12:00 գիշերվա
ուրբաթ,ապր 14,2023
1:59 ցերեկվա
ուրբաթ,ապր 14,2023
ՄԱՀՀԻ գրասենյակ
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նախարարության գործառույթներին, գերակա ուղղություններին, այն խնդիրներին, որոնց բախվում ենք և դրանց լուծմանն ուղղված քայլերի նախաձեռնմանը:
Ս.թ. ապրիլի 14-ին ՄԱՀՀԻ-ում տեղի ունեցավ բաց քննարկում «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդի խնդիրներն ու առաջնահերթությունները Հայաստանում» խորագրով, որի պատվավոր հյուրն էր ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Ներկա էին ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետները և փորձագետներ տարբեր հետազոտական կենտրոններից: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նախարարության գործառույթներին, գերակա ուղղություններին, այն խնդիրներին, որոնց բախվում ենք և դրանց լուծմանն ուղղված քայլերի նախաձեռնմանը: Պարոն Պողոսյանը մասնավորապես ընդգծեց ու կարևորեց գիտատեխնիկական նորարարարութունների, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ռազմարդյունաբերության ու տնտեսության պրակտիկ ճյուղերի կապի ստեղծումը: Նա խոսեց նաև նախարարության կողմից իրականացվող ծրագրերի և առաջնահերթությունների մասին: Քննարկման մասնակիցները բազմաբնույթ հարցեր ուղղեցին Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրավիչ երկիր լինելու, ոլորտային համագործակցության արդյունավետության և այլնի մասին: Քննարկումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով: