ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն
Արցախի պաշտպանական բանակը տարածել է հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ի առավոտյան ժամը 9-ից սկսած, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել նռնականետներ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է 8 զինծառայող, ևս մեկը զոհվել: Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ո՞ր ուղղությամբ է տեղի ունեցել ադրբեջանական ոտնձգությունը, սակայն խոսքը թերևս Բերձորի շրջանի՝ Լաչինի ուղղությամբ հրադադարի խախտման մասին է: Արցախի ՊԲ հաղորդագրության տարածումից առաջ ադրբեջանական ՊՆ-ն էր տեղեկություն տարածել, թե հայկական ուժերը խախտել են հրադադարը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:զինծառայող:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ: