ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
Շուշան Ազատյանը ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ է 2025թ․-ից։ Նա իրանագետ է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ, որոնք տպագրվել են տեղական և միջազգային պարբերականներում։ Նա «Ընդհանուր լեզվաբանություն» մասնագիտացմամբ լեզվաբանության դոկտորի աստիճան (Ph․D․) ստացել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանում` 2021թ․ պաշտպանելով «Հայաստանի Թավշյա հեղափոխության խոսույթի քննադատական վերլուծությունը հայկական, իրանական և ռուսական մամուլում» ատենախոսությունը։ Ավելի վաղ նա իրանագիտության բակլավրիատը (2009-2013) և մագիստրատուրան (2013-2015) ավարտել է Երևանի պետական համալսարանում։ Շուշան Ազատյանը մասնագիտական պրակտիկաներ է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, Հայաստանում ԻԻՀ դեսպանությունում, ինչպես նաև թարգմանչական գործունեություն ծավալել մի շարք մասնավոր ընկերություններում։
Իրանի հարևանության քաղաքականությունը և Հայաստանը․ արդյունավետություն և գործնական խնդիրներ
01 սպտ 2025Հարևանության քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար մշտապես կարևորվել է, բայց ժամանակի ընթացքում աճել է դրա դերը, փոխվել է երանգավորումը: