Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
26 դկտ 2024 101
Հետաքրքիր պատկեր է բացվում ադրբեջանական ինքնաթիռի վթարի իրավիճակի ու հետագա զարգացումների համար։
 
Առկա ինֆորմացիան, որ տարածություն է շպրտվել ռուսական լրատվամիջոցների կողմից, վերաբերում է նրան, որ ռուսական ՀՕՊ-ը ցանկացել է խոցել Չեչնիայի երկնքում ուկրաինական աթսներին, սակայն "պատահականորեն" խոցվել է ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը։ Սակայն, անգամ այս վարկածի դեպքում մանրամասները այլ չարամտության մասին են խոսում․․․
 
Կրկին առկա ինֆորմացիան վկայում է, որ ինքնաթիռի անձնակազմը խնդրել է վթարային վայրէջք մոտակա որևէ օդանավակայանում, որը կարող էլ լինել թե Գրոզնին, թե Նալչիկը կամ այլ․․․ Օդանավին հանձնարարվել է Կասպիցի վրայով հասնել Աքտաու․․․ Ավելին, ռուսական ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերը իսպառ խլացրել են օդանավի հետ հետագա կապը , խափանվել են օդանավի GPS նավիգացիոն համակարգերը, ու վերջինս մի տևական ընթացք կորել է ռադարներից․․․
 
Ադրբեջանցիները դա համարում են Ռուսաստանի կողմից հետքերը կորցնելու համար ինքնաթիռը Կասպից ծովում խորտակելուն ուղղված չարամիտ քայլ․․․
 
Բայց դժվար թե այս վարկածի դեպքում հնարավոր լիներ կորցնել հետքերը, քանի որ բեկորային վնասվածքները այսպես թե այնպես մատնելու էին հրթիռի հարվածը, իսկ հայտնաբերված սև արկղերը վկայում են, որ ուղևորներից վիրավորում ստացածներ են եղել։
 
Այնպես որ, հերքվում է նաև պատահականության վարկածը, քանի որ Ռուսաստանի կողմից կայացված բոլոր որոշումները չարամտության դաշտում են՝ սկսած Չեչնիայի երկինքը չփակելուց ու դրա մասին ադրբեջանական կամ այլ ավիանկերություններին չտեղեկացնելուց՝ եթե ՀՕՊ համակարգերի գործածման անհրաժեշտություն կար (իսկ թռիչքից ժամեր առաջ չեչենական կողմն ինքն է սոցիալական լրատվամիջոցներով տեղեկացրել հակաօդային գործողությունների մասին) մինչև վնասված օդանավին վթարային վայրէջքի հնարավորություն չտալը (ինչը միգուցե փրկեր բոլորի կամ ավելի շատ մարդու կյանք) ու նրան Կասպից ծովի վրայով Ղազախստան հասցնելը․․․
 
Ադրբեջանը, որքան որ իրենց լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունն է փաստում, պահանջելու է Ռուսաստանից ներողություն ու հետաքննության իրականացում, ըստ որում՝ նման որոշումներ կայացնղոներին պատասխանատվության ենթարկելով․․․ Դժվար է ասել՝ Ռուսաստանը կբավարարի՞ թե չի բավարարի այդ պահանջը։
 
Եթե այդ ամենի ետևում Կրեմլյան որոշում է, մեծ հավանականությամբ չպետք է բավարարի։ Ի վերջո, Հյուսիսային Կովկասն այն գոտին է, որտեղ թուրքական ազդեցությունը նույնպես անվիճելի է ու նրան էլ կարող էին ազդել կայացվող որոշումների վրա․․․
 
Միով բանիվ՝ հանրային տրամադրություններում սա ավելի է սրում ադրբեջանական հասարակության մեջ ռուսների հանդեպ թշնամանքը ու Թուրքիան դա լավագույնս կօգտագործի, մանավանդ որ վերջին շրջանում Ալիևն ավելի շատ ռևերանսներ էր անում Պուտինի ու Ռուսաստանի ուղղությամբ։ Իսկ եթե այնուամենայնիվ չարամիտ գործողության հետևում Ռուսաստանն է, դրա օբյեկտիվ պատճառներն էլ կան․
 
1) ի վերջո, Ալիևը Պուտինին պարտադրում է լուծարել Մինսկի խումբը որպես Արցախը հավերժ իրեն նվիրելու ու հայերին ռևանշի նպատակով իր դեմ չօգտագործելու դե յուրե վերջաբան ու ամրագրում, իսկ Մարիա Զախարովան սկզբունքորեն դրան կողմ է արտահայտվել, բայց առաջարկել է, որ դա Երևանն ու Բաքուն միասին անեն, թեպետ Ռուսաստանի շահերից չի բխում կոնֆլիկտի լծակից զրկվելը․․․
 
2) Վերջին շրջանում չափազանց ինտենսիվացել են Բաքվի ու Անկարայի միջև բարձր մակարդակի ռազմական շփումները, որոնք Մոսկվային հնարավոր է շատ դուր չեն գալիս, չնայած թիվ մեկ պրոպագանդիստ Կիսելևովի խողոցվակով Ալիևի փոխանցած հավատարմության երդումներին ու հավաստիացումներին․․․
 
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում առնվազն ժամանակավոր տուրբուլենտությունը միանգամայն հնարավոր է․․․

Փորձագետ (ներ)

Ստյոպա Սաֆարյան