ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խաղն ավելի վտանգավոր ու ողբերգական է, քան կարելի է պատկերացնել…
Բավական է հիշել, որ երեկ Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը 2008-ին հաստատած Դմիտրի Մեդվեդեւի էջը VKontacte սոցիալական ցանցում իբր կոտրվեց, որտեղ նա հոխորտացել էր, որ շուտով սովետմիությունը կվերականգնվի ու Վրաստանով, Ղազախստանով, Մերձդնեստրով ու մյուսներով կվերածվի նոր ու հին միությունը։ Կասեք’ ջարդել էին էջը, ապացուցելի չէ, որ ինքն է դա գրել։ Կառարկեմ ու կհիշեցնեմ’ ոչ, դա կոնկրետ օպերացիա էր։ Դեռ օրեր առաջ էլ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն հայտարարեց, որ շուտով “իրենց երկիրը նախկինի նման ամենամեծը կլինի”: Ասեց հրապարակավ….Իսկ Մեդվեդեւ ուղղակի մի պահ տեքստը մանրամասն բացեց ու ասեց չասվող մասը… Իսկ դրա համար Ռուսաստանին պետք է, որ Հայաստանը հայտնվի էքզիստենցիալ խոր վտանգի մեջ’ Սյունիքով, Գեղարքունիքով, Տավուշով ու Արցախով հանդերձ և…. հերթական անգամ համաձայնի հանուն փրկության մտնել միության մեջ, իսկ Ադրբեջանն էլ դրա դիմաց ստանա պարգևատրումը’ Արցախը… Ինչպես 1920 թվականին….
Լուծումները շատ գլոբալ պետք է լինեն’ Հայաստանի բոլոր իրական գործընկերներին բացատրելով իրավիճակը… Այլապես Ռուսաստանի արձագանքն այս օրերին ու վերջին ժամերին ծաղր չէին լինի … Իսկ դա պատահական չէ….
Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական