԿ-ի ցուցանիշում)։

 

Խորհրդարանական ընտրություններում Cumhur դաշինքի հիմնական մրցակիցն ընդդիմադիր վեցնյակի ձևավորած Millet («Ազգ») դաշինքն է, որի մեջ մտնում են քեմալական «Հանրապետա-ժողովրդական» կուսակցությունը (ՀԺԿ, նախագահ՝ Քեմալ Քըլըչդարօղլու), ազգայնական «Լավ» կուսակցությունը (ԼԿ, նախագահ՝ Մերալ Աքշեներ), իսլամական-պահպանողական «Երջանկություն» կուսակցությունը (ԵԿ, նախագահ՝ Թեմել Քարամոլաօղլու), «Ապագա» կուսակցությունը (ԱԿ, նախագահ՝ Ահմեթ Դավութօղլու), «Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցությունը (ԺԱԿ, նախագահ՝ Ալի Բաբաջան), ինչպես նաև բավական փոքր ընտրազանգվածով «Դեմոկրատական» կուսակցությունը (ԴԿ, նախագահ՝ Գյուլթեքին Ույսալ)։ Այս դաշինքից ընտրություններում սեփական լոգոյով հանդես են եկել միայն նրա երկու առաջատարները՝ ՀԺԿ-ն ու ԼԿ-ը մնացյալ 4-ը ներկայացվել են ՀԺԿ-ի ընտրացուցակներով (ինչը լարվածություն է առաջացրել ՀԺԿ-ի ներսում)։

 

Երրորդ խոշոր դաշինքը ստացել է «Աշխատանք և ազատություն» (Emek ve Özgürlük) անվանումը, որում ներառվել է երկու կուսակցություն՝ Իբրահիմ Աքընի ու Չիղդեմ Քըլըչգյուն Ուչարի գլխավորած «Կանաչների ձախ» կուսակցությունը (ԿՁԿ, Yeşil Sol Parti) և Էրքան Բաշի գլխավորած «Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունը (ԹԱԿ, Türkiye İşçi Partisi)։ Քանի որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) փակման գործը քննվում է ՍԴ-ում, կուսակցական վերնախավը որոշեց ավելորդ ռիսկերից խուսափելու համար խորհրդարանական ընտրություններում հանդես գալ կուսակցությանը հայացքներով (նաև լոգոյով) մոտ ԿՁԿ-ի անվան ներքո։

 

Շատ ավելի փոքր, բայց կարևոր դաշինքներից է աջ ծայրահեղական, «աթաթուրքյան» Ata («Հայր/Նախնի») դաշինքը, որում ընդգրկված են Zafer («Հաղթանակ») կուսակցությունը (նախագահ՝ Ումիթ Օզդաղ) և Adalet («Արդարություն») կուսակցությունը (նախագահ՝ Վեջդեթ Օզ)։ Հինգերորդ դաշինքն էլ «Սոցիալիստական ուժերի միությունն» է, որի մեջ մտել են «Թուրքիայի կոմունիստական» կուսակցությունը (ԹԿԿ, նախագահ՝ Քեմալ Օքույան), «Թուրքիայի կոմունիստական շարժումը» (ԹԿՇ, նախագահ՝ Այսել Թեքերեք) և Ձախ կուսակցությունը (ՁԿ, նախագահ՝ Օնդեր Իշլեյեն)։

 

Առանձին հանդես եկող կուսակցություններից հիշարժան են նախկին ՀԺԿ-ական Մուհարրեմ Ինջեի գլխավորած Memleket («Երկիր/Հայրենիք») կուսակցությունը, նախկին գործարար Հաքան Ուզանի գլխավորած Genç («Երիտասարդ») կուսակցությունը և իր եվրասիական, հակաարևմտյան հայացքներով հայտնի Դողու Փերինչեքի գլխավորած Vatan («Հայրենիք») կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցել է նաև 151 անկախ թեկնածու [2]։

 

Ապրիլի 17-ին Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ) նախագահ Ահմեթ Յեները հայտարարեց. «Թուրքիայում ընտրողների թիվը կազմում է 60.697.843 մարդ, որի 50.6%-ը (30.710.790) կանայք են, իսկ 49.4%-ը (29.987.053)՝ տղամարդիկ։ Թուրքիայում առաջին անգամ քվեարկելու իրավունք է ստացել 4.904.672 մարդ։ Եթե նախագահական ընտրությունները կարիք ունենան երկրորդ փուլի (մայիսի 28), ապա այդ թիվը կաճի գրեթե 50000-ով, որոնցից 47523-ը՝ Թուրքիայում, իսկ 2435-ը՝ արտերկրում։ Արտերկրում ընտրողների թիվը կազմում է 3.416.098 մարդ (1.595.158 կին և 1.820.940 տղամարդ)» [3]։

 

2023թ քվեարկության համար Թուրքիայում ստեղծվել է 192214, իսկ արտերկրում՝ 9593 ընտրատեղամաս։ Նախքան քաղաքական դաշինքների ու կուսակցությունների արդյունքներին անդրադառնալը հարկ ենք համարում ներկայացնել Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) 7 աշխարհագրական տարածաշրջանների ու խոշորագույն նահանգների ընտրական ցուցանիշները։

        

Աղյուսակ 1

Տարածաշրջան

Ընտրողների քանակ

Մասնակցութ

յուն, %

Օգտագործ

ված քվեներ

Վավեր քվեներ

Նահանգների քանակ

Միջերկրածովյան

7.863.259

882%

6.924.691

6.758.844

11

Էգեյան

8.528.528

909%

7.757.377

7.566.096

8

Մարմարա

19.893.506

910%

18.106.024

17.730.479

8

Սևծովյան

6.196.323

896%

5.556.192

5.404.595

13

Ներքին Անատոլիա

10.175.532

905

9.208.190

9.024.950

18

Արևելյան Անատոլիա

4.054.133

820%

3.325.097

3.207.142

14

Հարավ-արևելյան Անատոլիա

5.846.508

838%

4.899.664

4.718.984

9

 

Աղյուսակ 2

Նահանգ

Ընտրողների քանակ

Մասնակցութ

յուն, %

Օգտագործված քվեներ

Վավեր քվեներ

Ստամբուլ

11.714.760

908%

10.638.055

10.422.909

Անկարա

4.416.747

914%

4.040.946

3.972.570

Իզմիր

3.548.830

905%

3.213.292

3.142.588

Բուրսա

2.438.973

912%

2.224.108

2.177.232

Անթալիա

1.964.742

896%

1.761.637

1.718.563

Քոնիա

1.679.134

895%

1.502.615

1.464.589

Ադանա

1.662.681

879%

1.462.276

1.425.640

 

Այս աղյուսակները ցույց են տալիս, որ ռեգիոնների առումով մասնակցության ամենացածր ցուցանիշը կազմել է 82%, իսկ առաջատար նահանգներում այն ավելի բարձր է՝ 879Համարվում է, որ մայիսի 14-ի ընտրությունները մասնակցության ցուցանիշով եղել են ամենաբարձրը 1999թ.-ից ի վեր։ Մյուս կողմից էլ վերջին տարիներին Թուրքիայում ընտրություններին մասնակցելու միջին ցուցանիշը կազմել է 75-85%։ Աղյուսակները նաև վկայում են, որ ընտրողների թվաքանակով առաջատար տարածաշրջանը Մարմարա տարածաշրջանն է, իսկ առաջատար նահանգը՝ տվյալ տարածաշրջանում գտնվող Ստամբուլի նահանգը։ Ի դեպ, միայն Ստամբուլի նահանգն ընտրողների քանակով գերազանցում է Թուրքիայի մնացյալ 6 տարածաշրջաններից յուրաքանչյուրին։

 

Մայիսի 30-ին հրապարակվեցին խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք հրապարակվեցին Պաշտոնաթերթում [4]։   

 

