ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Արտաշես Խալաթյանը ՄԱՀՀԻ «Հանցավորություն, արդարադատություն և ներքին անվտանգություն» և «Քաղաքական զարգացումներ և կայունություն» ծրագրերի իրավական և քաղաքական հարցերով ասոցացված փորձագետ է։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Իրավունքի և փիլիսոփայության ինստիտուտում իր գիտական ատենախոսությանը զուգընթաց նա նաև Սահմանադրական դատարանի դատավորի օգնական է։ Նախկինում ղեկավարել է ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, իսկ դրանից առաջ՝ Հանրային խորհրդի գրասենյակը։