Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
09 սպտ 2022 585

 

Օր, ամիս, տարեթիվ

Արձագանքող երկիր

Առնչվող երկիր / երկրներ

Իրադարձություն, դիրքորոշում, արձագանք

24-Dec-22

Հայաստան

Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան

 24 դեկտեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին


Հարց
Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։


Պատասխան
Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն։


Հարց. Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։


Պատասխան. Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:


Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։


Հարց
Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։


Պատասխան. Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։


Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:


Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։

Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2022/12/24/am_int/11802

23-Dec-22

Ֆրանսիա

Ադրբեջան, Հայաստան, Արցախ

24 Դեկտեմբեր 2022


Մակրոնը Ալիևին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Մակրոնը խոսել է հումանիտար կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին տուժած բնակչության մոտ անարգել մուտք ապահովելու հրատապության մասին։

Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու մտադրության մասին։

Անդրադառնալով տարածաշրջանում «օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման» առնչությամբ Ադրբեջանի մտահոգություններին ՝ երկու նախագահները կարեւորել են գործող նորմերի պահպանումը:

«Ի վերջո, Մակրոնն ու Ալիևի պայմանավորվել են շարունակել բանակցությունները շահագրգիռ կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կխոսեն միմյանց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/1100460/


 
------------------

Publié le 23 décembre 2022


Entretien téléphonique avec le Président de la République d’Azerbaïdjan, Ilham Aliev.


Le Président de la République s’est entretenu par téléphone avec le Président de la République d’Azerbaïdjan M. Ilham ALIEV, ce vendredi 23 décembre 2022.

Le Président de la République a fait part de ses vives préoccupations face au regain de tension dans le sud Caucase. Il a appelé au respect de l’accord de cessez-le-feu du 9 novembre 2020 et à permettre la libre circulation le long du corridor de Latchine. Il a dit l’urgence de garantir l’accès sans entraves des organisations humanitaires et des agences des Nations unies aux populations affectées. Le Président ALIEV a dit son intention de veiller à la libre circulation dans le corridor.

Concernant les préoccupations de l’Azerbaïdjan quant à l’exploitation illégale de minerais dans la région, les deux présidents ont dit l’importance du respect des normes en vigueur.

Enfin, les deux présidents sont convenus de poursuivre, en lien avec les acteurs concernés, les négociations afin de trouver une solution politique durable dans la région, et se reparleront dans les prochaines semaines.


Բնօրինակ աղբյուրը՝ https://www.elysee.fr/emmanuel-macron/2022/12/23/entretien-telephonique-avec-m-ilham-aliev-president-de-la-republique-dazerbaidjan-1

23-Dec-22

Հայաստան

Հայաստան, Ֆրանսիա, ԵԱՀԿ, ՄԱԿ

23 դեկտեմբերի, 2022


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ


Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:


Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:


Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:


Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/12/23/arm_fr/11800

23-Dec-22

Հայաստան

Հայաստան, Ադրբեջան, Արցախ

23 դեկտեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ


Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:


Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/12/23/mirzoyan_klaar/11799

23-Dec-22

Հայաստան, ԱՄՆ

Հայաստան, Ադրբեջան, Արցախ

23 դեկտեմբերի, 2022

Արարատ Միրզոյանի և Ֆիլիպ Ռիքերի հեռախոսազրույցը


Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։


Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:


ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։


Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:

Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/12/23/mirzoyan_reeker/11798

23-Dec-22

Հայաստան

Հայաստան, Արցախ

23 դեկտեմբերի, 2022

ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպել է Արցախի պատվիրակությանը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:


Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/12/23/arm_artsakh/11797

Փորձագետ (ներ)

Ստյոպա Սաֆարյան