Աղյուսակ 3

 

Թուրքիայում

Արտերկրում ու մաքսակետերում

Ընդհանուր

Ընտրողների քանակ

60721745

3423759

64145504

Քվեարկողների քանակ

53994049

1841846

55835895

Վավեր քվեներ

52628182

1814406

54442588

Անվավեր քվեներ

1365867

27440

1393307

Մասնակցություն

8892%

5380%

8705%

 

Աղյուսակ 4-ում պատկերված են հիմնական դաշինքների, ինչպես նաև Memleket կուսակցության արդյունքները (անկախ թեկնածուները ստացել են միայն 226831 քվե՝ 042%)։

 

Աղյուսակ 4

2023թ

Cumhur

Millet

Emek ve Özgürlük

ATA

Memleket

Քվե, որից

 

26935100

ԱԶԿ – 19392462

ԱՇԿ – 5484․820

ՎՌԿ – 1527․048

ՄՄԿ – 530․770

19078164

ՀԺԿ - 13802183

ԼԿ – 5275981

5759979

ԿՁԿ – 4803922

ԹԱԿ – 956057

1325635

ՀԿ – 1216399

ԱԿ - 109236

502669

Տոկոս, որից

4946

ԱԶԿ – 3562%

ԱՇԿ – 1007%

ՎՌԿ – 280%

ՄՄԿ – 097%

3504

ՀԺԿ – 2535%

ԼԿ – 969%

 

1058

ԿՁԿ – 882%

ԹԱԿ – 176%

243

ՀԿ – 223%

ԱԿ - 020%

092

Մանդատ, որից

323

ԱԶԿ – 268

ԱՇԿ – 50

ՎՌԿ – 5

ՄՄԿ – 0

212

ՀԺԿ – 169

ԼԿ – 43

 

65

ԿՁԿ – 61

ԹԱԿ – 4

0

0

 

Նախքան այս պատկերը մեկնաբանելն ընդգծենք, որ այս ցուցանիշների մեջ մտնում է նաև արտասահմանաբնակների քվեարկությունը, որի արդյունքներն ունեն հետևյալ տեսքը

 

Աղյուսակ 5

Կուսակցություն

Քվե

Տոկոս

ԱԶԿ

806325

4444

ԱՇԿ

201475

1110

ՎՌԿ

21312

117

ՄՄԿ

8300

046

ՀԺԿ

427720

2357

ԼԿ

64349

355

ԿՁԿ

179828

991

ԹԱԿ

52315

288

ՀԿ («Հաղթանակ»)

17752

098

Այլ

35649

194

Ընդհանուր

1814406

100,00

 

Թուրքական մամուլն ընդգծել է, որ արտասահմանաբնակների քվեները մեծ ազդեցություն են ունեցել միայն 3 նահանգում, որ ԱԶԿ-ին հաջողվել է այդ կերպ Սպարտայում առաջ անցնել ԼԿ-ից, իսկ Բաթմանում՝ ԿՁԿ-ից։ ՀԺԿ-ին էլ հաջողվել է նույն կերպ Քահրամանմարաշում առաջ անցնել ԱՇԿ-ից [5]։ Կա նաև այլ տեսակետ, որին կանդրադառնանք ԿՁԿ-ի արդյունքները քննելիս։

 

Cumhur դաշինք

 

Այս դաշինքի ցուցանիշը կազմում է 4946%, ինչը 42%-ով զիջում է 2018թ նրա ցուցանիշին (երբ նրանում ընդգրկված չէր ՎՌԿ-ը, նաև HÜDA PAR-ը և DSP-ը)։ Cumhur դաշինքի մանդատների թիվը նվազել է 6%-ով՝ 21-ով 2018թ ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը համատեղ ստացել էին 344 մանդատ։ Եթե 2018թ Cumhur դաշինքի մեջ մտնող ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ը հավաքել էին քվեների կեսից ավելին՝ 5366%, ապա 2023թ համալրված կազմով Cumhur դաշինքի ցուցանիշը չի հասել 50%-ի։

 

Millet դաշինք

 

2018թ ընտրություններում Millet դաշինքը (ՀԺԿ, ԼԿ, ԵԿ՝ առանց ԴԿ-ի) հավաքել է քվեների 3395%-ը (ԺԱԿ-ը և ԱԿ-ը Millet դաշինքի կազմը համալրել են միայն 2023թ հունվարի 26-ին)։ 2023թ Millet դաշինքի (ընդդիմադիր վեցնյակի) ցուցանիշը կազմել է մի փոքր ավելի՝ 3502%։ Եթե 2018թ ՀԺԿ-ի, ԼԿ-ի ու ԵԿ-ի ընդհանուր ցուցանիշը կազմել է ավելի քան 17 միլիոն քվե, ապա 2023թ Millet դաշինքը հավաքել է ավելի քան 19 միլիոն քվե։ 2018թ ՀԺԿ-ն ու ԼԿ-ը համատեղ ստացել են 189, իսկ 2023թ Millet դաշինքը ստացել է 212 մանդատ։

 

Աղյուսակ 6-ը ներկայացնում է 5 հիմնական դաշինքների ցուցանիշները ԹՀ տարբեր տարածաշրջաններում։

 

Տարածաշրջան

 Cumhur

Millet

Emek ve Özgürlük İttifakı

 Ata

SGB

Միջերկրածովյան

3.196.500 (քվե)

47.29%

39 (մանդատ)

2.616.313 

38.71%

31

654.381 

9.68%

5

149.077

2.21%

0

19.588

0.29%

0

Էգեյան

3.081.953

40.73%

32

3.559.097 

47.04%

40

548.756 

7.25%

2

184.932

2.44%

0

24.894

0.33%

0

Մարմարա

8.445.308

47.63%

88

6.720.460 

37.9%

73

1.630.977

9.2%

12

528.270

2.98%

0

44.539

0.25%

0

Սևծովյան

3.397.975

62.87%

45

1.711.883

31.67%

21

63.638 

1.18%

0

110.362

2.04%

0

10.947

0.2%

0

Ներքին Անատոլիա

5.100.753 

56.52%

61

3.182.687 

35.27%

35

285.405 

3.16%

0

272.536

3.02%

0

18.107

0.2%

0

Արևելյան Անատոլիա

1.578.813 

49.23%

25

558.027 

17.4%

5

917.107 

28.6%

21

27.970

0.87%

0

17.879

0.56%

0

Հարավ-արևելյան Անատոլիա

2.133.153

45.2%

33

715.314 

15.16%

7

1.643.740

34.83%

25

50.746

1.08%

0

23.451

0.5%

0

 

Այս աղյուսակը վկայում է, որ Cumhur դաշինքն Էգեյանից բացի հաղթել է բոլոր ռեգիոններում։ Ուշագրավ է, որ Cumhur դաշինքը քրդամետ Emek ve Özgürlük İttifakı դաշինքին հաղթել է արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ տարածաշրջաններում։ Տոկոսային հարաբերակցությամբ Cumhur դաշինքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սևծովյան, Millet դաշինքինը՝ Էգեյան տարածաշրջանում, իսկ Özgürlük İttifakı դաշինքինը՝ «Հարավ-արևելյան Անատոլիայում» (այստեղ նրա ստացած քվեները փոքր-ինչ գերազանցել են Մարմարա տարածաշրջանում դաշինքի ցուցանիշը)։ 

 

Այդպիսով, չնայած 2018թ հետ համեմատ քվեների անկմանը՝ Cumhur դաշինքին, այնուամենայնիվ, հաջողվեց վերստին գերազանցել Millet դաշինքը և խորհրդարանում ստանալ 111 մանդատ ավելի, իսկ եթե հաշվի առնենք Millet և Emek ve Özgürlük դաշինքները միասին վերցրած, ապա՝ 46 մանդատ ավելի։ Ներկայացնենք նաև դաշինքների հիմնական կուսակցությունների ցուցանիշները։

