ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն
Այս պայմանագրի իրական նշանակությունն է բացառել Հայաստան-Ադրբեջան լայնամասշտաբ պատերազմը, որի սկսման ռիսկը 2020-ից հետո բավականին մեծ է մնացել:
Կարծում եմ՝ մինչև հունիսի 1-ը ունենալու ենք լարվածության տարբեր աճեր և՛ Արցախում, և՛ այստեղ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Որովհետև տեսանելիորեն, եթե իրադարձությունները վերլուծենք Ադրբեջանի տեսանկյունից, ապա ստացվում է հետևյալ պատկերը. Անշուշտ, անցած տարվա սեպտեմբերի 29-ին Ալիևը ի դեմս իր ներկայացուցիչների, նախ Հիքմեթ Հաջիևով, Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ապա Ժնևում Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, այնուհետև Պրահայում մակրոն-Միշել հանդիպմանը, համաձայնություն է տվել ֆորմալ այն մոտեցումներին, որոնք ուրվագծվել են երկու կողմերի միջև: Դա հայաստանի և Ադրբեջանի միջև պյմանագրի ստորագրումն է, որին անվանում են խաղաղության պայմանագգիր, բայց ես այդպես չէի բնութագրի, որովհետև Ադրբեջանը ամենևին խաղաղություն վաճռող պետություն չէ: Եկեք դա անվանենք միմյանց վրա չհարձակվելու, միմյանց տարածքային հավակնություններ չներկայացնելու պայմանագիր: Այս պայմանագրի իրական նշանակությունն է բացառել Հայաստան-Ադրբեջան լայնամասշտաբ պատերազմը, որի սկսման ռիսկը 2020-ից հետո բավականին մեծ է մնացել»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծում եմ` մինչև հունիսի 1-ը ունենալու ենք լարվածության տարբեր աճեր
Աղբյուրը՝ Առաջին լրատվական-1in.am