5:00 երեկոյան
շաբաթ,ապր 20,2024
6:59 երեկոյան
շաբաթ,ապր 20,2024
ՄԱՀՀԻ գրասենյակ
Անհրաժեշտ է միասնական մոտեցում կրթության ամբողջ համակարգում: Բարձրագույն կրթական համակարգի խնդիրների լուծումը պահանջում է կրթության ոլորտի բոլոր շահառուների պատասխանատվությունը՝ անհատից մինչև պետություն:
Ս. թ. ապրիլի 28-ին ՄԱՀՀԻ գրասենյակում տեղի ունեցավ «Կրթական բարեփոխումները բարձրագույն կրթության համակարգում» խորագրով ՄԱՀՀԻ փորձագիտական փակ քննարկումը: Քննարկման պատվավոր հյուրը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն էր: Բանախոսն իր խոսքում կարևորեց կրթության ու գրագետ հասարակության դերը յուրաքանչյուր երկրի վերափոխման և զարգացման գործում՝ առանձնացնելով բուհերի՝ որպես գլխավոր շահառուների դերը: Դ. Գյուրջինյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է միասնական մոտեցում կրթության ամբողջ համակարգում: Խոսելով բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրների մասին՝ ներկաները փաստեցին, որ դրանց լուծումը պահանջում է կրթության ոլորտի բոլոր շահառուների պատասխանատվությունը՝ անհատից մինչև պետություն: Հանդիպման ավարտին փոխադարձաբար մատնանշվեց նման հանդիպումների կարևորությունը, և այն շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։