 

ԱԶԿ

 

Մայիսի 14-ին ԱԶԿ-ը հավաքել է 19392462 քվե և 3562%, որից 18586137-ը (3532%)՝ Թուրքիայում, իսկ 806325-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (4444%)։ 2018թ հետ համեմատ՝ ԱԶԿ-ի ցուցանիշը նվազել է գրեթե 7%-ով, ինչի հետևանքով այն ստացել է 27 մանդատ պակաս 2018թ ԱԶԿ-ը հավաքել է քվեների 4256%-ը (21338693 քվե) և ստացել 295 մանդատ։ Եթե 2018թ ԱԶԿ-ը հաղթել է Թուրքիայի 81 նահանգից 64-ում, ապա 2023թ՝ միայն 58-ում։ ԱԶԿ-ի քվեները նվազել են 75 նահանգում, որոնցից ավելի քան 20-ում անկումը կազմել է ավելի քան 10% (Ստամբուլում նրա քվեները նվազել են 66%-ով, Անկարայում՝ 79%-ով, Անթալիայում՝ 59%-ով, Իզմիրում՝ 34%-ով)։ ԱԶԿ-ի քվեներն աճել են միայն 6 նահանգում՝ Իգդիր (14.5%), Բաթման (4.3%), Շըրնաք (3.2%), Բայբուրթ (2.5%), Դիարբեքիր (1.8%), Հաքքարի (0.6%)։ Խոսքը հիմնականում քրդաբնակ նահանգների մասին է, ինչը, մեր կարծիքով, հնարավոր է դարձել նաև քրդական HÜDA PAR-ի աջակցության շնորհիվ, որի 4 ներկայացուցիչներ պատգամավոր են դարձել ԱԶԿ-ի ընտրացուցակներով։

 

Աղյուսակ 5-ը ներկայացնում է ԱԶԿ-ի ցուցանիշները Թուրքիայի ռեգիոններում՝ ցույց տալով, որ ԱԶԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր արդյունքները գրանցել է Սևծովյան տարածաշրջանում (Էրդողանն արմատներով Ռիզեից է), իսկ ամենացածր արդյունքները՝ Էգեյան տարածաշրջանում (այստեղ ՀԺԿ-ն ունի ամուր դիրքեր)։ ԱԶԿ-ն ամենամեծ թվով քվեները ստացել է Մարմարա տարածաշրջանում՝ գլխավորապես Ստամբուլում ուժեղ դիրքեր ունենալու/հաղթելու շնորհիվ (ԱԶԿ-ի ու մնացյալ կուսակցությունների դեպքում ռեգիոնների մասին ներկայացվող տվյալները նախնական են և աննշան ձևով են տարբերվում վերջնական արդյունքներից)։

 

Աղյուսակ 7

Տարածաշրջան

Ընտրատեղամաս

Քվեներ

Տոկոս

Մանդատ

Միջերկրածովյան

23.044

2.141.575 

31.69

30

Էգեյան

25.515

2.268.838

29.99

28

Մարմարա

55.103

6.453.726

36.40

74

Սևծովյան

23.187

2.329.022

43.09

38

Ներքին Անատոլիա

31.592

3.396.584

37.64

46

Արևելյան Անատոլիա

15.161

1.098.304

34.25

22

Հարավ-արևելյան Անատոլիա

18.612

1.699.363

36.01

30

 

Եվ, թեև 2023թ ԱԶԿ-ը քանակական անկում է գրանցել, նա շարունակել է մնալ որպես առաջատար կուսակցություն։ ԱԶԿ-ն իր ամենամոտ մրցակից ՀԺԿ-ին գերազանցել է 99 մանդատով։ Եթե հաշվի առնենք, որ ՀԺԿ-ի մանդատներից 39-ը բաժին են ընկնում նրա ընտրացուցակներով հանդես եկած ԺԱԿ-ին, ԱԿ-ին, ԵԿ-ին, ԴԿ-ին, ԼԿ-ին (նախկին ՀԺԿ-ական), Մուսթաֆա Սարըգյուլի գլխավորած «Թուրքիայի փոփոխություն» կուսակցությանը (ԹՓԿ), ապա նրա իրական ցուցանիշը կազմում է միայն 130 մանդատ։ Այդ դեպքում ԱԶԿ-ի ու ՀԺԿ-ի միջև մանդատների տարբերությունը հասնում է 138-ի։ Ինչպես դիպուկ նշում են իշխանամետ փորձագետները, 2023թ ընտրությունների արդյունքներով չընդհատվեց, պահպանվեց ԱԶԿ-ի առանձնահատկությունը՝ լինել Թուրքիայի միակ քաղաքական կուսակցությունը, որը 2002-2023թթ բոլոր խորհրդարանական ընտրություններում կարողացել է մրցակցել երկրի բոլոր նահանգներում, հետևաբար, նրան կարելի է անվանել «Թուրքիայի մասշտաբով կուսակցություն» (համաթուրքական կուսակցություն)։ 2023թ ԱԶԿ-ին հաջողվել է պատգամավորական մանդատներ ստանալ Թուրքիայի 81 նահանգներից 79-ում և 87 ընտրատարածքներից 85-ում (բնակչության մեծ թվաքանակով պայմանավորված՝ Ստամբուլի ու Անկարայի նահանգները բաժանված են 3-ական, իսկ Իզմիրի ու Բուրսայի նահանգները՝ 2-ական ընտրական օկրուգների)։ Դրա մասին վկայում է հաջորդ աղյուսակը [6]։

 

Աղյուսակ 8

 

2002

2007

2011

2015-I

2015-II

2018

2023

Միջինը

Պատգամավոր ստացած նահանգներ

79

80

78

76

78

79

79

7843

Տոկոս

98

99

96

94

96

98

97

97

Պատգամավոր չստացած նահանգներ

2

1

3

5

3

2

2

257

Տոկոս

002

001

004

006

004

002

002

003

1-ին տեղ գրաված նահանգներ

58

68

66

56

63

64

58

6186

Տոկոս

72

84

81

69

78

79

72

76

2-րդ տեղ գրաված նահանգներ

13

12

13

23

17

15

22

1643

Տոկոս

16

15

16

28

21

19

27

20

1-ին կամ 2-րդ տեղ գրաված նահանգներ

71

80

79

79

80

79

80

7829

Տոկոս

88

99

98

98

99

98

99

97

 

Այս աղյուսակը վկայում է, որ ԱԶԿ-ն ամենացածր ցուցանիշը գրանցել է 2015թ հունիսի 7-ի ընտրություններում՝ չկարողանալով մանդատ ստանալ միայն 5 նահանգում։ ԱԶԿ-ը սովորաբար հաղթում է Թուրքիայի նահանգների մեծ մասում, և եթե հաշվի առնենք նաև երկրորդ տեղ զբաղեցնելը, ապա նա առաջատար դիրքեր ունի Թուրքիայի նահանգների ճնշող մեծամասնությունում։ Ամեն դեպքում 2023թ ընտրություններում քվեների մոտ 7%-անոց անկումը, թերևս, կզգաստացնի ԱԶԿ-ի ղեկավարությանը՝ 2024թ ՏԻՄ ընտրություններին ավելի լավ պատրաստվելու համար։

 

ԱՇԿ և ՎՌԿ

 

