ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
Արմինե Մարգարյանը հանդիսանում է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու նախագահը, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետներից է ռազմաքաղաքական հարցերով։ Նախկինում նա աշխատել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդում՝ որպես ԱԽ քարտուղարի խորհրդական և աշխատակազմի ղեկավար։ Ավելի վաղ որպես դիվանագետ նա աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչությունում։