ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Էմմա Բեգիջանյանը ՄԱՀՀԻ «Արտաքին քաղաքականություն, խաղաղշինություն և անվտանգություն» ծրագրի ասոցացված փորձագետ է։ Նա հայտնի և փորձառու իրանագետ է, մերձավորարևելյան զարգացումների թեմաների վերաբերյալ տարիներ շարունակ թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Լրագիր» թերթերին, ինչպես նաև՝ ավելի վաղ եղել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետներից։ Տիկին Բեգիջանյանը նաև Հայաստանի Գրողների միության անդամ է ու հայերեն-պարսկերեն լեզուներով թարգմանիչ, ում շնորհիվ հայ և իրանցի գրողների արժեքավոր ստեղծագործությունները հասու են դարձվել փոխադարձաբար Իրանի ու Հայաստանի հասարակություններին։
Թուրքիայի հիդրոքաղաքական ռազմավարության նպատակները Միջին Արևելքում և Թեհրան-Անկարա տարաձայնություններն այդ առնչությամբ-Մաս 1
19 մյս 2023Թուրքիայի նման հիդրոքաղաքականության դեմ Իրանի պայքարը լուրջ հաջողություն չի արձանագրել, եթե չհաշվենք միջազգային մակարդակով փոշու հատիկների դեմ կոալիցիան, որի գործունեության արդյունքն առայժմ տեսանելի չէ։
Թուրքիայի հիդրոքաղաքական ռազմավարության նպատակները Միջին Արևելքում և Թեհրան-Անկարա տարաձայնություններն այդ առնչությամբ-Մաս 2
21 մյս 2023Արդեն ակնհայտ է, որ Անկարան չի կարող հրաժարվել բանակցություններից՝ ասելով, թե ինչպես կուզի, այնպես էլ կվարվի իր ջրի պաշարների հետ։ Նա պետք է ընդունի, որ DAP-ի հարցը զետեղվելու է երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների օրակարգում։