Մայիսի 14-ին ԱՇԿ-ը հավաքել է 5484820 քվե և 1007%, որից 5283345-ը (10․04%)՝ Թուրքիայում, իսկ 201475-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (11․10%)։ ԱՇԿ-ն այդպիսով հավաքեց ավելի քան 10%, որով փաստորեն կարող էր հաղթահարել նախկինում գործած 10%-անոց ընտրաշեմը (2022թ ընտրաշեմը նվազեցվեց մինչև 7%-ի)։ ԱՇԿ-ի այս ցուցանիշը համադրելի է 2018թ նրա ցուցանիշի հետ՝ 5565331 քվե և 111%։ Թեև 2023թ ԱՇԿ-ի քվեները նվազել են 1%-ով, նրա մանդատներն ավելացել են 1-ով։ ԱՇԿ-ի քվեները նվազել են 45 նահանգում (նաև Անկարայում՝ 29%, Ստամբուլում՝ 206%, Գազիանթեփում (Այնթափ)՝ 29%, Բուրսայում՝ 21%, Իզմիրում՝ 08%, Իգդիրում՝ 191%)։ Մեգապոլիսներում այն կորցրել է 8 մանդատ Անկարայում ԱՇԿ-ի մանդատների թիվը 5-ից նվազել է 3-ի, Ստամբուլում՝ 8-ից 5-ի, Գազիանթեփում՝ 2-ից 1-ի, Դևլեթ Բահչելիի հայրենի Օսմանիեում՝ 2-ից 1-ի։ ԱՇԿ-ի քվեներն աճել են 36 նահանգում (ամենամեծ աճը գրանցվել է Մուշում՝ 1287%)։ 

 

ԱՇԿ-ը հատկապես «Ներքին Անատոլիայում» բավական շատ քվեներ է խլել ԱԶԿ-ից (20-րդ դարում թուրքական կողմը խեղաթյուրել է հունարեն «Անատոլիա» բառի իմաստը, որը նշանակում է արևելք և Փոքր Ասիա թերակղզու միայն արևմտյան հատվածին առնչվող Անատոլիան տարածել է նաև նրա կենտրոնական ու արևելյան հատվածների վրա՝ ներառյալ Հայկական լեռնաշխարհը)։ ԱՇԿ-ը կարողացել է մանդատներ ստանալ 9 նահանգում (Բալըքեսիր, Բոլու, Չանքըրը, Չորում, Էլազըղ (Խարբերդ), Գիրեսուն, Գյումուշհանե, Սպարտա, Քիլիս, Նևշեհիր, Նիղդե), որտեղ նա մանդատներ չէր ստացել 2018թ (2023թ այս նահանգներում ազգայնական ընտրազանգվածը հիասթափվել է ԱԶԿ-ից)։ ԱՇԿ-ը մանդատներ է կորցրել Դյուզջե, Էսքիշեհիր և Իգդիր (Ցոլակերտ) նահանգներում։ 2023թ ԱՇԿ-ը մանդատ է ստացել 81 նահանգներից միայն 39-ում, որոնցից 5-ը՝ Ստամբուլում, 3-ը՝ Անկարայում, 2-ական մանդատ՝ Ադանայում, Անթալիայում, Քայսերիում (Կեսարիա), Քոնիայում, Բուրսայում (Իզմիրում՝ 1 մանդատ)։ 2018թ նման ԱՇԿ-ին այս անգամ նույնպես չի հաջողվել հաղթել որևէ նահանգում։ Ներկայացնենք ԹՀ տարբեր տարածաշրջաններում ԱՇԿ-ի ցուցանիշները։

 

Աղյուսակ 9

Տարածաշրջան

Ընտրատեղամաս

Քվեներ

Տոկոս

Մանդատ

Միջերկրածովյան

23.044

877.159

12.98 

9

Էգեյան

25.515

643.573

8.51

4

Մարմարա

55.103

1.268.773

7.16

10

Սևծովյան

23.187

820.285

15.18

7

Ներքին Անատոլիա

31.592

1.258.133

13.94

14

Արևելյան Անատոլիա

15.161

324.658

10.12

3

Հարավ-արևելյան Անատոլիա

18.612

291.934

6.19

3

           

ԱՇԿ-ն այդպիսով տոկոսային ամենամեծ աջակցությունը ստացել է Սևծովյան ռեգիոնում, իսկ ամենացածր աջակցությունը՝ հարավ-արևելյան նահանգներում։ Միևնույն ժամանակ քանակական ամենամեծ աջակցությունը ստացվել է Մարմարայից ու «Ներքին Անատոլիայից»։

 

ՎՌԿ-ին հաջողվել է մեկական մանդատ ստանալ Ստամբուլի բոլոր երեք ընտրական օկրուգներում, ինչպես նաև Քոնիայում ու Քոջայելիում՝ ընդհանուր 5 մանդատ։ ՎՌԿ-ն ամենաշատ քվեները ստացել է Բինգյոլում (Բյուրակն)՝ 10%, Մալաթիայում՝ 92%, Քարաբյուքում՝ 82%, Քահրամանմարաշում (Մարաշ)՝ 54%, Ռիզեում՝ 5%։ ՄՄԿ-ը լավ արդյունքներ է գրանցել Սիվասում (Սեբաստիա)՝ 10%, Սինոպում՝ 44%, Թոքաթում՝ 28%, Քարամանում՝ 27%, Քոնիայում՝ 2%։ Ուշագրավ է, որ ԱԶԿ-ի ցուցանիշն այս նահանգների մեծ մասում անկում է ապրել ավելի քան 10%-ով։

 

ՀԺԿ 

Մայիսի 14-ին ՀԺԿ-ը հավաքել է 13802183 քվե և 2535%, որից 13374463-ը (2541%)՝ Թուրքիայում, իսկ 427720-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (23․57%)։ ՀԺԿ-ի քվեները նվազել են 17 և աճել 64 նահանգում։ 2018թ հետ համեմատ՝ ՀԺԿ-ը ստացել է 27% ավելի (2018թնրա ցուցանիշը կազմել է 11.354.190 քվե և 2265%)։ Նրա պատգամավորների թիվը 146-ից հասել է 169-ի, սակայն, ինչպես արդեն նշվեց, դրանցից 39-ը բաժին են ընկնում մյուս կուսակցություններին 14-ը՝ ԺԱԿ-ին (ՀԺԿ-ի ցուցակով ներկայացրել է 25 թեկնածու), 10-ը՝ ԱԿ-ին (19 թեկնածու), 10-ը՝ ԵԿ-ին (24 թեկնածու), 3-ը՝ պահպանողական ԴԿ-ին, 1-ական՝ ԼԿ-ին ու ԹՓԿ-ին [7]։

 

ՀԺԿ-ի ընտրացուցակով ԺԱԿ-ի, ԱԿ-ի ու ԵԿ-ի կողմից 34 մանդատ ստանալն իրականացվել է ԱԶԿ-ի հաշվին՝ հաշվի առնելով, որ ԵԿ-ն իր հայացքներով մոտ է ԱԶԿ-ին, իսկ Բաբաջանն ու Դավութօղլուն եղել են Էրդողանի թիմակիցները (նախկին ատգործնախարարներ, վարչապետեր)։ Հետաքրքրական է, որ 43-ամյա ընդմիջումից հետո ՀԺԿ-ին հաջողվել է մանդատ (Թահսին Օջաքլը) ստանալ պահպանողական Ռիզեում։ Մ Սարըգյուլը պատգամավոր է դարձել Էրզինջանում (Երզնկա), որտեղ ՀԺԿ-ն չի կարողացել մանդատ ստանալ 2018թ։ Եթե 2018թ ՀԺԿ-ը հաղթել է միայն 6 նահանգում (Էդիռնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Իզմիր, Այդըն, Մուղլա), ինչպես նաև Անկարայի թիվ մեկ ընտրական օկրուգում, ապա 2023թ՝ նույն տեղերում, ինչպես նաև Չանաքքալեում (Դարդանել), Անթալիայում, Մերսինում, Էսքիշեհիրում (10 նահանգ+1 ընտրական օկրուգ)։

 

