ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
Սոսի Թաթիկյանը ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ է և արտաքին քաղաքականության ու անվտանգության կառավարման հարցերով հայազգի միջազգային վերլուծաբան՝ ներկայումս իր դոկտորական ատենախոսությունն իրականացնելով Փարիզի Նոր Սորբոն համալսարանում (Ֆրանսիա)։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր ավելի քան 2 տասնամյա դիվանագիտական աշխատանքի, այնուհետև՝ աշխարհի մի շարք հակամարտային գոտիներում միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ) խաղաղաշինական ծրագրերի շրջանակում հարուստ փորձառությամբ նա, որպես հետազոտող և փորձագետ, ելույթներով, հոդվածներով ու հետազոտություններով պարբերաբար հանդես է գալիս ամենատարբեր միջազգային հարթակներում և պարբերականներում։
Սոսի Թաթիկյանի հեղինակած հրապարակումներին կարելի է ծանոթանալ հետյալ հղման ներքո։