2019թ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ստամբուլի ու Անկարայի քաղաքապետերի պաշտոնները ստացած ՀԺԿ-ն այս անգամ պարտվել է Ստամբուլի բոլոր 3 ընտրական օկրուգներում և Անկարայի 3 ընտրական օկրուգներից 2-ում։ Ստամբուլում ԱԶԿ-ը հավաքել է քվեների 3606%-ը և ստացել 40 մանդատ, իսկ ՀԺԿ-ի ցուցանիշները կազմել են միայն 2833% և 31 մանդատ։ Անկարայում ԱԶԿ-ի ցուցանիշները կազմել են 3253% և 15 մանդատ, իսկ ՀԺԿ-ինը՝ 3056% և 13 մանդատ։ Իզմիրում ՀԺԿ-ը հավաքել է քվեների 4090%-ը և ստացել 14 մանդատ, իսկ ԱԶԿ-ը՝ 2526% և 8 պատգամավոր։

 

Աղյուսակ 10

Տարածաշրջան

Ընտրատեղամաս

Քվեներ

Տոկոս

Մանդատ

Միջերկրածովյան

23.044

1.891.227

27.98

25

Էգեյան

25.515

2.611.035

34.51

32

Մարմարա

55.103

4.984.093

28.11

57

Սևծովյան

23.187

1.238.050

22.91

19

Ներքին Անատոլիա

31.592

2.080.440 

23.05

25

Արևելյան Անատոլիա

15.161

416.738 

12.99

5

Հարավ-արևելյան Անատոլիա

18.612

569.716 

12.07

6

 

Աղյուսակ 10-ը վկայում է, որ ՀԺԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ աջակցությունն ունի Էգեյան տարածաշրջանում, իսկ ամենացածրը՝ «Հարավ-արևելյան Անատոլիայում»։ ՀԺԿ-ն ամենաշատ քվեները ստացել է Թուրքիայի ամենազարգացած Մարմարա և Էգեյան տարածաշրջաններից, իսկ ամենաքիչ քվեները՝ արևելյան ու հարավ-արևելյան համեմատաբար հետամնաց նահանգներից (ՀԺԿ-ը հիմնած Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիները վատ հիշողություններ են արթնացնում քրդերի մոտ): Հավելենք, որ ՀԺԿ-ը կարողացել է հաղթել

·    Միջերկրածովյան տարածաշրջանի միայն երկու նահանգում՝ Անթալիա և Մերսին (Բուրդուրում, Սպարտայում, Ադանայում, Օսմանիեում, Քահրամանմարաշում, Հաթայում հաղթել է ԱԶԿ-ը),

·    Էգեյան տարածաշրջանի նահանգների միայն կեսում՝ Իզմիր, Մուղլա, Դենիզլի և Այդըն (Մանիսայում, Ուշաքում, Աֆյոնքարահիսարում, Քութահիայում հաղթել է ԱԶԿ-ը),

·   Մարմարա տարածաշրջանի 5 նահանգում՝ Էդիռնե, Քըրքլարելի, Թեքիրդաղ, Չանաքքալե և Բալըքեսիր (Ստամբուլում, Քոջայելիում, Յալովայում, Բուրսայում, Սաքարիայում, Բիլեջիքում հաղթել է ԱԶԿ-ը),

·    չի հաղթել Սևծովյան տարածաշրջանի որևէ նահանգում (Բոլուում, Դյուզջեում, Զոնգուլդակում, Բարթընում, Քարաբյուքում, Քասթամոնուում, Չորումում, Սինոպում, Սամսունում, Ամասիայում, Թոքաթում, Օրդուում, Գիրեսունում, Տրապիզոնում, Գյումուշհանեում, Բայբուրթում, Ռիզեում, Արտվինում հաղթել է ԱԶԿ-ը),

·    «Ներքին Անատոլիայի» միայն 1 նահանգում՝ Էսքիշեհիր (Անկարայում, Չանքըրըում, Քոնիայում, Քարամանում, Քըրըքալեում, Քըրշեհիրում, Աքսարայում, Նիղդեում, Նևշեհիրում, Յոզգաթում, Քայսերիում, Սիվասում հաղթել է ԱԶԿ-ը),

·   չի հաղթել «Արևելյան Անատոլիայի» և «Հարավ-արևելյան Անատոլիայի» որևէ նահանգում (այս տարածաշրջաններում հաղթողներին կամփոփենք ԺԴԿ-ի ցուցանիշները դիտարկելիս)։

 

Պետք է փաստել, որ թեև 2023թՀԺԿ-ի ընտրացուցակներում ընդգրկվեցին այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ևս, այնուամենայնիվ, նրան չհաջողվեց նոր ռեկորդային ցուցանիշ գրանցել 21-րդ դարում (21 տարում), ինչի մասին վկայում է հաջորդ աղյուսակը [8]։

 

Աղյուսակ 11

2002թ

1939%

2007թ

2088%

2011թ

2598%

2015թ հունիս

2495%

2015թ նոյեմբեր

2532%

2018թ

2265%

2023թ

2533%

 

Աղյուսակ 11-ից երևում է, որ անգամ համալրված կազմով ՀԺԿ-ը չկարողացավ գերազանցել 2011թ իր ռեկորդային ցուցանիշը։ Եվ, թեև 2018թ համեմատ ՀԺԿ-ի ցուցանիշը մի փոքր աճել է, կարելի է ասել, որ իրականում ՀԺԿ-ը հետընթաց է գրանցել՝ հաշվի առնելով 2023թ նրա ցուցակներով առաջադրված ավելի փոքր կուսակցությունների մասնաբաժինը (ՀԺԿ-ի  մանդատների 295%-ը)։ Եթե 2018թ ՀԺԿ-ին հաջողվել էր ստանալ 146 մանդատ, ապա 2023թ նրա իրական ցուցանիշը կազմել է միայն 130 մանդատ, եթե մի կողմ դնենք մյուս կուսակցությունների ստացած 39 մանդատը։ Սա նշանակում է, որ 21-րդ դարում ՀԺԿ-ը մեծ հաշվով դոփում է տեղում, նրա ցուցանիշները գրեթե անփոփոխ և կանխատեսելի են։ ՀԺԿ-ն ունի կայուն ընտրազանգված և չի կարողանում ընդլայնել այն ի հաշիվ մյուս կուսակցությունների։ ՀԺԿ-ին չփրկեց նաև ընդդիմադիր վեցնյակ ձևավորելը, որն ինքնին պետք է խորհրդանշեր Մ Ք Աթաթուրքի «6 նետերը» (6 հիմնական սկզբունքները, որոնք 6 նետի տեսքով պատկերված են ՀԺԿ-ի դրոշի վրա)։ ՀԺԿ-ը կարիք ունի նոր լիդերների և հատկապես խարիզմատիկ առաջնորդի (մեր կարծիքով՝ անգամ իր մեղմ հայացքներով հայտնի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն չի կարող հավակնել տվյալ դերին), ինչի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի լայն ընտրազանգվածի աջակցությունը (Էրդողանի օրինակը վկայում է, թե որքան կարևոր է խարիզմատիկ լիդերի դերը Թուրքիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում)։ 

 

ԼԿ

Մայիսի 14-ին ԼԿ-ը հավաքել է 5․275․981 քվե և 9․69%, որից 5211632-ը (9․90%)՝ Թուրքիայում, իսկ 64․349-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (355%)։ Այս ցուցանիշները համադրելի են 2018թ ԼԿ-ի ցուցանիշներին՝ 4993479 քվե ու 996%։ 2023թԼԿ-ի քվեները նվազել են 48 և աճել 33 նահանգում։ Նրա մանդատների թիվը չի փոխվել՝ 43։ ԼԿ-ն իր պատգամավորների թիվը 1-ով ավելացրել է Իզմիրում, Հաթայում, Չանաքքալեում և 1-ական մանդատ է կորցրել Էրզրումում (Կարին), Անթալիայում և Մերսինում (Ստամբուլում ու Անկարայում ԼԿ-ը կշարունակի ունենալ 8 և 5 պատգամավոր)։ 2018թ նման ԼԿ-ին այս անգամ էլ չի հաջողվել հաղթել որևէ նահանգում։ 

 

Ի դեպ, ԼԿ-ի լոգոն օգտագործվել է Գյումուշհանեում, Բիթլիսում (Բաղեշ), Աքսարայում, Յոզգաթում, Բայբուրթում, Մուշում և Չանքըրըում, որոնցում ՀԺԿ-ը և ԼԿ-ն ընտրություններին մասնակցել են միասնական ցուցակով։ Սակայն ԼԿ-ի անվան տակ ազգայնականների ձայներ շահելու ընդդիմության ռազմավարությունը չի աշխատել տվյալ 7 նահանգներում Millet դաշինքը՝ ԼԿ-ի ցուցակով, չի կարողացել ավելացնել իր պատգամավորների թիվը։ ԱԶԿ-ից հիասթափված ձայները հիմնականում անցել են ԱՇԿ-ին և ոչ թե ԼԿ-ին (ազգայնական ընտրազանգվածին զգալի վանում է ընդդիմության համագործակցությունը քրդամետ ԺԴԿ-ի հետ):

 

Հիշարժան է նաև այն, որ ԱԶԿ-ը Սպարտայում 4 մանդատից ստացել էր ընդամենը 1-ը (մեկական մանդատ ստացել էին նաև ԱՇԿ-ը, ՀԺԿ-ը, ԼԿ-ը)։ Սակայն ԼԿ-ը պահանջել է քվեների վերահաշվարկ, ինչի արդյունքում ԱԶԿ-ի քվեներն ավելացել են, և Օսման Զաբունը խորհրդարան է անցել որպես ԱԶԿ պատգամավոր։ Արդյունքում Սպարտայում ԱԶԿ-ի մանդատների թիվը հասել է 2-ի, իսկ ԼԿ-ը չի ստացել որևէ մանդատ [9]։ Ուշագրավ է նաև այն, որ ԱՇԿ հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի դուստր Այյուջե Թյուրքեշ Թաշն Ադանայում խորհրդարան է անցել ԼԿ-ից, իսկ Ալփարսլան Թյուրքեշի որդի Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշն ԱԶԿ-ի պատգամավոր է ընտրվել Անկարայի 1-ին ընտրական օկրուգում։ Այդպիսով, Ալփարսլան Թյուրքեշի երկու զավակները հայտնվել են 28-րդ գումարման խորհրդարանում, սակայն տարբեր կուսակցություններով և անգամ դաշինքներով [10]։

 

Աղյուսակ 12-ը ցույց է տալիս, որ ԼԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ ամենամեծ աջակցությունը վայելում է Էգեյան տարածաշրջանում ու «Ներքին Անատոլիայում», իսկ ամենացածր աջակցությունը՝ քրդաբնակ արևելքում ու հարավ-արևելքում։ Քանակական առումով ԼԿ-ի հենասյուներն են Մարմարայի տարածաշրջանն ու «Ներքին Անատոլիան»։

 

Աղյուսակ 12

Տարածաշրջան

Ընտրատեղամաս

Քվեներ

Տոկոս

Մանդատ

Միջերկրածովյան

23.044

725.086

10.73

6

Էգեյան

25.515

948.062

12.53

8

Մարմարա

55.103

1.736.367 

9.79

16

Սևծովյան

23.187

473.833 

8.77

2

Ներքին Անատոլիա

31.592

1.102.247

12.21

10

Արևելյան Անատոլիա

15.161

141.289 

4.41

0

Հարավ-արևելյան Անատոլիա

18.612

145.598

3.09

1

 

2023թ արդյունքները վկայում են, որ Մերալ Աքշեների ԼԿ-ը վերստին ձախողվեց, որ այն իր ցուցանիշներով շարունակեց զիջել Դևլեթ Բահչելիի ԱՇԿ-ին, որ չկարողացավ դառնալ ազգայնական ընտրազանգվածի թիվ մեկ ընտրությունը և դոփում է իր տեղում։ Չենք բացառում, որ Աքշեները, ում մենք ի սկզբանե համարել ենք Էրդողանի «տրոյական ձի» ընդդիմադիր դաշինքում, միտումնավոր տապալած լինի նախընտրական աշխատանքները, որպեսզի ԼԿ-ը չգրանցի բարձր ցուցանիշ (մայիսի 14-ից առաջ Աքշեները մեղադրվել է 2018թ ընտրարշավը միտումնավոր տապալելու համար, ինչի մասին հիշատակել ենք մեր մարտյան հոդվածում)։

 

ԺԴԿ (ԿՁԿ)

 

Մայիսի 14-ին ԺԴԿ-ը հավաքել է 4803922 քվե և 882%, որից 4624094-ը (879%)՝ Թուրքիայում, իսկ 179․828-ը՝ արտերկրում ու մաքսակետերում (9․91%)։ 2023թ ԺԴԿ-ը գրանցել է շուրջ 3%-անոց անկում, նրա ստացած քվեները նվազել են բոլոր 81 նահանգներում՝ ընդհանուր ավելի քան 1 միլիոնով (2018թ նրա ցուցանիշը կազմել է 5.867.302 քվե և 117%), իսկ մանդատները՝ 6-ով։ Սա նշանակում է, որ եթե նվազեցված չլիներ ընտրաշեմը, և ԺԴԿ-ը հանդես չգար ԹԱԿ-ի հետ դաշինքով, ապա այս անգամ նա չէր կարողանա հաղթահարել ընտրաշեմը (2015թ երկու անգամ, և նաև 2018թ՝ ԺԴԿ-ը երեք անգամ անընդմեջ հաղթահարել է ընտրաշեմը՝ հավաքելով քվեների 13.12%-ը, 1076%-ը և 117%-ը)։ Չի բացառվում, որ ԺԴԿ-ի քվեների մի մասն անցել է հենց ԹԱԿ-ին։

 

Թուրքական մամուլի համաձայն՝ ԺԴԿ-ն արտերկրում քվեարկության արդյունքներով 3 մանդատ զիջել է ԱԶԿ-ին (HÜDA PAR-ին)։ Խոսքը Շանլըուրֆա (Ուրֆա), Բաթման և Ադըյաման նահանգների մասին է [11]։ ԺԴԿ-ն ամենամեծ կորուստները կրել է հենց արևմտյան մեգապոլիսներում։ Նախորդ ընտրություններում Ստամբուլում քվեների 1267%-ը հավաքած և 12 մանդատ ստացած ԺԴԿ-ը 2023թ Ստամբուլում հավաքել է քվեների միայն 816%-ը և ստացել 8 մանդատ։ 2018թ Անկարայում ձայների 64%-ը հավաքած և 1 մանդատ ստացած ԺԴԿ-ին այս անգամ չի հաջողվել մանդատ ստանալ Անկարայում, որտեղ նա հավաքել է քվեների 307%-ը։ 2018թ ԺԴԿ-ն Իզմիրում ստացել է 1149% և 2 մանդատ, 2023թ նրա քվեները նվազել են մինչև 75%-ի, իսկ մանդատների թիվը մնացել է նույնը (ԺԴԿ-ի քվեները զգալիորեն նվազել են արևմտյան գրեթե բոլոր նահանգներում): Այդպիսով, ԺԴԿ-ը, որը 2018թ Թուրքիայի երեք ամենաբազմամարդ նահանգներում ստացել էր 15 մանդատ, այս անգամ բավարարվեց դրանցում միայն 10 մանդատ ստանալով։ 

 

ԺԴԿ-ն անկում է գրանցել անգամ «Թուրքական Քրդստանի մայրաքաղաք» («ԺԴԿ-ի ամրոց») համարվող Դիարբեքիրում (Տիգրանակերտ) նախորդ ընտրություններում ԺԴԿ-ը հավաքել էր քվեների 6554%-ը, ինչն այս անգամ նվազել է մինչև 6119%-ի։ Արդյունքում, Դիարբեքիրում ԺԴԿ-ի մանդատների թիվը նվազել է 1-ով՝ 9-ից մինչև 8-ի։ Փոխարենը ԺԴԿ-ը մանդատների թիվը մեծացրել է Էրզրումում, Հաքքարիում ու Բիթլիսում ԺԴԿ-ն 8-ամյա ընդմիջումից հետո մանդատ (Մերալ Դանըշ Բեշթաշ) է ստացել Էրզրումում [12], որտեղ նախընտրական արշավի ժամանակ քարկոծել էին Ստամբուլի ՀԺԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ ԺԴԿ-ին հաջողվել է մանդատներ ստանալ 23 նահանգում, որոնցից 13-ում նա հաղթել է ԺԴԿ-ը 8-ական մանդատ է ստացել Ստամբուլում ու Դիարբեքիրում (1.176.611 ընտրող), 6 մանդատ՝ Վանում (724.847 ընտրող), 4-ական՝ Շանլըուրֆայում (1.253.232 ընտրող) ու Մարդինում (556.505 ընտրող)։

 

Աղյուսակ 13

Տարածաշրջան

Ընտրատեղամաս

Քվեներ

Տոկոս

Մանդատ

Միջերկրածովյան

23.044

439.074

6.5

4

Էգեյան

25.515

408.990

5.41

2

Մարմարա

55.103

1.149.220

6.48

9

Սևծովյան

23.187

36.996

0.68

0

Ներքին Անատոլիա

31.592

209.166

2.32

0

Արևելյան Անատոլիա

15.161

916.588

28.58

21

Հարավ-արևելյան Անատոլիա

18.612

1.643.740

34.83

25

 

Այս աղյուսակը վկայում է, որ ԺԴԿ-ը գրեթե աջակցություն չի վայելում Սևծովյան տարածաշրջանում և «Ներքին Անատոլիայում», իսկ ամենախոշոր աջակցությունը վայելում է հիմնականում քրդաբնակ «Արևելյան Անատոլիայում» և «Հարավ-արևելյան Անատոլիայում», ինչպես նաև Մարմարա տարածաշրջանում (Ստամբուլը համարվում է քրդաբնակ ամենամեծ քաղաքն աշխարհում)։ Ուշագրավ է, որ ԺԴԿ-ը քրդաբնակ այդ տարածաշրջաններում չի կարողացել հավաքել քվեների նույնիսկ 35%-ը, ինչը խոսում է քրդերի պառակտվածության մասին։ Քրդերի զգալի մասը սեփական քվեն տալիս է ԱԶԿ-ին/Էրդողանին՝ պայմանավորված մի շարք գործոններով քրդաբնակ նահանգներում խոշոր ենթակառուցվածքների կառուցում, ԱԶԿ-ի որոշակի բարեփոխումներ և բարեփոխումների նախաձեռնություն, իսլամական գործոնի խաղարկում։ Պետական հիմնարկներում աշխատող, Թուրքիայի վերելքից, երկրի ուժեղ լիդեր ունենալուց գոհ քրդերը, PKK-ի դեմ պայքարի համար ստեղծված «գյուղական պահապանները» նույնպես կարող են իրենց քվեն տալ իշխանություններին։ Քրդաբնակ նահանգներում իշխանությունների օգտին է քվեարկում նաև դրանցում տեղակայված զինվորականների ընտանիքների զգալի մասը։

 

ԺԴԿ-ի այս ցուցանիշների անկման գլխավոր պատճառն իշխանությունների հալածանքներն ու հակաքայլերն են՝ սկսած կուսակցությանը պետական ֆինանսավորումից զրկելու փորձերից մինչև կուսակցական վերնախավի «գլխատում» (ազատազրկում) և դատական ճանապարհով կուսակցությունը փակելու փորձ (ինչն էլ ԺԴԿ-ին դրդեց հանդես գալ այլ անվանմամբ)։ Կարևոր է նաև Էրդողանի կողմից քուրդ ընտրազանգվածին թե՛ ահաբեկելու, թե՛ տարբեր միջոցներով (Դիարբեքիրի բանտի փակում, աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ենթակառուցվածքների կառուցում, իսլամական գործոնի խաղարկում) սիրաշահելու քաղաքականությունը։ Արդյունքում, 2023թ թուլացած ԺԴԿ-ը ստացած քվեների ցուցանիշներով ԱԶԿ-ին զիջել է թե՛ «Արևելյան Անատոլիայում», թե՛ «Հարավ-արևելյան Անատոլիայում»։ ԺԴԿ-ին հաջողվել է հաղթել «Արևելյան Անատոլիայի» 14 նահանգներից միայն 6-ում՝ Հաքքարի, Վան, Թունջելի, Մուշ, Աղրը և Իգդիր (Մալաթիայում, Էլազըղում, Էրզինջանում, Բինգյոլում, Բիթլիսում, Էրզրումում, Կարսում, Արդահանում հաղթել է ԱԶԿ-ը) և «Հարավ-արևելյան Անատոլիայի» 9 նահանգներից 5-ում՝ Դիարբեքիր, Մարդին, Շըրնաք, Սիիրթ (Սղերթ) և Բաթման (Շանլըուրֆայում, Գազիանթեփում, Ադըյամանում, Քիլիսում հաղթել է ԱԶԿ-ը)։ Եվ, այնուամենայնիվ, ԺԴԿ-ը շարունակում է մնալ ամենաշատ մանդատներ ստացած երրորդ խոշոր կուսակցությունը (ԱԶԿ-ից ու ՀԺԿ-ից հետո)։

 

Cumhur և Millet դաշինքների հանդեպ որպես «երրորդ ուղի» ներկայացող Ata դաշինքի ցուցանիշը կազմել է 243%, որից 223%-ը բաժին է ընկնում Ումիթ Օզդաղի ՀԿ-ին, 02%-ը՝ ԱԿ-ին։ Դաշինքը չի ստացել որևէ մանդատ։ Նույնը պետք է ասել քվեների 029%-ը հավաքած SGB դաշինքի մասին։ Որևէ մանդատ չեն ստացել նաև Մ Ինջեի ՀԿ-ը և մյուս փոքր կուսակցությունները, անկախ թեկնածուները։

 

Այդպիսով, 2023թ մայիսի 14-ի խորհրդարանական ընտրությունները մեծ հաշվով չառաջացրեցին մեծ փոփոխություններ, չգրանցվեցին խոշոր անակնկալներ։ Յուրաքանչյուր խոշոր կուսակցություն ավելի ուժեղ գտնվեց այն տարածաշրջաններում ու նահանգներում, որոնցում ավանդաբար ունի ուժեղ դիրքեր։ ԱԶԿ-ը հաղթեց 87 ընտրական օկրուգից 62-ում, ՀԺԿ-ը՝ 12-ում, ԺԴԿ-ը՝ 13-ում։ Cumhur դաշինքը ստացել է 600 մանդատներից կեսից ավելին (323), ինչը (50%+1՝ 301 մանդատ) նրան հնարավորություն է տալիս ձևավորել սեփական կառավարություն: Սա նշանակում է, որ 268 մանդատ ստացած ԱԶԿ-ն ունակ չէ ձևավորել միակուսակցական կառավարություն, որ նա պետք է կոալիցիոն կառավարություն ձևավորի ԱՇԿ-ի հետ։ Ստացվում է, որ նաև ընտրություններից հետո պահպանվում է ԱՇԿ-ից (Բահչելիից) ԱԶԿ-ի (Էրդողանի) կախվածությունը, և եթե ԱՇԿ-ն առաջիկայում դուրս գա կոալիցիայից, ապա Թուրքիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ ԱՇԿ-ի աջակցությունն ԱԶԿ-ին անհրաժեշտ է նաև հետագա ընտրությունների համար։ Այս պատկերին ականատես ենք եղել նաև 2018թ ընտրություններից հետո, երբ ԱԶԿ-ը չէր կարողացել ստանալ առնվազն 301 (295) մանդատ, իսկ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել էր (5259%) ԱՇԿ-ի ընտրազանգվածի աջակցությամբ։ Այս ամենը վկայում է, որ Դևլեթ Բահչելին կշարունակի մնալ Թուրքիայի «ստվերային նախագահ» և մեծ ազդեցություն ունենալ Էրդողանի որոշումների վրա։

 

2023թ ընտրությունների արդյունքներով Cumhur դաշինքը, սակայն, ունի լուրջ խնդիրներ, քանի որ չի կարողացել ստանալ ո՛չ պատգամավորական մանդատների 3/5-ը (360 մանդատ)՝ օրինագծերը (ասենք, նոր Սահմանադրության նախագիծը) քվեարկության դնել կարողանալու և չհաստատման դեպքում հանրաքվեի հանել կարողանալու համար, ո՛չ էլ քվեների 2/3-ը (400 մանդատ)՝ օրինագծերը խորհրդարանում հաստատելու համար։ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ իր «Նոր Թուրքիային» անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կփոխարինի 1980թ ռազմական հեղաշրջումից հետո ընդունված «ռազմական» Սահմանադրությանը Էրդողանը 2007թ, 2010թ և 2017թ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեներով (ՍԲՀ) զգալի փոփոխել է այն։ Սա նշանակում է, որ Էրդողանը փորձելու է համակիրներ գտնել նոր գումարման խորհրդարանում, որտեղ ունի ընտրության մեծ հնարավորություն՝ սկսած ԱԶԿ-ին հայացքներով մոտ ԵԿ-ից, իր նախկին թիմակիցներ Բաբաջանի ու Դավութօղլուի կուսակցություններից և վերջացրած ԼԿ-ով։

 

2023թ մարտին Թուրքիայում նախընտրական զարգացումների վերաբերյալ մեր ծավալուն հոդվածում կանխատեսել էինք իշխող Cumhur դաշինքի հաղթանակը մեկ հիմնական պայմանով՝ եթե դատական ճանապարհով փակվի ԺԴԿ-ը, որի վերնախավին կարգելվի 5 տարով զբաղվել քաղաքականությամբ։ Կանխատեսել էինք, որ ԺԴԿ-ի փակման դեպքում ԱԶԿ-ը, ըստ էության, մրցակից չի ունենա արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում և կստանա տեղի մանդատների ճնշող մեծամասնությունը։ Սակայն Էրդողանը չգնաց այդ քայլին՝ թերևս վախենալով, որ ԺԴԿ-ի փակումը քրդերին կվանի իրենից և բացասաբար կազդի նախագահական ընտրություններում սեփական ցուցանիշի վրա։ Արդյունքում ԱԶԿ-ը պարտվեց քրդաբնակ նահանգների մեծ մասում՝ ներառյալ Էրդողանի մշտական թիրախում գտնվող «Դիարբեքիր-Վան-Մարդին» եռանկյունին (ԱԶԿ-ը ԺԴԿ-ի հաղթած 13 նահանգներում կարողացավ ստանալ 57 մանդատից միայն 16-ը 2 մանդատ բաժին է ընկել ՀԺԿ-ին, իսկ մնացյալ 38-ը՝ ԺԴԿ-ին)։ Էրդողանն այժմ ԱԶԿ-ի համար ելքեր պետք է փնտրի՝ 2024թ ՏԻՄ ընտրություններում քրդաբնակ նահանգներում և հատկապես «Դիարբեքիր-Վան-Մարդին» եռանկյունում հաղթելու համար ԱԶԿ-ն այդ եռանկյունում պարտվել է թե՛ 2014թ, թե՛ 2019թ ՏԻՄ ընտրություններում։ Նման դեպքում Էրդողանը գործի է դնում «Բ» պլանը՝ քուրդ նորընտիր քաղաքապետերը մեղադրվում են ահաբեկչություն (PKK) սատարելու համար, պաշտոնանկ են արվում/ազատազրկվում և նրանց փոխարեն նշանակվում են հոգաբարձուներ։

 

Չնայած կանխատեսումներին՝ ընդդիմությունը չկարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում, ինչը հիասթափություն ու խնդիրներ առաջացրեց ընդդիմադիր վեցնյակում (մայիսի 22-ին թուրքական մամուլը գրեց, որ Դավութօղլուի ԱԿ-ի 11 հիմնադիր ու ղեկավար անդամ հրաժարական են տվել, ինչը, սակայն, հերքվեց կուսակցության տարածած հայտարարությունում) [13]։ Ընդդիմադիր դաշինքը չափազանց խառնիճաղանջ է, ըստ էության, բաղկացած է միմյանց հակասող/բացառող ուժերից (ներառյալ դաշինքին համակրող ԺԴԿ-ը)նրանց հիմնականում միավորել է Էրդողանից ձերբազատվելու գործոնը։ Խարիզմատիկ առաջնորդի բացակայությունը նույնպես բացասաբար է ազդել ընդդիմադիր դաշինքի ցուցանիշների վրա։

 

Իշխող դաշինքը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, ինչն իր կնիքը թողեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների վրա։ Թուրք փորձագետներն ընդգծում էին, որ եթե Քըլըչդարօղլուն հաղթի երկրորդ փուլում, բայց չունենա խորհրդարանական մեծամասնություն, ապա դա հետագա հինգ տարում հանգեցնելու է կողմերի միջև լուրջ խնդիրների Թուրքիայում չի հաստատվի քաղաքական կայունություն։ Մենք նույնպես կարծում ենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները լավ հնարավորություն էին Էրդողանի համար՝ վերստին առաջ քաշելու իր «կա՛մ ես, կա՛մ քաոս» չարչրկված թեզը, որը նա հաջողությամբ բանեցնում էր դեռևս 2015թ նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններից առաջ։

 

Շարունակությունը՝ այստեղ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

 

[1] Հայկ Գաբրիելյան, 2023թ մայիսի 14-ի «Հին և Նոր Թուրքիայի» վճռորոշ բախմանն ընդառաջ, ՄԱՀՀԻ, 21032023 

[2] Seçimde 13 siyasi parti tek başına, diğerleri ittifak çatısında yarışacak, NTV, 10.04.2023.

[3] YSK Başkanı Yener: Seçmen sayısı 64 milyon 113 bin 941, Yeni Şafak, 17.04.2023.

[4] Genel seçim sonucu Resmi Gazete'de, TRT Haber, 30.05.2023.

[5] Sertuğ Çiçek, 47 oyla vekil kaybeden parti var: Partiler illerdeki son vekillikleri kaç oyla kazandı, yurt dışı seçmen nerelerde sonucu değiştirdi?, T24, 24052023

[6] Baki Laleoğlu, 2023 Seçimlerini Anlamak | İki Sandık Arası Sonuçlar, SETA, 18.05.2023.

[7] Millet İttifakı seçim analizi: CHP listesinde 6 partiden 39 vekil, NTV, 16.05.2023.

[8] 14 Mayıs 2023 seçim sonuçları: CHP'nin oyları son 21 yılda nasıl değişti?, Euronews, 14052023

[9] YSK Kararını Verdi: Osman Zabun Resmen Milletvekili, Gazete32, 24052023

[10] Alparslan Türkeş'in kızı İYİ Parti'den, oğlu AKP'den aday olmuşlardı... Milletvekili seçildiler mi? İşte yanıtı, Halk TV, 15052023

[11] Yurt dışı oyları Yeşil Sol Parti'ye 3 vekil kaybettirdi, Gazete Duvar, 19052023

[12] HDP'nin oyları neden geriledi?, Rudaw, 16.05.2023.

[13] Gelecek Partisi'nden "11 kurucu istifa etti" haberine yalanlama, T24, 22052023

Փորձագետ (ներ)

Հայկ Գաբրիելյան